Լայուսե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայուսե ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և ամրոց
ՏեղագրությունԼաիուսևելյա
Վարչական միավորՅիգևա գյուղական մունիցիպալիտետ
Երկիր Էստոնիա
ԿառուցվածXIV դար
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ
 Laiuse Castle Վիքիպահեստում
Լայուսե ամրոց

Լայուսե ամրոց (էստ․՝ Laiuse ordulinnus, Լաիս ամրոց, գերմ.՝ Schloß Lais), Լիվոնյան օրդենի կողմից Էստոնիայի Յիգևամաա շրջանի Լաիուսևելյա գյուղում կառուցված ամրոց։ Ներկայումս պահպանվել են ամրոցի ավերակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի ամենահին հատվածը աղյուսից ու գրանիտից կառուցված տուն-բերդն է, որ գտնվում է ավելի ուշ ամրոցի՝ կառուցված շրջանաձև պատի հարավարևմտյան հատվածում։ Այն կառուցվել է, հավանաբար, XIV-րդ դարում։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1406 թվականին[1]։ Շուտով տուն-բերդին մոտ կառուցվել է կլոր եկեղեցի (ringmüürkastell)։ Ամրոցի մուտքը գտնվում էր պարսպի հարավարևելյան հատվածում։

XV-րդ դարի սկզբում ամրոցը վերակառուցվել է։ Պարսպի արևելյան մասում կառուցվել են նոր դարպասներ, վերջինիս վերևում կառուցել են աշտարակ, իսկ դարպասների առջևում՝ պաշտպանական կառույցներ։ Նույն դարի կեսերին կառուցվել են հյուսիսարևելյան, հյուսիսարևմտյան ու հարավարևելյան կլոր աշտարակները, ինչպես նաև ավելացվել են պարիսպների հաստությունն ու բարձրությունը[1]։

Լիվոնյան պատերազմի սկզբում՝ 1558 թվականին, ամրոցն անցել է ռուսներին, ովքեր այն ավերել են 1559 թվականին։

Ամրոցը հետագայում գտնվել է Լեհաստանի, ապա Շվեդիայի տիրապետության տակ։ Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1700 թվականի Նառվայի ճակատամարտից հետո, ամրոցում են ձմեռել Շվեդիայի արքա Կառլ XII-ն ու նրա զորքը (1700—1701)։

Հետագա պատերազմների ընթացքում ամրոցն ավերվել է։ Ավերակները պահպանվում են մինչև օրս։ Ամրոցի ավերակներն ու նրա պաշտպանական խրամատներն ընդգրկվել են Էստոնիայի մշակույթի հուշարձանների ռեգիստրում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «23932 Laiuse linnuse varemed vallikraaviga». Kultuurimälestiste register (էստոներեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]