Jump to content

Լաուրա Դեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Դեկեր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1995(1995-09-20)[1] (30 տարեկան)
ԾննդավայրWhangārei, Նոր Զելանդիա[2]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
🌐
 Laura Dekker Վիքիպահեստում

Լաուրա Դեկեր (գերմ.՝ Laura Dekker, սեպտեմբերի 20, 1995(1995-09-20)[1], Whangārei, Նոր Զելանդիա[2]), հոլանդացի նավաստի։ 2009 թվականին հայտարարել է, որ մտադիր է դառնալ միայնակ շուրջերկրյա նավարկություն իրականացրածներից ամենաերիտասարդը։ Նիդերլանդների դատարանը, տեղական իշխանությունների առարկությունների պատճառով, միջամտել և արգելել է Լաուրային մեկնել, քանի դեռ ծնողների համատեղ խնամակալության ներքո է եղել։ 2010 թվականի հուլիսին Նիդերլանդների ընտանեկան դատարանը դադարեցրել է խնամակալության այս կարգավորումը, և ռեկորդը սահմանելու փորձը վերջապես սկսվել է 2010 թվականի օգոստոսի 21-ին։ Դեկերը հաջողությամբ ավարտել է միայնակ շուրջերկրյա նավարկությունը 12,4 մետր երկարությամբ «Գուփի» (անգլ.՝ Guppy) երկկայմ առագաստանավով՝ 518 օր անց 16 տարեկան հասակում՝ ժամանելով Սինտ Մաարտենի Սիմփսոն Բեյ նավահանգիստ[3][4][5]։

Դեկերի միայնակ շուրջերկրյա նավարկության երթուղին։

Դեկերը ծնվել է Նոր Զելանդիայի Ուանգարեյ քաղաքում՝ ծնողների յոթամյա նավարկության ընթացքում[6]։ Հայրը՝ Դիկ Դեկերը[7], նիդերլանդցի է, իսկ մայրը՝ Բաբս Մյուլերը[7]՝ գերմանացի։ Դեկերն ունի Նիդերլանդների, Գերմանիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիություն[7][8]։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են 2002 թվականին[9]։ Ծնողների բաժանումից հետո Դեկերը ապրել է հոր հետ, իսկ կրտսեր քույրը՝ Քիմը, տեղափոխվել է մոր մոտ[10]։

Դեկերն իր կյանքի առաջին հինգ տարիներն անցկացրել է ծովում և ընտանիքի՝ Նիդերլանդներ վերադառնալուց հետո հաճախ է նավարկել հոր հետ։ Ունեցել է մի քանի նավ, որոնք բոլորն էլ անվանել է «Գուփի»։ Առաջինը «Օպտիմիստ» տեսակի փոքր նավակ է եղել, որը ստացել է իր վեցամյակի առթիվ և արագորեն սովորել է միայնակ վարել՝ սկզբնական շրջանում հոր ուղեկցությամբ, որը սերֆինգի տախտակով հետևել է նրան[11][12]։

Իր ութամյակի առթիվ՝ 2003 թվականին, Դեկերը ստացել է Թանյա Էբբիի «Առաջին ճանապարհորդություն» (անգլ.՝ Maiden Voyage) գիրքը, որը հուշագրություն է հեղինակի շուրջերկրյա նավարկության մասին[10]։

2006 թվականի ամռանը, ընկերոջ Hurley 700 նավակով 24-ժամյա նավարկության մրցավազքում հորն օգնելուց հետո, Դեկերը նավակի սեփականատիրոջից թույլտվություն է ստացել այն անձնական օգտագործման համար վերցնելու՝ փոխարենը այն մաքրելու և տեխնիկական սպասարկումն իրականացնելու պայմանով[12]։ Նավակի երկարությունը 7 մետր էր, ինչը հենց այն սահմանն էր, որից ցածր նավարկելու դեպքում Նիդերլանդների օրենսդրությունը թույլ էր տալիս 16 տարեկանից փոքր անձանց նավապետություն իրականացնել։ Դեկերը հաճախ է նավարկել այդ նավակով և այն նույնպես անվանել է «Գուփի»։ 2007 թվականի ամռանը դրանով ձեռնարկել է վեցշաբաթյա ավելի մեծածավալ նավարկություն Վատտեն ծովում[13]՝ շան՝ Սփոթի ուղեկցությամբ[12]։

Հաջորդ ձմռան ընթացքում Դեկերը փնտրել է իր սեփական Hurley 700 նավը և գնել է մեկը՝ հորից վերցրած գումարով։ Այս նավը նույնպես անվանվել է «Գուփի», և իր ամբողջ 2008 թվականի ամառային արձակուրդն անցկացրել է դրա վրա՝ նավարկելով Նիդերլանդների տարածքում[12]։

Ճանապարհորդություն դեպի Անգլիա, 2009 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ուսումնական տարվա ընթացքում Դեկերը սկսել է նախապատրաստվել բաց ծովում նավարկությանը՝ կարգի բերելով նաև Գուփի նավակը։ Նրա նպատակն է եղել կատարել շուրջերկրյա նավարկություն։ Մարտ ամսին հայրը նրան առաջարկել է նախ որոշակի փորձ ձեռք բերել բաց ծովում՝ նավարկելով դեպի Անգլիա[12]։ Այս առաջարկով հայրը ցանկացել է հուսահատեցնել դստերը[13], քանի որ ուժեղ ծովային հոսանքները, վատ եղանակը և նավերի աշխույժ երթևեկությունը Լա Մանշը դարձնում են առագաստանավերի համար բավական դժվարանցանելի[14]։

