Jump to content

Լանոստերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանոստերոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₃₀H₅₀O
Մոլային զանգված7,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար79-63-0
PubChem246983
EINECS համար201-214-9
SMILESCC(CCC=C(C)C)C1CCC2(C1(CCC3=C2CCC4C3(CCC(C4(C)C)O)C)C)C
ЕС201-214-9
ChEBI216175
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Լանոստերոլ, (անգլ.՝ Lanosterol) տետրացիկլիկ տրիտերպենոիդ, միացություն, որից առաջանում են կենդանական և սնկային բոլոր ստերոիդները։

Ի տարբերություն վերջիններիս՝ բուսական ստերոիդները սինթեզվում են ցիկլոարտենոլից[2]։ Լանոստերոլը ողնաշարավորների աչքի բնական բաղադրիչ է և դեր ունի աչքի ոսպնյակի առողջության պահպանման մեջ։ Լանոստերոլը խոլեստերինի նախանյութն է[3]։

Լանոստերոլի կենսասինթեզը մանրակրկիտ ուսումնասիրված է[3]։

Նկարագրություն Սխեմա ֆերմենտ
Ֆարնեզիլ պիրոֆոսֆատի երկու մոլեկուլներ կոնդենսացվում են՝ NADPH-ի մասնակցությամբ տեղի ունեցող վերականգնման արդյունքում, առաջացնելով սկվալեն Սկվալեն սինթետազ
Սկվալենը օքսիդանում է 2,3-օքսիսկվալենի (սկվալենի էպօքսիդ) Սկվալեն մոնոօքսիգենազ
2,3-Օքսիդոսկվալենը փոխակերպվում է պրոտոստերոլի և վերջում՝ Լանոստերոլի Լանոստերոլ սինթետազ
(քայլ 2) (քայլ 2)

Լանոստերոլի հետագա վերափոխումը ֆերմենտային կատալիզի պայմաններում հանգեցնում է այլ ստերոիդների առաջացման։ Դրա 14-դեմեթիլացումը CYP51-ի միջոցով ի վերջո հանգեցնում է խոլեստերինի առաջացման։

Լանոստերոլի սինթեզի ուղու պարզեցված տարբերակը՝ միջանկյալ նյութերով․Ցուցադրված են՝ իզոպենտենիլ պիրոֆոսֆատ (IPP), դիմեթիլալիլ պիրոֆոսֆատ (DMAPP), գերանիլ պիրոֆոսֆատ (GPP) և սկվալեն։ Որոշ միջանկյալ նյութեր բացակայում են։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես աչքի ոսպնյակի բնական բաղադրիչով հարուստ մոլեկուլ, լանոստերոլը մասնակցում է ոսպնյակի թափանցիկության պահպանմանը[4][5]։ Հնարավոր ազդեցության մեխանիզմը պայմանավորված է նրանով, որ այն կանխում է կրիստալինների (սպիտակուց) ագրեգացիան, որոնք առաջացնում են մշուշոտ տեսողություն ՝ կատարակտի ձևավորմամբ[5][4]։

Լանոստերոլը ուսումնասիրվում է որպես աչքի կաթիլների թերապևտիկ հավելում՝ կրիստալինների ագրեգացիան կանխելու և կատարակտը վերացնելու նպատակով[4][5]։ Սակայն, աչքի կաթիլներում հավելված լանոստերոլը ցույց է տվել սահմանափակ լուծելիություն և ցածր կենսամատչելիություն աչքում և, 2020 թվականի դրությամբ, չի ապացուցվել, որ արդյունավետ է կատարակտի կանխման համար[5][4]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. lanosterol
  2. Schaller, Hubert (2003 թ․ մայիս). «The role of sterols in plant growth and development». Progress in Lipid Research. 42 (3): 163–175. doi:10.1016/S0163-7827(02)00047-4. PMID 12689617.
  3. 1 2 Nes, W. David (2011). «Biosynthesis of cholesterol and other sterols». Chemical Reviews. 111 (10): 6423–6451. doi:10.1021/cr200021m. PMC 3191736.
  4. 1 2 3 4 Xu J, Fu Q, Chen X, Yao K (2020 թ․ նոյեմբեր). «Advances in pharmacotherapy of cataracts». Annals of Translational Medicine. 8 (22): 1552. doi:10.21037/atm-20-1960. PMC 7729355. PMID 33313297.
  5. 1 2 3 4 Daszynski DM, Santhoshkumar P, Phadte AS, և այլք: (2019 թ․ հունիս). «Failure of oxysterols such as lanosterol to restore lens clarity from cataracts». Scientific Reports. 9 (1): 8459. doi:10.1038/s41598-019-44676-4. PMC 6560215. PMID 31186457.