Լաուրա Մադիգան
Լաուրա Մադիգան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1849 |
Ծննդավայր | Billnäs, Ֆինլանդիա |
Մահացել է | նոյեմբերի 4, 1918 (69 տարեկան) |
Մահվան վայր | Limhamn, Մալմյո շրջան, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կրկեսի արտիստ |
Ամուսին(ներ) | Ջոն Մադիգան |
Երեխա(ներ) | Էլվիրա Մադիգան |
Լաուրա Մադիգան (շվեդերեն՝ Laura Madigan, իսկական անունը՝ շվեդերեն՝ Eleonora Cecilia Christina Maria Olsen, մարտի 25, 1849, Billnäs, Ֆինլանդիա - նոյեմբերի 4, 1918, Limhamn, Մալմյո շրջան, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), կրկեսի շվեդ արտիստուհի:
Էլվիրա Մադիգանի մայրը[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեոնորա Սեսիլիա Քրիստինա Մարիա Օլսենը ծնվել է 1849 թվականին, չնայած այս ամսաթիվը կարող է իրականությանը չհամապատասխանել, այդ մասին տեղեկություններ առկա չեն ֆիննական գրանցման գրքերում: Նրա հայրը Նորվեգիայի կրկեսի դերասան Օլայ Էլիաս Օլսենն էր, մայրը՝ Աննա Մարիա Օլսենը: Էլեոնորայի մանկությունն անցել է Ֆինլանդիայում և Շվեդիայում:
1867 թվականին Գերմանիայի հյուսիսում նա ճանապարհորդել է Դիդյե Գաուտերի Cirque du Nord ֆրանսիական կրկեսի հետ: Այստեղ նա հանդիպել է դանիացի կրկեսային արտիստ Ֆրեդրիկ Իենսենի հետ, որից նա այդ տարվա դեկտեմբերին Ֆլենսբուրգում դուստր է ունեցել՝ Հեդվիգին (որին հետագայում կոչեցին Էլվիրա Մադիգան): Էլեոնորան և Ֆրեդրիկը ամուսնացած չեն եղել: Կրկեսային թատերախումբը մեկնել է Դանիա, բայց Էլեոնորան լքել է Գոտեի կրկեսը և դստեր հորը ու մնացել Ռենեցի կրկեսի հետ` ելույթ ունենալով Գերմանիայում և Ավստրիայում: Այստեղ նա վերցրել է «Ֆրոյլեյն Ուլբինսկա» բեմական անունը: 1871 թվականի մարտի 30-ին Բեռլինում նա որդի է ունեցել, որին անվանել է Ռիխարդ Հենրիխ Օլսեն, որը հետագայում հայտնի է դարձել որպես կրկեսի դերասան Օսկար Մադիգան: Նրա հայրը մնացել է անհայտ: 1873-1874 թվականներին Էլեոնորան աշխատել է Ամերիկայում: 1875 թվականին նա կրկին շրջագայել է Մայերսի կրկեսի հետ Ավստրիայում և Գերմանիայում: Այստեղ նա ծանոթացել է ամերիկյան կրկեսի դերասան Ջոն Մադիգանի հետ, ամուսնացել նրա հետ և վերցրել նրա ազգանունը՝ կոչվելով Լաուրա Մադիգան: Նա իր ամուսնու հետ տեղափոխվել է Ֆրանսուա Լուասետի կրկես, որի հետ 1876-1877 թվականներին շրջագայել է Հյուսիսային Գերմանիայում և Սկանդինավիայում: Լուասետի մահից հետո նրա կրկեսը լուծարվել է, և Մադիգանները տեղափոխվել են Ռուսաստան՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի Չինիզելի կրկեսի և Մոսկվայի Հիննեի կրկեսի հետ: 1879 թվականի ամռանը Մադիգաններն արդեն իրենց կրկեսն ունեին Ֆինլանդիայում, իսկ Լաուրան Էլվիրայի դուստրը հանդես էր գալիս որպես լարախաղաց: Այդ ժամանակ Էլվիրան, որը մեծացել էր իր լարախաղացային հնարքներով, արդեն հայտնի էր Եվրոպայում, և Մադիգանները Եվրոպա էին մեկնում Լաուրայի որդեգրած դստեր՝ Գիզելա Բրոժի հետ:
1887 թվականին Մադիգանները բացել են իրենց երկրորդ կրկեսը Դանիայում, որի հետ նրանք շրջագայել են Շվեդիայում, 1888 թվականին այցելեցին Քրիստիանստադ: Այստեղ Էլվիրան հրապուրվել է սպա Սիքստեն Սպարեով և նրանք երկար ժամանակ նամակագրական կապ են պահպանել միմյանց հետ, մինչև 1889 թվականին նա փախել է իր ընտանիքից, իսկ երկու ամիս անց Սպարեն սպանել է նրան և ինքնասպան եղել:
1897 թվականի օգոստոսին կրկեսը ժամանել է շվեդական Եվլե քաղաք: Այն շենքը, որտեղ գիշերել են Մադիգանները, հրդեհ է բռնկվել: Ջոն Մադիգանը, չնայած հասցրել է դուրս գալ հրդեհից, ստացել է ուժեղ այրվածքներ և երկու օր անց մահացել է: Նա թաղվել է Եվլում, և Լորան շարունակել է ևս հինգ տարի ինքնուրույն ղեկավարել կրկեսը: 1902 թվականին նա իր կրկեսը վաճառել է ոմն Հեննինգ Օրլանդոյի և տեղափոխվել Լիմհեմն, որտեղ բնակվել է մինչև իր մահը՝ 1918 թվականը[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hirn, Sven (1982). Sirkus kiertää Suomea 1800—1914. Helsingfors: SKS. 951-717-295-8
- Wåhlberg, Per Arne (1992). Cirkus i Sverige : bidrag till vårt lands kulturhistoria. Stockholm: Carlssons. Libris 7666167. 91-7798-591-5
- Grönqvist, Klas (2013). En droppe föll – En bok om Elvira Madigan. Norsborg: Recito. Libris 14840445. ISBN