Հաջորդ ութ շաբաթների ընթացքում Դեկերը կարգի է բերել Գուփի նավակը այդ նավարկության համար։ Ուրբաթ՝ մայիսի 1-ի երեկոյան, 12-օրյա դպրոցական արձակուրդի սկսվելուն պես, Դեկերը նավարկել է Մաուրիկից[12]՝ հորը չասելով, թե ուր է ուղևորվում[10]։ Դեկերը հասել է ծովափ և շաբաթ օրը կեսօրին նավարկել Մաասլաուս։ Կիրակի վաղ առավոտյան դուրս է եկել Լա Մանշով նավարկության, սակայն թույլ քամու պատճառով Անգլիա է հասել միայն երկուշաբթի առավոտյան։ Լոուսթոֆթում նավամատույցին կապվելուց հետո տեղի գրադարանից էլեկտրոնային նամակով տեղեկացրել է իր հաջող նավարկության մասին[12]։ Տեղական իշխանությունները խնդրել են նրա հորը գալ և ուղեկցել նրան վերադարձի ճանապարհին[13]։ Հայրը պատասխանել է, որ Դեկերը կարող է ինքնուրույն վերադառնալ։ Սակայն իշխանությունները Դեկերին տեղավորել են երեխաների խնամքի հաստատությունում, որտեղ նա մնացել է մինչև հոր գալը։ Հայրը նրան տարել է նավակի մոտ, ապա ինքնաթիռով վերադարձել տուն[13]։ Դեկերը Անգլիայից հեռացել է երկուշաբթի՝ մայիսի 11-ին։ Այս անգամ քամին ուժեղ է եղել՝ հասնելով մինչև 7 բալի, ուստի վերադարձի ճանապարհը շատ ավելի արագ է անցել։ Մայիսի 12-ի առավոտյան նա հասել է Ռոտերդամ, իսկ նույն երեկոյան վերադարձել տուն[12]։

Շուրջերկրյա նավարկության ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսին Դեկերը Նիդերլանդների ազգային Algemeen Dagblad օրաթերթում ներկայացրել է երկու տարի տևողությամբ՝ աշխարհը միայնակ նավարկելով շրջելու իր ծրագիրը։ Հայրը աջակցել է այդ ծրագրին[15]։ Դեկերը նախատեսել է նավարկել 12 մետր երկարությամբ[16], ծովային նավարկության համար նախատեսված Jeanneau Gin Fizz տեսակի երկկայմ առագաստանավով, որը նույնպես կոչվել է Գուփի։ Նավակը նախատեսված էր երկարատև նավարկությունների համար և հարմարեցվել է շուրջերկրյա միայնակ նավարկության համար։ Նախատեսված երթուղին սկսվելու էր Պորտուգալիայից դեպի արևմուտք․ այնուհետև նավարկելու էր Կարիբյան ծովով, անցնելու էր Պանամայի ջրանցքով և շարունակելու էր դեպի Ինդոնեզիա։ Դրանից հետո նախատեսված էր կա՛մ Սոմալիի ափով հասնել Միջերկրական ծով, կա՛մ, եթե ծովահենությունը լուրջ վտանգ դառնար, շրջանցել Աֆրիկան[17]։

Դեկերը նախատեսել է կատարել մոտ 26 կանգառ[18]։ Սկզբնական ծրագրով նախատեսված էր, որ որոշ վայրերում Դեկերին դիմավորելու են ընտանիքի անդամները և օգնելու են նրան հաղթահարել դժվար հատվածները, այդ թվում՝ Պանամայի ջրանցքով անցնելը[19]։ Սակայն իրականում, ծախսերը նվազեցնելու նպատակով, ընտանիքի անդամները նրան դիմավորել են ընդամենը երկու անգամ։ Միևնույն ժամանակ, նրան որոշակի օգնություն են ցուցաբերել այլ սիրողական նավաստիներ, որոնց հանդիպել է ճանապարհին, այդ թվում՝ Պանամայի ջրանցքով անցնելիս։ Ծրագրով նախատեսված էր, որ Դեկերը կանգառների միջև չի նավարկելու երեք շաբաթից ավելի։ Սակայն Ավստրալիայից հետո որոշել է բաց թողնել մի քանի կանգառ, ինչի հետևանքով ստիպված է եղել անցնել 6–7 շաբաթ տևողությամբ երկու հատված։

Նավակի վրա տեղադրված Iridium Communications-ի հետագծման համակարգը Նիդերլանդներում գտնվող նրա ընտանիքին հնարավորություն է տվել ուշադիր հետևելու նրա ընթացքին։ Դեկերը պլանավորել է խուսափել «Մռնչացող քառասունականներ» (անգլ.՝ Roaring Forties) կոչվող փոթորկոտ լայնություններից, թեև Հարավային Աֆրիկայի երթուղին նրան առնվազն մեկ ուժեղ փոթորկի է ենթարկել[19]։

Նրա ուսուցումն իրականացվել է Համաշխարհային դպրոց (անգլ.՝ Wereldschool) կրթական հաստատության միջոցով, որը նրան տրամադրել է ինքնուրույն ուսուցման համար անհրաժեշտ նյութերը։

2010 թվականի օգոստոսի վերջին, իր շուրջերկրյա միայնակ նավարկությունը սկսելուց հետո, Դեկերը ամեն շաբաթ հոդված է գրել Ռոտերդամի Algemeen Dagblad օրաթերթի համար։ Նրա հոդվածների անգլերեն[20] և գերմաներեն թարգմանությունները նույնպես հասանելի են։

