Լաշա Ջակոբիա
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 20, 1980[1][2][3] (44 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լաշա Գիևիչ Ջակոբիա (վրաց.՝ ლაშა გიას ძე ჯაკობია, օգոստոսի 20, 1980[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Վերջին ակումբը եղել է «Գովերլան»։
Կարիրեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Մաիսի» ակումբում, երբ դպրոց եկած մարզիչները ակումբի համար երիտասարդ ֆուտբոլիստներ էին հավաքում։ Նրա հետ միասին վերցրեցին նաև Բուրդուլիին և Զուրաբ Խիզանիշվիլիին, 9 տարի նրանք միասին են մարզվել։ Մոտ էին եղել նաև ֆուտբոլիստների ընտանիքները, իսկ հետո նրանց ճանապարհները խաչվեցին։ Այդ ժամանակ նրանց պայմանագիր չառաջարկեցին, որովհետև դա սիրողական ֆուտբոլ էր։
Նրան հրավիրեցին Վրաստանի մինչև 16 տարեկանների երիտասարդական հավաքական։ Այնտեղ նրան նկատեց հայտնի գործակալ Անգոտե Ռոժեն, ում հետ Ջակոբիան մինչև հիմա պահպանում է ընկերական հարաբերություններ։ Հենց նա առաջարկեց Ջակոբիայի թեկնածությունը «Ստանդարդում»։
Չնայած ընտելացման շրջանի դժվարություններին, նորամուտը լինում է սպասվածից հաջող։ Երիտասարդ հարձակվողը միանգամից ուշադրություն է գրավում լավ տեխիկայի ու գոլերի շնորհիվ։ 18 տարեկանից արդեն խաղում էր «Ստանդարդի» առաջին կազմում։ Սակայն բարձր մրցակցությունը և շարունակական կոտրվածքները խանգառեցին նրան հաստատվել հիմնական կազմում։ Առաջին վիրահատությունից հետո վարձակալվեց «Վիզե» ակումբի կողմից։
Երկրորդ լիգայում հանդես եկող «Վիզեում» Ջակոբիան 14 խաղերում դարձավ 14 գոլի հեղինակ։ Շուտով նա ընդունեց «Ալստայի» հրավերը, որը հանդես էր գալիս Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում։
Առաջին իսկ մարզման ժամանակ նորից վնասեց մկանը (կոտրվածք, որը ստացել էր նաև «Ստանդարդում»)։ Արդյունքում երկրորդ վիրահատությունից հետո պետք էր վեց ամիս հանգստանալ։ Հետո սկսեց խաղալ, խաղաց երկու-երեք խաղ, այդ ընթացքում գոլ խփեց «Գենկ» ակումբին և նորից վրասվածք ստացավ ու տասը ամիս բուժվեց։
Գործակալ Անգոտե Ռոժեն նրա իրավունքները հանձնեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենին», որտեղ հույս ուներին նրան պահել մեծ ֆուտբոլի համար։ Վրականգնումից հետո Ջակոբիային ուղարկեցին ՊՍԺ-ի ֆարմ (թիմի ռեզերվային ակումբ) ակումբ՝ ՌՖԿ «Լեժ», որտեղ նա չխաղաց այլ բուժվեց։
Խրոնիկական կոտրվածքից բուժվեց Փարիզում, Ստրասբուրգում և Բարսելոնայում։ ՊՍԺ-ի ներկայացուցիչները ասացին որ Լաշան առայժմ կխաղա «Լեժում», իսկ հետո նրան կտեղափոխեն «ՊՍԺ»։ Բայց կոտրվածքի պատճառով նա այդ ակումբում ոչ մի խաղ չխաղաց։ Հետո որոշեց վերադառնալ Վրաստան։
2002-ից 2003 թվականներին խաղացել է Թբիլիսյան «Դինամոյում», իսկ 2003-ից 2004-ին «Թբիլիսի» ակումբում։ Վիրահատությունից երեք ու կես տարի անց և վերականգնողական շրջանից հետո դժվար էր նորից խաղալ։ Լաշան մարզումների ժամանակ ունենում էր թույլ ցավեր։
Հերթական անգամ նրան վարձակալեցին այս անգամ Յանին քաղաքի ՊԱՍ ակումբը հույս նվիրեց հարձակվողին։ Հունաստանում երկու ամիս խաղալուց հետո, Ջակոոբիան փորձաշրջան է անցնում «Մետալիստում», որտեղ մարզիչն էր Գենադի Լիտովոչենկոն։
3 ամիս հետո նրան որոշեցին պահել ակումբում։ Լիտովոչենկոն ֆուտբոլում նրան տվեց երկրորդ շանսը։
2006-07 մրացաշրջանում նրան վարձակալեց Կիևի «Արսենալը», այնտեղ նա անց կացրեց 16 խաղ և խփեց 4 գնադակ։ Հաջորդ մրցաշրջանին «Մերալիստում» անց կացրեց 4 խաղ։ 2008/09 մրցաշրջանի երկրորդ կեսին «Մերալիստը» նրան նորից տվեց վարձով Կիևյան ակումբին։
2011 թվականին խաղացել է Սպարտակ Ցխինվալում, իսկ 2011—2012 թվականներին «Գովերլան»։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի առաջին հրավերը ստացել է 2004 թվականի օգոստոսի 18-ին Մոլդովիայի հավաքականի դեմ խաղում։ Ընդհանուր անց է կացրել 13 խաղ և խփել 1 գոլ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրաստանի առաջնություն (1)։ 2002/03
- Բելգիայի առաջնություն բրոնզե մեդալակիր (1)։ 2000/01[4]
- Ուկրաինայի առաջնություն բրոնզե մրցանակակիր (1):2007/08
- Բելգիայի գավաթի ֆինալիստ (2)։ 1998/99, 1999/00
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Лаша Джакобия: «Нам по силам выйти в Премьер-лигу»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте legioner.kulichki.com(ռուս.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Лаша Джакобия: «Я хотел остаться в „Металлисте“. Я очень люблю и уважаю этот клуб»(ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաշա Ջակոբիա» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Արսենալ Կիևի ֆուտբոլիստներ
- Մետալիստի ֆուտբոլիստներ
- ՊԱՍ Յանինայի ֆուտբոլիստներ