Jump to content

Լանգյոյենե

Լանգյոյենե
Լանգյոյենե կղզին (առջևում), Ռամբերգոյա, Գրեսհոլմեն և Լինդոյա կղզիները հետին պլանում
(Օսլոյի քաղաքային արխիվներ, 1965 թվական)
Տեսակկղզի
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՆեսոդեն
Ջրլիցի ափինBunnefjorden?
59°52′16″N 10°43′15″E / 59.87111111°N 10.72083333°E / 59.87111111; 10.72083333
Քարտեզ
Քարտեզ

Լանգյոյենե (նորվ.՝ Langøyene, թարգմանաբար՝ Երկար կղզիներ), 0,3 կմ² մակերեսով կղզի Բունեֆյորդենում՝ Օսլոֆյորդի ամենախորը հատվածում, որը պատկանում է Նորվեգիայի Ակերսհուս շրջանի Նեսոդեն համայնքին, բայց վարձակալված է և ծառայում է Օսլոյի համայնքային շահերին:

Լանգյոյենեում մշտական ​​բնակավայր չկա, բայց ամռանը կա նավային կապ[1]։ Լանգյոյենեն հայտնի հանգստի գոտի է և լողափ[2], նաև նատուրիզմի սիրահարների լողափ: Կղզիների հյուսիսային մասում թույլատրվում է գիշերել վրաններում, որտեղ ամռանը կարելի է հասնել Օսլոյի Ակեր Բրիգե թաղամասից լաստանավով[3]։

Լանգյոյենի կենտրոնում գտնվող մեծ խոտածածկ հարթավայրը Օսլոյի մայրաքաղաքային նախկին աղբավայրն է եղել[4][5][6]։

Լանգյոյենեն սկզբում եղել է երկու կղզի՝ Նորդրե Լանգյոյ և Սյոնդրե Լանգյոյ, որոնք կապվել են երկար նեղուցով։ 1837-1938 թվականներին Նորվեգիայի առաջին ցեմենտի գործարանը գտնվել է Նորդրե Լանգյոյում։ Կրաքար հումքը բերվել է Մալմոյա կղզուց[7]։

Նախկին աղբավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգյոյենի կենտրոնում գտնվող մեծ խոտածածկ հարթավայրը, որն այժմ կազմում է կղզու կենտրոնը, եղել է մայրաքաղաքային նախկին աղբավայր։ Մոտավորապես 1900 թվականին Օսլո քաղաքը, որն այն ժամանակ կոչվում էր Քրիստիանիա, նոր աղբավայրի կարիքներից ելնելով, 1902 թվականին գնել է երկու կղզիները՝ կղզիների միջև ընկած նեղուցն այդ նպատակով օգտագործելու համար։ Նեղուցի երկու կողմերում խորտակվել են հին նավաբեկությունների մնացորդները, նաև կղզիները ծածկելու համար 1904- ից 1948 թվականներին Օսլոյի թափոններն այստեղ են կուտակվել։ 1908 թվականին տարածքը լիարժեքորեն օգտագործվել է աղբահանության նպատակներով. բացվող հատակային լյուկերով բեռնատար նավակներով քաղաքից տեղափոխվել են մինչև 70 տոննա թափոն։ Կղզիներում այդ ծառայությանը աջակցող 30 տղամարդիկ աշխատել են անվավոր ձեռասայլաներով և բահերով՝ բեռնաթափված տարածելով թափոնները[4][5][6]։

1922 թվականին նեղուցի երկու կողմերում կառուցվել է մեծ հարթակ՝ կռունկային մետաղալարով և ամբարձիչ կռունկի շերեփով աղբը տեղափոխելու համար։ Այն կարող էր ամեն անգամ բեռնաթափել և տարածել երեք տոննա թափոն։ Այսօրվա ճոպանային անցուղին, որը լաստանավային նավամատույցից դեպի լողափ է ձգվում, գտնվում է կռունկային հարթակներից մեկի վրա։

Լանգյոյե կղզին լողափով (առջևում) 1952 թվականին
(Օսլոյի քաղաքային արխիվներ)

Սկզբնապես նախատեսված էր աղբավայրը փակել 1940 թվականին, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորվեգիայի այնտեղ օկուպացված գտնվելու պատճառով գործողությունները դադարեցվել են, և լցոնումը չի ծածկվել մինչև պատերազմից մի քանի տարի անց։ Այսօր կղզու արևելյան մասում գտնվող լողափում դեռևս հնարավոր է տեսնել հին ժամանակների աղբի մնացորդներ[8]։

1946 թվականի հունիսին Օսլոն կես միլիոն կրոն է հատկացրել տասը նոր բեռնատար մեքենաների համար՝ քաղաքի աղբը Ֆորնեբու և Ստուբբերուդ տեղափոխելու համար։ Բեկելագետ և Նորդստրանդ շրջանների հազարավոր բնակիչներ վերջապես կարողացել են թեթևացած շունչ քաշել 35 տարի անց, երբ իրենց ամառային օրերը փչանում էին Լանգյոյենեի աղբավայրից եկող տհաճ հոտի, ծխի և բազմաթիվ ճանճերի պատճառով[9]։