Իշխանության առարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկերի բնակության վայրի՝ Վեյկ բեյ Դուրստեդեի տեղական իշխանությունները առարկել են նրա ծրագրի դեմ, և գործին միջամտել է Երեխաների պաշտպանության ծառայությունը։ Ընտանեկան դատարանի որոշմամբ Դեկերը հայտնվել է ծնողական համատեղ խնամակալության ներքո՝ Երեխաների խնամքի խորհրդի հետ, որը կանխել է նրա մեկնումը[21][22][23]։ Համատեղ խնամակալությունը պետք է գործեր մինչև 2010 թվականի հուլիսը, սակայն երեխաների պաշտպանության ծառայության հաջող դիմումի արդյունքում դրա ժամկետը երկարաձգվել է առնվազն մինչև նույն տարվա օգոստոսը[24]։

Դեկերի ծրագիրը և կառավարության միջամտությունը լայն միջազգային արձագանք են ստացել[25][26][27][28]։

Նիդերլանդների ներքին նավագնացության կանոնների համաձայն՝ տասնվեց տարեկանից փոքր նավապետին արգելվում է Նիդերլանդների ջրերում վարել յոթ մետրից ավելի երկարությամբ նավ։ Հետևաբար, մինչև 2012 թվականը Դեկերին թույլ չի տրվել Նիդերլանդների տարածքում նավակն օգտագործել միայնակ նավարկությունների համար[29]։ Այնուամենայնիվ, Դեկերը դա արել է, ինչի հետևանքով ոստիկանությունը պահանջել է, որ հայրը գա և նրա հետ միասին նավակը վերադարձնի։ Սակայն շուրջերկրյա նավարկությունը չէր սկսվելու Նիդերլանդներից, ուստի նիդերլանդական ծովային կանոնակարգերը նրա այդ ուղևորության վրա չէին տարածվելու[18]։

2009 թվականի դեկտեմբերի 18-ին Դեկերի ընտանիքի անդամներից մեկը ոստիկանությանը հայտնել է նրա անհետացման մասին[21]։ Հորը թողնված հրաժեշտի նամակ է հայտնաբերվել[15], թեև նրա նավակը մնացել է Մաուրիկի նավահանգստում[30]։ Դեկտեմբերի 20-ին Դեկերին անվտանգ վիճակում գտել են Սինտ Մարտենում[31][32]։ Երկու օր անց նա վերադարձել է Ամստերդամ, որտեղ ոստիկանությունը հարցաքննել է նրան[33]։

2009 թվականի դեկտեմբերի 26-ին հաղորդվել է, որ Նիդերլանդների մեկ այլ դատարան չեղարկել է սոցիալական աշխատողների առարկությունները և թույլատրել նրան հաջորդ տարվա սեպտեմբերին, երբ նա կդառնար 15 տարեկան, սկսել իր շուրջերկրյա նավարկությունը[34]։

2010 թվականի հուլիսի 27-ին Նիդերլանդների դատարանը դադարեցրել է Դեկերի նկատմամբ վերահսկողությունը և որոշել, որ «աղջկա ծնողներն են որոշելու՝ արդյոք նա կարող է կատարել այդ ուղևորությունը»[35]։ Դեկերը հայտնել է, որ մեկնելու է «երկու շաբաթվա ընթացքում»[36]։

Հետագայում Դեկերը հարցազրույցներից մեկում անդրադարձել է իշխանություններին՝ ասելով. «Նրանք կարծում էին, որ դա վտանգավոր է։ Դե, ամենուր էլ վտանգավոր է։ Նրանք չեն նավարկում և չգիտեն, թե ինչ են նավակները, ու վախենում են դրանցից»[37]։

Ավստրալիայում գտնվելու ընթացքում Դեկերը հարցազրույց է տվել[38], որի ժամանակ խոստովանել է, որ շատ չի զբաղվում դպրոցական աշխատանքով, քանի որ զբաղված է նավարկությամբ, նավակի սպասարկմամբ, մաքսային ընթացակարգերով և իր ուղևորության հետ կապված այլ գործերով։ Դրա հետևանքով մամուլի ներկայացուցիչներն ու այլ մեկնաբաններ ենթադրել են, որ Դեկերը թողել է դպրոցը և դասագրքերը նետել ծովը[39][40] ։ Դեկերը փորձել է շտկել այդ տպավորությունը՝ նշելով, որ ամբողջությամբ չի դադարեցրել ուսումը և Նիդերլանդներ վերադառնալուց հետո շարունակելու է ակադեմիական կրթությունը[41]։

2011 թվականի հոկտեմբերի 14-ին Դեկերը առաջադրվել է Կոնի վան Ռիտսհոտենի գավաթի համար՝ օվկիանոսային նավարկության անվանակարգում։ Դա Նիդերլանդների առագաստանավային սպորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է[42]։

Դեկերի նավարկությունից առաջ մամուլը բավական թերահավատորեն է վերաբերվել նրա ծրագրին, սակայն նավարկության ընթացքում վերաբերմունքն աստիճանաբար ավելի դրական է դարձել։ Հնդկական օվկիանոսն անցնելուց և Բարի Հույսի հրվանդանը շրջանցելուց հետո նրան բարձր գնահատանքի են արժանացրել[43][44] ։ Նրա այցելած երկրներում ընդհանուր լրատվամիջոցները նույնպես հաճախ տպավորվել են նրա նավարկությամբ, հատկապես դրա հետագա փուլերում[45]։ Նիդերլանդների ընդհանուր լրատվամիջոցները նավարկության ընթացքում հիմնականում խուսափել են նրա մասին գրելուց, քանի որ ուղևորությունն ընթանում էր հիմնականում նախատեսվածի համաձայն։ Բացառություն է եղել Algemeen Dagblad օրաթերթը[46], որը նրա մասին շաբաթական սյունակ է ունեցել և իր կայքի գլխավոր էջում մշտապես հղում է տեղադրել պատանի նավաստու մասին հոդվածների հավաքածուին[47]։

