Լանչխութ
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Լանչխութ | |||
վրաց.՝ ლანჩხუთი | |||
| Երկիր | |||
| Մխարե | Գուրիայի մարզ | ||
| Շրջան | Լանչխութի շրջան | ||
| Համայնք | Լանչխութի շրջան | ||
| Առաջին հիշատակում | 17-րդ դար | ||
| ԲԾՄ | 25 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Վրացերեն | ||
| Բնակչություն | ▼6237 մարդ (2023)[1] | ||
| Ազգային կազմ | Վրացիներ | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 2800[2] | ||
| Պաշտոնական կայք | lanchkhuti.gov.ge(վրաց.) | ||
|
| |||
Լանչխութ (վրաց.՝ ლანჩხუთი), քաղաք Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ ▼6237 մարդ (2023)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կարգավիճակ Լանչխութը ստացել է 1961 թվականին, իսկ մինչ այդ ուներ ավանի կարգավիճակ։ 1930-1990 թվականներին Վրացական ԽՍՀ Լանչխութի շրջանի վարչական կենտրոնն էր[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Լանչխութում բնակվում էր 9021 մարդ։ 2014 թվականի դրությամբ բնակչությունը կրճատվել էր մինչև 6395։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանչխութում գտնվում է Թբիլիսի- Բաթում երկաթուղու հերթական կայարանը։ Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերություն (1973)՝ թեյի կշռաբաժման ֆաբրիկա, պահածոների գործարան, կաթնա-մսամթերքի կոմբինատ, աղյուսի և կղմինդրի գործարան։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գտնվում է Գուրիա ֆուտբոլային ակումբը, որը 1987 թվականին մասնակցել է ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնատում։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանչխութ քաղաքում ծնվել է Նոյ Ժորդանիան, իսկ Լանչխութի շրջանի Մամաթ գյուղում՝ Էդուարդ Շևարդնաձեն։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
- ↑ http://georgianpost.ge/index.php?page=101&lang=geo
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 14. Куна — Ломами. 1973. 624 стр.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանչխութ» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

