Լաշա Բեքաուրի
| Լաշա Բեքաուրի
վրաց.՝ ლაშა ბექაური
| |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 26, 2000[1][2] (25 տարեկան) |
| Ծննդավայր | Արխիլոսկալո, Դեդոփլիս Ծղարոյի շրջան, Վրաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ձյուդոիստ և մարզիկ |
Լաշա Բեքաուրի (հուլիսի 26, 2000[1][2], Արխիլոսկալո, Դեդոփլիս Ծղարոյի շրջան, Վրաստան), վրացի ձյուդոյիստ։ 2020 թվականին Տոկիոյում և 2024 թվականին Փարիզում դարձել է օլիմպիական չեմպիոն, 2019 թվականի Նեապոլում ամառային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, 2021 թվականի Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող։ Դարձել է 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ Ճանաչվել է Վրաստանի առաջնությունների չեմպիոն և կադետների հաղթող, Եվրոպայի և կադետների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն պատանիների, Եվրոպայի գավաթի փուլերի հաղթող։
Նա հանդես է գալիս միջին քաշային կարգում (մինչև 90 կիլոգրամ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաշա Բեքաուրին ծնվել է 2000 թվականի հուլիսի 26-ին Թբիլիսիում[3]։
Լաշա Բեքաուրիի կնքահայրը ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Զուրաբ Զվիադաուրին է[4][4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին նա մասնակցել է Նասաուի աշխարհի պատանեկան առաջնությանը, որտեղ մինչև 90 կիլոգրամ քաշային կարգում, որպես կադետների աշխարհի չեմպիոն, հասել է կիսաեզրափակիչ, որտեղ երկու վադզա-արիով հաղթել է սերբ Դարկո Բրասնյովիչին։ Եզրափակչում մրցել է ճապոնացի Սանշիրո Մուրաոյի հետ և մենամարտի 39-րդ վայրկյանին իպոն նետումով հաղթել՝ Վրաստանին բերելով առաջնության առաջին ոսկին[5]։
Նեապոլում կայացած ամառային ունիվերսիադայում մինչև 90 կիլոգրամ քաշային կարգում Բեքաուրին նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով ավստրիացի Յոհաննես Պախերին[6]։ 2019 թվականին Լաշա Բեքաուրին ճանաչվել է «տարվա նորեկ» ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից[3], ինչպես նաև պաշտպանել է իր աշխարհի պատանեկան տիտղոսը Մարաքեշում կայացած մրցաշարում, որտեղ նա թիմային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ[3]։ Բեքաուրին մասնակցել է Ցինդաոյի Մասթերս մրցաշարին, որտեղ նվաճել է ոսկե մեդալ[3]։
Լիսաբոնում կայացած 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում Բեքաուրին դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով իր հայրենակից Բեկա Գվինիաշվիլիին[7]։ Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում խառը թիմի կազմում զբաղեցրել է յոթերորդ տեղը։ Դոհայում կայացած Մաթերս մրցաշարում նա նվաճել է բրոնզե մեդալ[3]։
Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էին մինչև 2021 թվականը, Բեքաուրիի առաջին օլիմպիական խաղերն էր իր կարիերայում: Մինչև 90 կիլոգրամ քաշային կարգում նա առաջին ռաունդում հանդիպել է լեհ Պյոտր Կուչերայի հետ և իպոն նետումով հաղթել նրան։ Նույն կերպ նա իր հաջորդ երկու մենամարտերում հաղթանակ է տարել իսրայելցի Լի Կոհմանի և ուզբեկ ձյուդոիստ Դավլաթ Բոբոնովի նկատմամբ։ Ռուս Միխայիլ Իգոլնիկովի դեմ կիսաեզրափակչում վրացի մարզիկը հաղթել է վադզա-արի հնարքի շնորհիվ, նույն կերպ եզրափակչում հաղթել է գերմանացի Էդուարդ Տրիպելին՝ դառնալով օլիմպիական չեմպիոն[3]։ Ոսկի մեդալը Վրաստանի համար առաջինն էր Ճապոնիայի Օլիմպիական խաղերում[8]։
2023 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Դոհայում, վրացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում նա չի կարողացել հաղթել իր հայրենակից Լուկա Մաիսուրաձեին։
2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Լաշան նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ճապոնացի մարզիկ Սանշիրո Մուրաոյին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.olympedia.org/athletes/143218
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 5 6 «Judo BEKAURI Lasha - Tokyo 2020 Olympics». Tokyo 2020 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2022-05-09-ին.
- 1 2 «Как Зураб Звиадаури поддержал Лашу Бекаури». Արխիվացված օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-07-31-ին.
- ↑ Pickering, Mark. (2018-10-19). «European takeover in the Bahamas». IJF (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-02-02-ին. Վերցված է 2022-05-09-ին.
- ↑ «Napoli 2019 - Judo Results Book» (PDF). universiade2019napoli.microplustiming.com (անգլերեն). 2019. էջեր pages 50-51. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020-05-24-ին. Վերցված է 2022-05-09-ին.
{{cite web}}:|pages=has extra text (օգնություն) - ↑ Чистова, Елена. (2021-04-18). «Инал Тасоев стал чемпионом Европы по дзюдо в весовой категории свыше 100 кг». Чемпионат (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2022-05-09-ին.
- ↑ Шебика, Антон. (2021-07-28). «Дзюдоист Лаша Бекаури принёс Грузии первое золото на Олимпиаде-2020». Чемпионат (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-28-ին. Վերցված է 2022-05-09-ին.