Լաուրա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 3, 1924(1924-03-03)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2010
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Լաուրա Սարիբեկի Հովհաննիսյան (մարտի 3, 1924(1924-03-03)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2010[2]), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Հովհաննիսյանը ծնվել է 1924 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972-1999 թվականներին եղել է Սրտաբանության ԳՀԻ կլինիկալաբորատոր բաժնի վարիչ, 1997 թվականից դասավանդել է «Ուրարտու» համալսարանում։ 1952-1979 թվականներին եղել է ՀՀ սրտաբանների ընկերակցության անդամ։

Սրտամկանի և փականների վնասվածքների կլինիկաֆունկցիոնալ և կլինիկամորֆոլոգիական հետազոտման հիման վրա զարգացրել է նոր ֆունկցիոնալ ուղղություն և առաջարկել բեռնվածության թեստերի նոր գնահատում` սրտի փականների վնասվածքների ժամանակ ներսրտային հեմոդինամիկայի փոփոխման հայտնաբերման նպատակով[3]։ Առաջարկել և կիրառել է կենսամաթեմատիկական բանաձև՝ վիրահատության և հետվիրահատական շրջաններում սրտի ախտահարման բնույթը և հիվանդի վիճակը ճշտելու համար[4]։

Հեղինակ է 180 գիտական աշխատանքների և 3 մենագրության[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի կին մտավորականների «Ոսկե ռեկորդ» մրցանակ, 1987

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրտանոթային համակարգի ֆունկցիոնալ հետազոտության ժամանակակից մեթոդները / Կ. Գ. Ադամյան, Լ.Ս. Հովհաննիսյան, Երևան։ Հայաստան, 1990։
  • Нагрузочные тесты и ишемическая болезнь сердца / К. Г. Адамян, Л.С. Оганесян. Ереван: Айастан, 1984.
  • Սրտամկանի ինֆարկտը և հիվանդների ֆիզիկական ակտիվացումը / Լ. Հովհաննիսյան. Օ. Մկրտումյան, Երևան։ Հայաստան, 1980։
  • Սրտամկանի ինֆարկտով հիվանդի ֆիզիկական ակտիվացումը / Լ. Հովհաննիսյան, Օ. Մկրտումյան, Երևան։ Հայաստան, 1977։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12365
  2. «The memorial of Hovhannisyan Laura (Լաուրա Հովհաննիսյան Սարիբեկի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. %20%D4%BC%D5%A1%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%20%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%A2%D5%A5%D5%AF%D5%AB, %22 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Հոբելյանական տարեթվեր». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.