Լաուտոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լաուտոկա
ԵրկիրՖիջի Ֆիջի
Մակերես16 կմ²
Բնակչություն52 220 մարդ (2007)
Լաուտոկա (Ֆիջի)##
Լաուտոկա (Ֆիջի)

Լաուտոկա, Ֆիջիի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Այն գտնվում է Վիտի Լևու կղզու արևմտյան մասում՝ Նանդիից 24 կիլոմետր հյուսիս։ Լաուտոկան Ֆիջիի երկրորդ նավահանգիստն է (Սուվայից հետո)։ Շաքարեղեգի արտադրության համար քաղաքը գտնվում է շրջանի կենտրոնում։ Այս առումով, Լաուտոկան հայտնի է նաև որպես Շաքարի քաղաք։ Քաղաքի տարածքը 16 կմ քառակուսի է։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 52220 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումն առաջացել է ֆիջյան երկու բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «նիզակով պարտություն»։ Անունը, ըստ ավանդության, առաջացել է երկու առաջնորդների մենամարտից հետո։ Երբ առաջներդներից մեկը նիզակով հարվածել է մյուսին, նա բացականչել է «լաու տոկա»։ Այսպես առաջացել է քաղաքի անվանումը։

Եվրոպացիների շրջանում բնակեցման մասին առաջին հիշատակումը վերագրվում է 1789 թվականի մայիսի 7-ին։ Կապիտան Ուիլյամ Բլայը իր էպիկական ճանապարհորդության ժամանակ Բաունթի նավի վրա տեղի ունեցած ապստամբությունից հետո նկատեց և մոտավորապես քարտեզագրեց Լաուտոկան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուտոկան հայտնի է որպես «Շաքարի քաղաք»։ Քաղաքի շրջակայքում զբաղվում են հումքի մատակարարմամբ, իսկ հենց քաղաքում կա շաքարի գործարան, որը քաղաքի ամենամեծ գործատուն է[1]։ Ձեռնարկությունը կառուցվել է 19-րդ դարի վերջին շաքարի վերամշակման գաղութային ընկերության կողմից։ Առաջին բանվորները բերվել են 19-րդ և 20-րդ դարերի վերջին Հնդկաստանից և Սողոմոնյան կղզիներից։ Այժմ ձեռնարկության աշխատակիցների թիվը կազմում է 1300 մարդ։

Քաղաքն ունի նաև թորման և գարեջրի գործարան։ Բացի այդ, քաղաքում զարգացած է փայտամշակումը, հագուստի արտադրությունը, ոսկերչությունը, ձկնորսությունը և այլն։

Ընկերություններ, ինչպիսիք են «Fiji Electricity Authority»-ն, «Fiji Pine Ltd»-ն և «National Marketing Authority»-ն գտնվում են քաղաքում։

Ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային խորհուրդը բաղկացած է 16 անդամից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով։ Նրանցից քաղաքապետն ընտրվում է 1 տարով։ Ներկայիս քաղաքապետը Բիջեշ Չանդն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Starnes, Dean; Luckham, Nana (2009). Fiji. Lonely Planet. էջ 93. ISBN 9781741047936. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին. «Lautoka's recent history is entwined with the fortunes of sugar and it is the cane on which Lautoka depends that gives rise to its other name, Sugar City.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուտոկա» հոդվածին։