Սակայն 2012 թվականի հունվարի 4-ից նիդերլանդական և գերմանական մամուլը սկսել է շատ ավելի ակտիվորեն լուսաբանել նրան[48]՝ թե՛ այն պատճառով, որ շուտով սպասվում էր նրա շուրջերկրյա նավարկության ավարտը[49], թե՛ այն պատճառով, որ նա չէր ցանկանում վերադառնալ Նիդերլանդներ, այլ ցանկանում էր բնակություն հաստատել Նոր Զելանդիայում[50]։ 2012 թվականի հունվարի 21-ին նրա ժամանումից հետո նրա մասին հոդվածներ են հրապարակվել աշխարհի տարբեր երկրների թերթերում[51]։

Գուփի զբոսանավը Նիդերլանդների Դեն Օսե քաղաքում, 2010 թվականի օգոստոսի 3։

Դեկերը օգտագործել է ֆրանսիական արտադրության 12,3 մետր երկարությամբ, երկու կայմ ունեցող Jeanneau Gin Fizz ketch տիպի առագաստանավ[52][53], որը նա անվանել է Գուփի՝ ինչպես իր նախորդ նավակները[54]։

2010–2011 թվականների միայնակ շուրջերկրյա նավարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկերը 2010 թվականի օգոստոսի 4-ին Նիդերլանդների Դեն Օսե քաղաքից նավարկել է դեպի Պորտուգալիա[55]։ Այս հատվածը չի կազմել միայնակ շուրջերկրյա նավարկության մասը, քանի որ նրա հայրը նավի վրա է եղել՝ նրան մարզելու և նոր նավը փորձարկելու համար։ Հրապարակված ծրագրի համաձայն՝ միայնակ նավարկությունը պետք է սկսվեր Լիսաբոնից։ Փոխարենը Դեկերը և նրա հայրը նավարկել են դեպի Պորտիմաո, ուր հասել են օգոստոսի 15-ին։ Օգոստոսի 18–20-ը Դեկերը Պորտիմաոյից այլ անձանց հետ նավարկել է դեպի Ջիբրալթար, քանի որ Պորտուգալիայի օրենսդրության համաձայն՝ նա չափազանց երիտասարդ է եղել իր նավը պաշտոնապես ղեկավարելու համար[56]։ Ջիբրալթարը բրիտանական անդրծովյան տարածք է, որտեղ գործում է բրիտանական օրենսդրությունը, թեև Դեկերը Ջիբրալթարից իր մեկնումը գաղտնի է իրականացրել՝ թե՛ մամուլից, թե՛ ծովային ոստիկանությունից խուսափելու համար։

