Լաուրա Ասադաուսկայտե
Լաուրա Ասադաուսկայտե | |
---|---|
![]() Լաուրա Ասադաույժսկայտեն 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ազգություն՝ | լիտվացի |
Մասնագիտացում՝ | հնգամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 28, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
Լաուրա Ասադաուսկայտե-Զադնեպրովսկենե (լիտ.՝ Laura Asadauskaitė-Zadneprovskienė, 28 փետրվարի, 1984, Վիլնյուս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի հնգամարտիկ, 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաուրա Ասադաուսկայտեն ծնվել է 1984 թվականի փետրվարի 28-ին Վիլնյուսում։ 10 տարեկանից զբաղվել է լողով։ Առաջին մարզիչը եղել է Իրենա Յուրևիչը։
2002-2007 թվականներին սովորել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում, ստացել է ֆիզկուլտուայի ու սպորտի բակալավրի աստիճան։ 2011 թվականին ավարտել է Միկոլաս Ռոմերիսի համալսարանի մագիստրատուրայի Եվրոպական Միության քաղաքականություն և կառավարում բաժինը։ 2003 թվականից ծառայում է Երկրամասի պահպանության կամավոր ուժերում, մասնակցում է զինվորականների միջև անցկացվող հնգամարտի մրցումներին։
2007 թվականին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունում վաստակել է բրոնզե մեդալ։ 2008 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ զբաղեցրել է 15-րդ տեղը։ 2009 թվականին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի։ 2011 թվականին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ տեղը։ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի՝ հավաքելով 5408 միավոր։ 2013 թվականին Թայվանում կայացած հնգամարտի աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ արժանացել է ոսկե մեդալի անհատական առաջնությունում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաուրա Ասադաուսկայտեի ամուսինն ու մարզիչը՝ Անդրեյ Զադնեպրովսկին, լիտվացի հայտնի հնգամարտիկ է։ Նրանց դուստրը՝ Ադրիանան, ծնվել է 2010 թվականին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ հրամանատարական խաչ (16 օգոստոսի, 2012 թվական)[2],
- 2011 թվականին ճանաչվել է Լիտվայի լավագույն մարզիկ[3],
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեդալ (16 նոյեմբերի, 2007 թվական)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Pentathlete Laura Asadauskaitė – Lithuania's golden sportswoman»։ 15 minučių։ օգոստոսի 20, 2012։ Վերցված է օգոստոսի 22, 2012
- ↑ Информация на сайте Президента Литвы Archived 2009-09-16 at the Wayback Machine.(լիտվ.)
- ↑ Информация на сайте Литовского олимпийского комитета Archived 2012-08-15 at the Wayback Machine.(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на pentathlon.org Archived 2012-07-31 at the Wayback Machine.
- "Я знала, что буду непревзойденной" - интервью для delfi.lt
|