Jump to content

Լանին ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանին ազգային պարկ
Parque nacional Lanín
Տեսակազգային պարկ
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքՆեուկեն
Հիմնվել է1937[1]
Մակերես3790 կմ²
ԲԾՄ1595 մետր
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Արգենտինա" does not exist.

Լանին ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Lanín), ազգային պարկ, որը տեղակայված է Նեուկեն պրովինցիայում։ Ներառում է տարբեր տեսակի ծառեր, մասնավորապես հաճարենիներ և մերկասերմերից այնպիսի ծառեր, ինչպիսիք են լենգան, շքածառը ու մի քանի տեսակներ, որոնցից շատերն Արգենտինայում որևէ այլ վայրում չեն հայտնաբերվել։

Պարկն ընդգրկում է Լանին հրաբուխը, Ուեչուլակֆեն, Ալումինեն, Լակար լիճը և այլն։ Նրանց մեջ են բազմաթիվ գետեր ու վտակներ, որոնցում իրականցվում է սաղմոն և կարմրախայտ ձկնատեսակների որսը։ Պարկի կենդանական աշխարհը նման է հարավային մասում գտնվող Նաուել Ուապի ազգային պարկին։

Լակար լճի ափին գտնվող Սան Մարտին դե Լոս Անդեր քաղաքը ծառայում է պարկ այցելող զբոսաշրջիկներին, ինչպես նաև` Չապելկոյի մոտակայքում գտնվող լեռնադահուկային կենտրոնը՝ դահուկորդների համար։

Պարկն ունի չափավոր կլիմա (բացառությամբ ավելի բարձր շրջանների)[2]։ Տարեկան միջին ջերմաստիճանը ձմռանը տատանվում է 4 °C-ի շուրջ, իսկ ամռանը՝ 20 °C[2]։ Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 1800 մմ, չնայած որոշ տարածքներում դրանք կարող են գերազանցել 4000 մմ-ը[2]։ Տեղումների մեծ մասը թափվում է մայիս-օգոստոս ամիսներին, մինչդեռ ձյուն կարող է տեղալ ցանկացած ժամանակ, հատկապես՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.argentina.gob.ar/sites/default/files/ficha_-_pn_lanin.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Parque Nacional Lanin» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանին ազգային պարկ» հոդվածին։