2010–2012 թվականների միայնակ շուրջերկրյա նավարկության ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 թվականի օգոստոսի 21-ին մեկնել է Ջիբրալթարից[57]։
  • Օգոստոսի 25-ին հասել է Լանսարոտե։
  • Մի քանի շաբաթ մնացել է Կանարյան կղզիներում՝ Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների սեզոնի պատճառով։
  • Նոյեմբերի 10-ին Գրան Կանարիայից մեկնել է դեպի Կաբո Վերդե։
  • Դեկտեմբերի 2-ին Կաբո Վերդեից սկսել է Ատլանտյան օվկիանոսի հատումը դեպի Սինտ Մաարտեն՝ 2,200 ծովային մղոն երկարությամբ[58]։ Նավարկությունն ավարտվել է դեկտեմբերի 19-ին, երբ նա հասել է Սիմփսոն Բեյի ծովածոց։[4] Նավարկության այս հատվածում ոչ քամոտ եղանակի հանդիպելու պատճառով երկու օր օգտագործել է շարժիչը՝ ժամանակին տեղ հասնելու համար[59]։
  • 2011 թվականի հունվարի 5-ին Սինտ Մարտենից մեկնելով՝ տասը օր որպես անձնակազմի անդամ աշխատել է Stad Amsterdam խոշոր առագաստանավի վրա։
  • Հունվարի 20-ին մեկնել է Սինտ Մարտենից և այցելել Կարիբյան ծովում գտնվող Իլ դը Սենտ, Դոմինիկա, Բոնեյրե և Սան Բլաս կղզիներ։
  • Փետրվարի 27-ին ինքնաթիռով վերադարձել է տուն և այնտեղ մնացել մինչև մարտի 10-ը՝ նավային ցուցահանդեսում և այլ վայրերում ելույթներ ունենալու համար։ Այդ ժամանակ նա արդեն զգալի լրատվական ուշադրության կենտրոնում գտնվող անձ է եղել Նիդերլանդներում։
  • 2011 թվականի ապրիլի 11-ին ավարտել է Պանամայի ջրանցքով անցումը, որից հետո այցելել է Պերլ կղզիներ[60]։
  • Ապրիլի 25-ի երեկոյան հատել է Հասարակածը և հաջորդ օրը հասել Գալապագոսյան կղզիներ։
  • Մայիսի 7-ին մեկնել է Գալապագոսյան կղզիներից և մայիսի 25-ին հասել Հիվա Օա՝ Մարկիզյան կղզիներում։ 18 օրվա ընթացքում նա նավարկել է մոտ 2,960 ծովային մղոն, ինչը մինչ այդ նրա ամենաերկար նավարկության հատվածն է եղել։ Երթուղու ամբողջ ընթացքում բաց ծով է եղել, և մոտակայքում կղզիներ չեն եղել։
  • Հունիսի 1–8-ը Մարկիզյան կղզիներից նավարկել է դեպի Թաիթի՝ անցնելով 770 ծովային մղոն։ Նավարկության այս հատվածը դժվար է եղել՝ փոփոխական քամիների, բազմաթիվ խութերի ու նավերի, ինչպես նաև քնի պակասի պատճառով[61]։
  • Այցելել է Մոորեա և Բորա Բորա, այնուհետև 12 օրվա ընթացքում նավարկել է 1,400 ծովային մղոն դեպի Վավաու՝ Տոնգայում, ուր հասել է հուլիսի 8-ին։
  • 2011 թվականի հուլիսի 17-ին, չորս օր նավարկելուց հետո, հասել է Սուվա, Ֆիջի, իսկ հուլիսի 30-ին, երեք օր նավարկելուց հետո,՝ Պորտ Վիլա, Վանուատու։
  • Օգոստոսի 8-ին մեկնել է Վանուատուից՝ դեպի Ավստրալիայի Դարվին։ Օգոստոսի 25-ին հասել է Դարվին՝ անցնելով իր նավարկության ամենադժվար հատվածներից մեկը, որը ներառել է Տոռեսի նեղուցով անցումը՝ լի խութերով, կղզիներով և խոշոր նավերով։ Դարվինում նրան այցելել է հայրը․ սա նրանց առաջին հանդիպումն է եղել այն պահից ի վեր, երբ նա 2011 թվականի մարտին այցելել է Նիդերլանդներ։ Նրանք միասին կատարել են նավի հիմնանորոգում և նշել Դեկերի 16-ամյակը։
  • Սեպտեմբերի 25-ին մեկնել է Դարվինից՝ շարժվելով դեպի արևմուտք։ Նավարկության այս հատվածի մասին տեղեկությունները իր բլոգում հրապարակել է մոտ երկու շաբաթ ուշացումով՝ Հնդկական օվկիանոսում ծովահենների հետ կապված անվտանգության մտահոգությունների պատճառով։
  • Նոյեմբերի 12-ին հասել է Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաք՝ 47 օր անընդմեջ ծովում գտնվելուց հետո։ Դիկենը հայտնել է, որ քամին մեղմից դարձել է ուժեղ և հաճախ փոխել է ուղղությունը։ Երբեմն հանդիպել է նաև ուժեղ ալիքների։ Դարվինից Դուրբան հեռավորությունը 5,540 ծովային մղոն է։
  • Նոյեմբերի 18-ին հասել է Հարավային Աֆրիկայի Պորտ Էլիզաբեթ քաղաք։
  • Նոյեմբերի 26-ին անցել է Հարավային Աֆրիկայի Ագուլհաս հրվանդանի մոտով, որը Աֆրիկա մայրցամաքի ամենահարավային կետն է և նրա նավարկության ամենահարավային կետը։ Դրանից հետո առաջին անգամ իր՝ Նիդերլանդներից սկսած նավարկության ընթացքում նա շարժվել է դեպի հյուսիս։
  • Նոյեմբերի 27-ին վատ եղանակային պայմաններում անցել է Բարեհուսո հրվանդանի մոտով և նույն օրը հասել Քեյփթաուն։ Այնտեղ նրան դիմավորել են հայրը, լրագրողները[62] և Volvo Ocean Race մրցարշավի նավերը։
  • Դեկտեմբերի 12-ին մեկնել է Քեյփթաունից՝ շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք։
  • Դեկտեմբերի 20-ին հասել է Նիդերլանդներում իր ոչ պաշտոնական մեկնարկային կետի երկայնությանը։ Այդ պահի դրությամբ իր շուրջերկրյա նավարկության ընթացքում արդեն հատել էր բոլոր երկայնությունները, սակայն պաշտոնական ավարտի համար նրան դեռ մնում էր անցնել ևս 4,800 ծովային մղոն[63]։
  • 2012 թվականի հունվարի 21-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին, հասել է Սինտ Մաարտենի Սիմփսոն Բեյ՝ Քեյփթաունից 5,600 ծովային մղոն անընդմեջ նավարկելուց հետո։ Դրանով ավարտել է իր ամբողջական շուրջերկրյա նավարկությունը՝ 16 տարեկան 123 օրական հասակում[4][64]։
  • Նավարկությունը տևել է 518 օր կամ 74 շաբաթ, այսինքն՝ 1 տարի և 5 ամիս։

Maidentrip (2013) ֆիլմը, որի մեծ մասը նկարահանել է Դեկերը, իսկ ռեժիսորը Ջիլիան Շլեզինգերն է, 82 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ է այս նավարկության մասին։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 թվականի մարտին Դեկերի շուրջերկրյա նավարկության մասին Maidentrip ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ South by Southwest կինոփառատոնում[65]։
  • 2013 թվականի ամռանը մասնակցել է Մարոկկոյում ռեալիթի հեռուստատեսային Atlas հաղորդման նկարահանումներին, որը Նիդերլանդներում հեռարձակվել է 2013 թվականի օգոստոսից հոկտեմբեր։
  • 2014 թվականի աշնանը մասնակցել է հյուսիսային Սկանդինավիայում նկարահանված հոլանդական Expeditie Poolcirkel ռեալիթի հաղորդմանը, որը հեռարձակվել է 2015 թվականին, և հաղթել է այն[66]։
  • 2014 թվականի նոյեմբերին լույս է տեսել Դեկերի «One Girl, One Dream» գիրքը[67]։
  • 2015 թվականի փետրվարի 20-ին ստացել է Yachtmaster Ocean Certificate վկայականը՝ այդ ընթացքում դառնալով նաև այն ստացած ամենաերիտասարդ անձը[68]։
  • Աշխատել է երեխաների հետ հեռավոր նավարկություններով ուսումնական ուղևորություններ իրականացնելու ուղղությամբ[69]։ Հիմնել է Laura Dekker World Sailing Foundation-ը։ Ձեռք է բերել 21 մետր երկարությամբ նավ, որը կոչել է Գուփի։ 2020 թվականի նոյեմբերին Դեկերը և երիտասարդ անձնակազմը Իսպանիայից նավարկել են դեպի Կարիբյան կղզիներ և վերադարձել[70]։

