Լայպցիգի գրքի տոնավաճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայպցիգի գրքի տոնավաճառի անցկացման վայրը

Լայպցիգի գրքի տոնավաճառ (գերմ.՝ Leipziger Buchmesse), Գերմանիայի գրքի երկրորդ ամենամեծ տոնավաճառը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառից հետո։ Տոնավաճառը տեղի է ունենում ամեն տարի, տևում է չորս օր և անց է կացվում Լայպցիգի հյուսիսային հատվածում, Սաքսոնիայում։ Այն տարվա ամենամեծ առևտրային հանդիպումն է, կարևոր դեր ունի շուկայում և հաճախ այստեղ առաջին անգամ ներկայացվում են նոր տպագրություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգի գրքի տոնավաճառը 1632 թվականին դարձել է Գերմանիայի գրքի առաջին ամենամեծ տոնավաճառը, երբ այն ներկայացված գրքերի քանակով գերազանցել է Մայնի Ֆրանկֆուրտի տոնավաճառին։ Այն առաաջին տեղում է մնացել մինչև 1945 թվականը, երբ Լայպցիգը դարձել է սոցիալիստական Արևելյան Գերմանիայի մաս, իսկ Արևմտյան Գերմանիայում մնացած Ֆրանկֆուրտը գրավել է առաջին տեղը։ Արևելյան Գերմանիայի ժամանակաշրջանում տոնավաճառը շարունակել է կարևոր հանդիպման վայր մնալ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաների գրքասերների ու գրքավաճառների համար։ Գերմանիայի վերամիավորումից հետո տոնավաճառը Առևտրի տոնավաճառի տնից տեղափոխվել է քաղաքի կենտրոն։ Տեղափոխումից հետո տոնավաճառը վերածնվել է ու շարունակում է զարգանալ մինչև այսօր։

Պրոֆիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգի գրքի տոնավաճառը 2015 թվականին

Այսօր տոնավաճառը ձգտում է հասանելի դառնալ հանրությանը և ամենից առավել` աջակցել հեղինակների ու տոնավաճառի այցելուների հարաբերությունների ամրապնդմանը։ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի հետ մրցակցության համար անհրաժեշտ է նոր մոտեցում։ Լայպցիգի տոնավաճառն առաջիններից մեկն է, որ ընդունել է աուդիոգրքերի աճող շուկան և այն նույնպես ներառել է իր համատեքստում։

«Լայպցիգը կարդում է»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներին զուգահեռ Լայպցիգի գրքի տոնավաճառը նշանակալի է նաև իր «Լայպցիգը կարդում է» ընթերցանության փառատոնով։ Չորսօրյա տոնավաճառի ընթացքում Լայպցիգը հյուրընկալում է 3600 իրադարձություն, բոլորը տեղի են ունենում քաղաքի տարբեր մասերում` դարձնելով այն Եվրոպայի ամենամեծ նմանատիպ իրադարձությունների անցկացման վայրը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնավաճառը գերմանական մի քանի կարևոր մրցանակաների հանձնման վայր է, որոնցից են Լայպցիգի գրքի տոնավաճառի մրցանակը (2002-2004 թվականներին` Գերմանական գրքի մրցանակ) և Լայպցիգի գրքի մրցանակը` եվրոպական ըմբռնողականության համար։

Թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին տոնավաճառն ունեցել ռեկորդային թվով այցելություններ. գրանցվել են 156.000 այցելուներ և 2071 հրատարակիչներ 39 երկրներից[2] In 2012 there were 163,000 visitors.[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. Leipziger Buchmesse endet mit Besucherrekord
  3. page of Leipzig Book Fair Արխիվացված 2012-04-18 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայպցիգի գրքի տոնավաճառ» հոդվածին։