Հանգստի գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգյոյենեի երկու կղզիները բաժանող ջրանցքի փոխարեն՝ թափոնների և կուտակված տիղմի հաշվին այժմ կա մեծ մարգագետին գնդակով խաղերի և այլ միջոցառումների համար։ Այն հայտնի է մեծ լողափով, նուդիստական ​​լողափով (հարավային ծայրում) և լողափնյա վոլեյբոլի դաշտով, ֆուտբոլի դաշտերով: Լանգյոյենում երբեմն անցկացվում են համերգներ և այլ միջոցառումներ։ Լանգյոյենեն Օսլոյի մոտակայքում գտնվող միակ կղզին է, որտեղ թույլատրվում է քեմփինգը: Քեմփինգը թույլատրվում է Նորդրե Լանգյոյենեում։ Լանգյոյենե կղզի կարելի է հասնել նավով, որը գործում է ամբողջ ամառվա ընթացքում։ Նավը կանգ է առնում կղզու արևելյան ափին[10]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ամենը, ինչը նախկինում մեռած էր», Մաթիաս Հարենշտամ

Մաթիաս Հարենշտամը հաղթել է Օսլոյի քաղաքապետարանի կազմակերպված Լանգյոյենե կղզիների ձևավորման մրցույթում՝ «Ամեն ինչ, որ նախկինում մեռած էր» կոնցեպտով։ Մաթիաս Հարենշտամի ութ քանդակներից բաղկացած կոմպոզիցիան ներկայացվել է 2023 թվականի հուլիսին։ Ամենամեծ քանդակները 7.5 մ բարձրություն ունեն և կշռում են մոտավորապես 400 կգ[11][12]։ Անդրեաս Բրեյվիկն այս հուշարձանն անվանել է «Իդիլիա խոտի դեզի վրա» և «Հնարավո՞ր է ծաղկել աղբի լեռան գագաթին» հարցի պատասխանը համարում է Օսլոֆիորդի Լանգյոյենեում ստեղծված այս արվեստի գործերը[13]։

Օսլոֆիորդի Լանգյոյենեի նավամատույց ժամանողներին դիմավորում է քանդակների այս խումբ, որոնք ասես վիճում են միմյանց հետ։ Կլորավուն պողպատից պատրաստված մարմիններով և վերևում հղկված բողբոջներով դրանք նման են լոբու ցողունների կամ սպարժի։ Միևնույն ժամանակ, քանդակների ծռված դիրքերը ցողուններին հաղորդում են մարդկային, միամիտ և հարցական տեսք[13]։

Լոնգյոյենեն գտնվում է Օսլո ֆյորդում, որտեղ վարձած ամառանոցում բնակվել է Մունկը և նրա ամենահայտնի կտավում («Ճիչ») պատկերված է հենց Օսլո-ֆյորդը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Askheim, Svein (2024-11-26). «Langøyene». Store norske leksikon (նորվեգերեն).
  2. Bymiljøetatens badeinfo
  3. Askheim, Svein (2024-11-26). «Langøyene». Store norske leksikon (նորվեգերեն).
  4. 1 2 Godal, Anne Marit (ed.). «Langøyene». Store norske leksikon (Norwegian). Norsk nettleksikon. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 1 2 Arstal, Aksel; Just, Carl, eds. (1966) [1938]. «Langøyene». Oslo byleksikon (Norwegian) (2 ed.). Oslo: Aschehoug.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 1 2 Beretning om Kristiania kommune for aarene 18871911 (Norwegian). Kristiania: Municipality of Oslo. 1914. էջեր 130–131.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Oslo Byleksikon. Kunnskapsforlaget 2000.
  8. Leif Gjerland: De sammenvokste Langøyene, artikel i Aften 20. juli 2010
  9. Dagbladet 2. juni 1946
  10. «Ile de Langøyene». Fred Ericoton (ֆրանսերեն). 2023-06-22. Վերցված է 2026-03-07-ին.
  11. «Skulpturer, Mattias Härenstam». Eskil Tin (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-07-ին.
  12. Mattias Härenstam (2023). «Alt som før var dødt» [Ամենը, ինչ նախկինում մեռած էր]. www.mattiasharenstam.com. Վերցված է 2026-03-07-ին.
  13. 1 2 Breivik, Andreas. «Idyll på dynga». klassekampen.no (գրքային նորվեգերեն). Վերցված է 2026-03-07-ին.
  14. Kirkholt, Tore, ed. (2021-05-25). «Skrik». Store norske leksikon (նորվեգերեն). Kunnskapsforlaget. Վերցված է 2023-12-11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «LANGØYENE». Wikiloc | Rutes del Món (կատալաներեն). Վերցված է 2026-03-07-ին.
  • «Langøyene - Badeplasser». Oslo kommune (գրքային նորվեգերեն). Վերցված է 2026-03-07-ին.
  • Publisert, Tekst: Elisabeth Tobiassen Faane (2021-05-31). «Slik blir Langøyene i sommer». Byplan - Oslo kommune (նորվեգերեն). Վերցված է 2026-03-07-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանգյոյենե» հոդվածին։