Jump to content

Լաուրա Բասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Բասի
իտալ.՝ Laura Maria Caterina Bassi
Ծնվել էհոկտեմբերի 29, 1711(1711-10-29)[1][2][3]
Բոլոնիա, Պապական մարզ
Մահացել էփետրվարի 20, 1778(1778-02-20)[4][5][6][…] (66 տարեկան)
Բոլոնիա, Պապական մարզ
ԳերեզմանCorpus Domini, Bologna
Բնակության վայր(եր)Բոլոնիա
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, անատոմ, professor of philosophy, փիլիսոփա և կենսաբան
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[7], կենսաբանություն[7] և անատոմիա[7]
ԱնդամակցությունԲոլոնիայի ինստիտուտի գիտությունների ակադեմիա[8] և Արկադիայի ակադեմիա
Ալմա մատերԲոլոնիայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (մայիսի 12, 1732)
Տիրապետում է լեզուներինլատիներեն և իտալերեն[9][7]
Հայտնի աշակերտներԼուձարո Սպալանցանի
 Laura Bassi Վիքիպահեստում

Լաուրա Մարիա Կատերինա Բասի (իտալ.՝ Laura Maria Caterina Bassi, հոկտեմբերի 29, 1711(1711-10-29)[1][2][3], Բոլոնիա, Պապական մարզ - փետրվարի 20, 1778(1778-02-20)[4][5][6][…], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի գիտնական, բժիշկ։ Վերածննդի ժամանակաշրջանից առաջին կինն է, ում պաշտոնապես թույլատրվել է դասավանդել եվրոպական համալսարանում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոլոնյայում, փաստաբանի բարեկեցիկ ընտանիքում։ Ստացել է մասնավոր կրթություն և դեռահասության տարիքում յոթ տարի ուսանել Գաետանո Տակոնիի մոտ, որը համալսարանում կենսաբանության, բնագիտության ու բժշկության դասախոս էր։ Լաուրան գրավել է կարդինալ Պրոսպերո Լամբերտնիի ուշադրությունը, որը խրախուսել է նրա՝ գիտական աշխատանքով զբաղվելը։

Լաուրան 1731 թվականին Բոլոնիայի համալսարանում նշանակվել է կենսաբանության պրոֆեսոր 21 տարեկան հասակում, 1732 թվականին ընդունվել է Գիտությունների ակադեմիա, իսկ հաջորդ տարի ղեկվարել է փիլիսոփայության ամբիոնը։ Սկզբնական շրջանում սովորեցնելու նրա հնարավորությունները սահմանափակված էին պատահական դասախոսություններով։ 1738 թվականից նա ամուսնացել է ակադեմիկոս Ջուզեպե Վերատիի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է 12 երեխա։ Հետագայում նա կանոնավոր ձևով դասախոսություններ է կարդացել տանը և բարեհաջող դիմել է համալսարանին մեծ պատասխանատվությամբ ավելի բարձր աշխատավարձի համար, որպեսզի գնի սեփական սարքավորումներ։

Դասական մեխանիկայի բնագավառի գիտական հետաքրքրությունները նա դասավանդել է գրեթե 28 տարի։ Եղել է Իտալիայում Նյուտոնի՝ ֆիզիկայի ու բնական փիլիսոփայության գաղափարախոսը։ Սեփական փորձերն է կատարել ֆիզիկայի՝ իր ժամանակներում առկա բոլոր ոլորտներում։ Կենդանության օրոք հրատարակվել են նրա 28 հոդվածներ, որոնց մեծ մասը ֆիզիկայից ու հիդրավլիկայից են, սակայն գիրք չի գրել։

1745 թվականին Լամբերտինին (Բենեդիկտոս XIV պապ) հիմնել է 25 առաջատար գիտնականից բաղկացած խումբ, որը հայտնի էր «բենեդիկտյաններ» (Benedettini) անունով։ Բասին համառորեն ձգտել է ընդգրկվելու այդ խմբի մեջ, սակայն մյուս գիտնականների կարծիքը միանշանակ չի եղել։ Ի վերջո Բենեդիկտոսն ընդգրկել է Լաուրա Բասիին խմբի մեջ․ վերջինս միակ կինն է եղել խմբում։

1776 թվականին 65 տարեկան հասակում նա Գիտությունների ակադեմիայում նշանակվել է փորձարակական ֆիզիկայի բաժանմունքում։ Մահացել է երկու տարի անց՝ ավարտելով հաջող կարիերան ֆիզիկայի բնագավառում և կոտրելով շատ կարծրատիպեր գիտական շրջանակներում կնոջ դերի մասին։

Լաուրա Բասին ընտրվել է գրական շատ միությունների անդամ և նամակագրություն է հաստատել եվրոպական նշանավոր գրականագետների հետ։ Նա լավ ծանոթ է եղել դասական գրականությանը՝ ներառյալ ֆրանսիական և իտալական։

Լաուրա Բասիի անունով են կոչվել 31 կմ տրամագծով խառնարանը Վեներայում, Լաուրաբասի աստերոիդը (15742), Բոլոնյայում ավագ դպրոցներից մեկը և փողոց[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բասի» հոդվածին։