Գուփի նավակի ճակատագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարին American Sailing Association-ին տված հարցազրույցում հայտարարվել է, որ «Դեկերը նվիրել է իր սիրելի Գափիին՝ հենց այն նավակը, որով նա կատարել է այդ նավարկությունը, LifeSail կազմակերպությանը»։ LifeSail-ը Լոս Անջելեսում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որն առագաստանավային նավարկությունն օգտագործում է որպես միջոց՝ երեխաներին կյանքի դասեր սովորեցնելու համար[71][72]։

2018 թվականի օգոստոսի 20-ին Դեկերը հայտնել է, որ Լոս Անջելես տեղափոխվելու ճանապարհին Գափին Խաղաղ օվկիանոսում բախվել է խութի և խորտակվել[73]։ Նավակը լիովին վնասվել է և այլևս վերականգնման ենթակա չի եղել[74]։

2019 թվականի մարտին LifeSail կազմակերպությունը հրապարակել է հայտարարություն՝ ներկայացնելով իրադարձությունների ժամանակագրությունը[75]։ Ըստ դրա՝ Դեկերն ի սկզբանե Գափին նվիրել է որպես երրորդ կողմից ֆինանսավորում ստանալու պայման։ Այդ միջոցները նախատեսվել են նրա նոր նավակի՝ Գափի XL-ի համար[76]։ Դեկերը տեղի ունեցածի համար մեղադրել է LifeSail կազմակերպությանը և Մեթ Շուլցին՝ պնդելով, որ նրանք խախտել են իրենց պայմանագիրը՝ նավակը անփորձ անձնակազմով վարելով և այն ոչ անվտանգ վայրերում խարսխելով։ Նա փոխհատուցում է պահանջել Գափի նավակի կորստի համար, քանի որ LifeSail-ի հետ կնքված նվիրատվության պայմանագրով սահմանվել է, որ նավակի ամբողջական կորստի դեպքում ապահովագրական հատուցումն ամբողջությամբ պետք է փոխանցվի իրեն՝ բացառությամբ LifeSail կազմակերպության նավակի արժեքին ավելացված գումարի[77]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 28-ին՝ 19 տարեկանում, Դեկերն ամուսնացել է Դանիել Թիլմանի հետ, որը նույնպես բնակվել է Նոր Զելանդիայում[78]։ Հետագայում նրանք ամուսնալուծվել են[79]։ Այժմ նա հարաբերությունների մեջ է նավակաշինարար Սանդեր Ֆոգելենզանգի հետ, որից 2018 թվականին որդի է ունեցել[79]։ 2022 թվականի հունիսին նրանք երկրորդ երեխան են ունեցել[80]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 1 2 http://www.stuff.co.nz/world/south-pacific/4342474/Laura-Dekker-sails-again
  3. «Laura Dekker close to completion of solo round-the-world sail». The Christian Science Monitor. 11 January 2012. Վերցված է 3 November 2014-ին.
  4. 1 2 «youngest sailor to complete solo trip around the world». Արխիվացված է օրիգինալից 24 January 2012-ին. Վերցված է 21 January 2012-ին.(գրանցումը պարտադիր է). The Globe & Mail (AP), 21 January 2012. Retrieved 21 January 2012.
  5. «Dutch teen completes historic, controversial solo sail around the globe». CNN. 21 January 2012. Վերցված է 3 November 2014-ին.
  6. «Solozeiler Laura (13): 'Alles is rond'». Het Parool (հոլանդերեն). 24 August 2009. Արխիվացված է օրիգինալից 23 February 2016-ին.
  7. 1 2 3 «Gemeente wil Laura Dekker nog niet uitschrijven». Binnenlands Bestuur (հոլանդերեն). 25 August 2009.(չաշխատող հղում)
  8. «LauraDekker.nl de Jongste solozeiler ter wereld! – ◦ About Laura ◦». www.lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 1 September 2020-ին. Վերցված է 31 March 2015-ին.
  9. «Mutter absolut gegen Weltumsegelung». Spiegel (գերմաներեն). 5 September 2009. Արխիվացված է օրիգինալից 6 December 2009-ին. Վերցված է 21 December 2009-ին.
  10. 1 2 3 Manson, Bess (25 October 2014). «A Girl, A Boat, A Dream». Your Weekend (supplement to The Press). էջեր 10–14.
  11. Dekker, Laura (29 May 2015). «Winter Jobs...». Արխիվացված է օրիգինալից 30 January 2020-ին. Վերցված է 2 July 2015-ին. «The first couple of times that I sailed out in my Optimist, dad would sail along me on a windsurf-board. He would capsize the boat in moments when I would least expect it. I often landed under the sail, which was what he wanted, so that he could see how I would react. It was – I realize now – the best preparation that he could have given me for my trip and other adventures.»
  12. 1 2 3 4 5 6 7 8 Dekker, Laura (July 2009), Translated by Thomas Weber & 45N73W, «Not a Crazy Action», Zeilen (7): 32–35, Վերցված է 10 April 2015-ին
  13. 1 2 3 4 Kievit, Rob (29 August 2009). «Dreams scuppered for Dutch sailor girl». BBC News. Radio Netherlands Worldwide.
  14. Swift, Mary (22 July 2001). «Sailing Across The English Channel». Վերցված է 2 July 2015-ին. «Notorious as being one of the most heavily trafficked shipping lanes in the world, with a large tidal range and fast currents, you really do need to keep your wits about you.»
  15. 1 2 «Dutch teen who sought solo sailing trip disappears». The Washington Post. Associated Press. 20 December 2009. Արխիվացված է օրիգինալից 23 January 2012-ին.
