Լանիակեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանիակեան (դեղինով նշված) և հարևան գերկուտակումները

Լանիակեա (նաև Լանիակեյա[1], անգլ.՝ Laniakea[2], հավայերեն՝ «անհուն երկինք»[3])՝ գալակտիկաների գերկուտակում, որը իր հերթին կազմված է Կույսի գերկուտակումից (նրա բաղադրիչներից է Տեղական խումբը, որի մեջ է մտնում Ծիր Կաթինը Արեգակնային համակարգի հետ միասին) և Մեծ ատրակտորից, որի մեջ է գտնվում Լանիակեայի ծանրության կենտրոնը [4][5] ։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանիակեայի տրամագիծը կազմում է մոտավորապես 520 միլիոն լուսատարի[5] ։ Այն կազմված է Տիեզերքի որոշակի հատվածում շարժվող մոտավորապես 100 հազար գալակտիկաներից[6], իսկ զանգվածը հավասար է մոտ 1017 Արեգակի զանգվածին՝ մոտ 100 անգամ գերազանցելով Կույսի գերկուտակման զանգվածը։ Լանիակեայի հարևանությամբ է գտնվում Պերսեոս-Պեգասի շղթայի Պերսեոս-Ձկան գերկուտակումը․ վերջինս մտնում է Ձուկ-Կետ գերկուտակումների համակարգի մեջ։ Լանիակեան բացահայտվել է գալակտիկաների համաձայնեցված հետագծերի շնորհիվ [1][5]։

Լանիակեայի առաջին եռաչափ քարտեզը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերին՝ Գրին-Բենք ռադիոաստղադիտակի և այլ աստղադիտակների տվյալների հիման վրա[7] ։ Քարտեզը կազմելու համար օգտագործվել է Cosmicflows-2[8] (գալակտիկաների շարժման կատալոգ)[9]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Región de Laniakea.gif

Լանիակեայի մեջ մտնում են․

  • Գալակտիկաների տեղական գերկուտակումը, որի մեջ մտնում է մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը։
  • Հիդրա-Կենտավրոսի գերկուտակումը, որի կազմի մեջ է մտնում․
    • Մեծ ատրակտորը[5],
  • Սիրամարգ-Հնդկացու գերկուտակումը[5],
  • Հարավային գերկուտակումը։

Լանիակեայի առաջին հետազոտողը համարվում է Հավայան կղզիներում գտնվող Մանոայի Հավայան համալսարանի մասնաճյուղ համարվող Աստագիտական համալսարանի աստղագետ Ռ․ Բրենթ Թալլին[10]։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանիակեա անվանումը առաջարկվել է Հոնոլուլուի քոլեջներից մեկի դասախոս Նավա՛ա Նապոլեոնի կողմից՝ ի պատիվ պոլինեզիական ծովայինների, որոնք Խաղաղ օվկիանոսում կողմնորոշվելու համար օգտագործում էին աստղային երկնքի մասին իրենց գիտելիքները[11][12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Межзвездный 2014 Обзор-альбом самых ярких астрономических событий года
  2. Учёные обнаружили, что наша галактика является частью галактического сверхскопления
  3. Ланиакея: Сверхскопление галактик, в котором мы живём
  4. «Ланиакея: наш галактическиий район»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-18-ին։ Վերցված է 2015-01-11 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ноам Либескинд, Брент Талли Наше место во Вселенной // В мире науки. — 2017. — № 3. — С. 46 — 55.
  6. http://www.astronet.ru/db/msg/1321322
  7. Новая карта сверхскопления галактик показывает «небесный» дом Млечного Пути
  8. Cosmicflows-2: The Data
  9. Домом для нашей галактики стало гигантское сверхскопление «Неизмеримые небеса»
  10. Астрономы определили границы небесного дома Млечного Пути
  11. Quenqua Douglas (2014-09-03)։ «Astronomers Give Name to Network of Galaxies»։ New York Times (անգլերեն)։ Վերցված է 2014-09-04 
  12. Ланиакея. Наш родной суперкластер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալ:Աստղագիտություն