Jump to content

Լաշանա Լինչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաշանա Լինչ
Ծնվել էնոյեմբերի 27, 1987(1987-11-27)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Լաշանա Լինչ (անգլ.՝ Lashana Rasheda Lynch,  նոյեմբերի 27, 1987(1987-11-27)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է ABC «Դեռևս կապված» (2017 թվական) դրամատիկ հեռուստասերիալում Ռոզալինա Քափուլեթիի, «Կապիտան Մարվել» (2019 թվական) և «Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» (2022 թվական) ֆիլմերում կործանիչի օդաչու Մարիա Ռամբոյի դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 27-ին Լոնդոնում։ Ունի ճամայկական ծագում[2]։ Սովորել է Լոնդոնի ArtsEd թատերական դպրոցում[3]։

Դերասանական կարիերան սկսել է 2007 թվականին՝ խաղալով «Զուտ անգլիական սպանություն» սերիալի դրվագում։

2019 թվականին «Կապիտան Մարվել» ֆիլմում խաղացել է կործանիչի օդաչու Մարիա Ռամբոյի դերը[4][5][6], որի համար անվանադրվել է «Screen Nation Awards» մրցանակի «Ֆիլմում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում[7]։

2020 թվականին ստացել է Essence ամսագրի «Black Women in Hollywood» մրցանակը[8]։

2021 թվականին թողարկվել է Ջեյմս Բոնդի «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմը, որտեղ Լաշանան խաղացել է 007 նոր գործակալ Նոմի դերը[9][10]։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2017 ս Դեռևս կապված Still Star-CrossedՌոզալին Լապուլետի
2018 ս Անփամփուշտաթափանց BulletproofԱրյա Փայք
2019 ֆ Կապիտան Մարվել Captain MarvelՄարիա Ռամբո
2021 ս ՎանդաՎիժեն WandaVisionՄարիա Ռամբո
2021 ֆ Մահանալու ժամանակը չէ No Time To DieՆոմի, գործակալ 007
2022 ֆ Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում Doctor Strange in the Multiverse of MadnessՄարիա ռամբո / Կապիտան Մարվել
2022 ֆ Թագուհի-զինվոր The Woman KingԱքսորյալներ
2022 ֆ Մաթիլդա MatildaՄիսս Հանի
2024 ֆ Բոբ Մարլի․ Մեկ սեր Bob Marley: One LoveՌիտա Մարլի
2024 ս Շնագայլի օրը The Day of the JackalԲյանկա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. ↑ Gillian Fisher (2014 թ․ փետրվարի 27). «Lashana Lynch – interview Dog Days, Theatre 503» (անգլերեն). Afridiziak. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  3. ↑ Rebecca Ford (2019 թ․ նոյեմբերի 6). «Bond Women: How Rising Stars Lashana Lynch and Ana de Armas Are Helping Modernize 007» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  4. ↑ Mia Galuppo (2018 թ․ մարտի 16). «Lashana Lynch Replacing DeWanda Wise in 'Captain Marvel'» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  5. ↑ Joanna Robinson (2019 թ․ մարտի 8). «Captain Marvel Breakout Lashana Lynch Is Ready to Take Flight» (անգլերեն). Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  6. ↑ Joe Deckelmeier (2019 թ․ մարտի 6). «Lashana Lynch Interview: Captain Marvel» (անգլերեն). Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  7. ↑ «Official Nominations & Winners List 2019». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  8. ↑ Meredith Woerner (2020 թ․ փետրվարի 6). «'Essence' 2020 Black Women in Hollywood Awards Luncheon» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  9. ↑ Brent Lang (2019 թ․ ապրիլի 25). «'Bond 25' Team Reveals Cast, Plot Details, but No Title» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  10. ↑ Yrsa Daley-Ward (2020 թ․ նոյեմբերի 3). «Women of the Year: Lashana Lynch on making history as the first Black female 007» (անգլերեն). Harper’s Bazaar. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաշանա Լինչ» հոդվածին։