  16. «The Jeanneau Gin Fizz 37 Sailboat». Bluewaterboats.org. Արխիվացված է օրիգինալից 6 October 2014-ին. Վերցված է 3 November 2014-ին.
  17. «Laura Dekker warned to steer clear of the Gulf of Aden». Rnw.nl. 9 February 2011. Արխիվացված է օրիգինալից 23 February 2011-ին. Վերցված է 19 March 2011-ին.
  18. 1 2 «Op koers». lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 25 April 2012-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  19. 1 2 «Laura, mag ik met je mee op wereldreis?». AD. Վերցված է 3 November 2014-ին.
  20. «Zeilmeisje Laura Dekker». Վերցված է 24 January 2012-ին.
  21. 1 2 «Weltumseglerin Laura Dekker verschwunden». Spiegel (գերմաներեն). 20 December 2009. Վերցված է 21 December 2009-ին.
  22. «Dutch court halts girl's solo sailing plans». CNN. 28 August 2009. Վերցված է 20 December 2009-ին.
  23. «Teen solo sailor Laura made a ward of court». Dutchnews.nl. 30 October 2009. Վերցված է 19 November 2010-ին.
  24. «Dutch court delays schoolgirl's round-the-world bid». Google News. Agence France-Presse. 17 June 2010. Արխիվացված է օրիգինալից 14 July 2010-ին. Վերցված է 17 June 2010-ին.
  25. Adam, Karla (30 August 2009). «Dutch Delay 13-Year-Old's Dream of Sailing the World». The Washington Post.
  26. Whipple, Tom (29 August 2009). «Court bans teen sailor Laura Dekker from record-breaking voyage». The Times. London. Վերցված է 7 May 2010-ին.(չաշխատող հղում)
  27. «MainSail Social workers threaten to thwart teen sailor's record bid». CNN. 30 August 2009. Վերցված է 7 May 2010-ին.
  28. «Laura Dekker, 13, must wait before trying to sail around the world alone». Los Angeles Times. 29 August 2009. Վերցված է 7 May 2010-ին.
  29. «wetten.nl – Wet- en regelgeving – Binnenvaartpolitiereglement – BWBR0003628». Wetten.overheld.nl. Վերցված է 3 November 2014-ին.
  30. «Zeilmeisje-Laura-Dekker-vermist». Արխիվացված է օրիգինալից 9 November 2013-ին. Վերցված է 20 December 2009-ին.
  31. «Update – BNO News reports that teen Dutch sailor Laura Dekker is found safe on Saint Martin». BNO News. 20 December 2009. Վերցված է 20 December 2009-ին.
  32. «Solo sailor girl found on Caribbean island». Dutchnews.nl. 21 December 2009. Վերցված է 19 November 2010-ին.
  33. Corder, Mike (22 December 2009). «Teenage Dutch sailor Laura Dekker sees life unravel after court blocks dream voyage». Associated Press.
  34. «14-year-old given permission to sail around world». The New Zealand Herald. 26 December 2009. Վերցված է 30 December 2009-ին.
  35. Stanglin, Douglas (27 July 2010). «Dutch court OKs bid by 14-year-old to sail solo around the world». Content.usatoday.com. Վերցված է 4 August 2010-ին.
  36. «SpitsNieuws: Laura gaat rond de wereld zeilen». Spitsnieuws.nl. Արխիվացված է օրիգինալից 30 July 2010-ին. Վերցված է 4 August 2010-ին.
  37. «15 Year Old Laura Dekker Crosses Atlantic». Allatsea.net. February 2011. Վերցված է 19 March 2011-ին.
  38. «The boat is more important». Jeugdjournaal.nl. 20 September 2011. Արխիվացված է օրիգինալից 17 December 2014-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  39. «Laura Dekker gestopt met school (Laura Dekker dropped out of school)». Static.nos.nl. 19 September 2011. Արխիվացված է օրիգինալից 17 December 2014-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  40. «Schulbücher über Bord (School books overboard)». Der Spiegel. Spiegel.de. 20 September 2011. Վերցված է 31 October 2011-ին.
  41. «"De boot is even belangrijker" (The boat is more important)». Jeugdjournaal.nl. 20 September 2011. Արխիվացված է օրիգինալից 17 December 2014-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  42. «genomineerden Conny van Rietschoten Trofee». Vanrietschotentrofee.nl. Արխիվացված է օրիգինալից 15 October 2011-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  43. «Laura Dekker, 16-year-old super solo sailor, on her final leg (Sail World, 16 Dec 2011)». Sail-world.com. Վերցված է 29 January 2012-ին.
  44. «Laura Dekker Sets Out on Last Leg of Circumnavigation». Blue Water Sailing. 21 December 2011. Արխիվացված է օրիգինալից 26 April 2012-ին. Վերցված է 29 January 2012-ին.
  45. Dolley, Caryn (28 November 2011). «Courageous Laura braves Cape of Storms (Cape Times, 28 Nov 2011)». Sundaytribune.co.za. Վերցված է 29 January 2012-ին.
  46. «Zeilmeisje Laura Dekker: Algemeen Dagblad – English». Zeilmeisje-lauradekker.blogspot.de. Վերցված է 3 November 2014-ին.
  47. «AD Laura's zeilreis». Ad.nl. Վերցված է 19 March 2011-ին.
  48. «News search on 4–5 Jan 2012». Վերցված է 29 January 2012-ին.
  49. «Dutch teen sailor nears end of round-the-world voyage». Dutchnews.nl. 4 January 2012. Վերցված է 29 January 2012-ին.
  50. «Sailing girl Laura Dekker does not want to live in the Netherlands anymore». Dutchdailynews.com. 5 January 2012. Վերցված է 29 January 2012-ին.
  51. «News search on 21–25 Jan 2012». Վերցված է 31 March 2012-ին.
  52. «LauraDekker.nl de Jongste solozeiler ter wereld! – ◦ About Guppy ◦». www.lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 15 February 2018-ին. Վերցված է 23 March 2015-ին.
  53. Gourmelen, Jean-Luc (April 2012). Translated by Thomas Weber and 45N73W. «The Young girl and the old Gin Fizz». Voiles et Voiliers (494). Վերցված է 10 April 2015-ին. A detailed description of Guppy as fitted for the trip.
  54. Durham, Richard (22 March 2010). «Dutch girl, 14, planning world cruise | Sailing news». Yachting Monthly. Վերցված է 4 August 2010-ին.
  55. «Youtube video, departure from Den Osse». Youtube.com. Վերցված է 19 November 2010-ին.
  56. Schabner, Dean (21 August 2010). «Laura Dekker, 14, Sets Off on Round-the-World Sail». ABC News. Վերցված է 19 December 2010-ին.
  57. Schabner, Dean (21 August 2010). «Laura Dekker, 14, Sets Off on Round-the-World Sail». ABC News (United States)|ABC News (անգլերեն). Վերցված է 29 October 2025-ին.
  58. Fitzpatrick, Judy (19 December 2010). «Teenage sailor on solo voyage reaches St. Maarten». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 3 October 2016-ին. Վերցված է 19 December 2010-ին.
  59. «LauraDekker.nl de Jongste solozeiler ter wereld! – ◦ News ◦». Lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 3 November 2014-ին. Վերցված է 3 November 2014-ին.
  60. «LauraDekker.nl de Jongste solozeiler ter wereld!». Lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 13 November 2016-ին. Վերցված է 3 November 2014-ին.
  61. «de Jongste solozeiler ter wereld! – ◦ News ◦». Lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 15 November 2011-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  62. «Courageous Laura, 16, braves Cape of Storms». Cape Times.
  63. «LauraDekker.nl de Jongste solozeiler ter wereld! – ◦ News ◦». Lauradekker.nl. Արխիվացված է օրիգինալից 15 November 2011-ին. Վերցված է 3 November 2014-ին.
  64. «Laura Dekker, Teen Ends Globe-Circling Voyage In St. Maarten». The Huffington Post. Վերցված է 3 November 2014-ին.
  65. Mark Olsen: SXSW 2013: 'Short Term 12' and 'The Short Game' Los Angeles Times, 16 March 2013
  66. Laura Dekker wint Expeditie Poolcirkel 2015 (in Dutch)
  67. «Laura Dekker 'One Girl, One Dream' Author Tour». Eventfinda. 5 November 2014.
  68. Photograph of Yachtmaster certificate, including date of issue 20/02/2015 Արխիվացված 2018-11-20 Wayback Machine.
  69. «About World Sailing Foundation».
  70. «Atlantic Roundtrip». Laura Dekker World of Sailing Foundation. Արխիվացված է օրիգինալից 2021-08-11-ին. Վերցված է 2025-12-29-ին.
  71. «LifeSail». www.lifesail.org.
  72. Reynolds, Pat (7 February 2018). «Laura Dekker Interview, Part 1». www.asa.com. American Sailing Association. Արխիվացված է օրիգինալից 22 March 2019-ին. Վերցված է 22 March 2019-ին.
  73. «Zeilster Laura Dekker rouwt om haar zeilboot Guppy». Արխիվացված է օրիգինալից 22 August 2018-ին. Վերցված է 22 August 2018-ին.
  74. Dekker, Laura. «Laura's blog 11-09-2018». Արխիվացված է օրիգինալից 15 November 2011-ին. Վերցված է 3 June 2011-ին. «Picture's from three weeks ago.. by now she is fully submerged and confirmed a total loss:'(»
  75. «Delivery and Loss of Guppy». website. 22 March 2019.
  76. Dekker, Laura. «About Guppy XL». lauradekkerworldsailingfoundation.com.
  77. «A report of the stranding of Sailing Vessel Guppy early August 2018 on a reef in Manihiki Island, Cook Islands» (PDF). 25 March 2019. Վերցված է 12 December 2019-ին.
  78. «Laura Dekker Married!». Jetsetting Magazine. 22 May 2015. Արխիվացված է օրիգինալից 3 February 2016-ին. Վերցված է 12 September 2018-ին.
  79. 1 2 «A new chapter in my life:)». Laura Dekker World Sailing Foundation. 30 March 2019.
  80. «The Crew». Laura Dekker World Sailing Foundation.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Դեկեր» հոդվածին։