Jump to content

Լայնականջ աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայնականջ աղվես
Լայնականջ աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Լայնականջ աղվեսներ
Տեսակ Աղվեսներ
Ենթատեսակ Լայնականջ աղվես
Լատիներեն անվանում
Otocyon megalotis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Լայնականջ աղվեսը (լատին․՝ Otocyon megalotis), շնազգիներին պատկանող կենդանի է և հանդիպում է միայն Աֆրիկայում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանին առաջացել է մոտ 800.000 տարի առաջ։ Իր անվանումը ստացել է լայն ականջների շնորհիվ, որոնք նրան օգնում են ուտելիք հայթայթելու հարցում։ Otocyon ենթաընտանիքի միակ ներկայացուցիչն է։

Չափսերը և մորթին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնականջ աղվեսը ունի 55 սմ մերմնի երկարություն և 13 սմ ականջների երկարություն։ Մորթին բաց դարչնագույն է, իսկ երեսի հատվածը, ականջները և ոտքերը սև են։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի լայնականջ աղվեսի երկու ենթատեսակ՝ O. m. megalotis, որը հանդիպում է Աֆրիկայի հարավային հատվածում՝ Զամբիայում, Անգոլայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում, և O. m. virgatus, որը հանդիպում է Եթովպիայում, Հարավային Սուդանում և Տանզանիայում։

Սովորաբար լայնականջ աղվեսները պահպանում են իրենց զույգին կյանքի ընթացքում, սակայն հանդիպում են նաև հակառակը ապացուցող դեպքեր։ Ի տարբերություն այլ շնազգիների, լայնկանջ աղվեսների արուները ավելի հոգատար են ձագերի նկատմամբ։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 60-70 օր և ծնվում են մեկից վեց ձագուկներ։ Մայրը կաթով ձագերին կերակրում է մոտ 14 շաբաթվա ընթացքում։ Այնուհետև ձագերի խնամքով զբաղվում է հայրը՝ նրանց պաշտպանում է, ուտելիք է հայթայթում, տարածքն է ընդգծում, մաքրում է ձագերի մորթին և այլն։

Լայնականջ աղվեսի սննդի մեծ մասը կազմված է միջատներից, որտեղից էլ նա ստանում է իրեն անհրաժեշտ ջուրը։ Բացի միջատներից սննդի մասը կազմում են նաև մանր կրծողները, սողունները և թռչունները։ Լայնականջ աղվեսները մեծ մասամբ սնվում են տերմիտներով։

Լայնականջ աղվեսների ատամնաշարը տարբերվում է մյուս շնազգերի ատանաշարից իր ավելի փոքր ժանիքներով, որը միջանտերով սնվելու հետևանք է։ Ատամնաշարի տարբերության պատճառով ժամանակին այս աղվեսը դասվում էր որպես Otocyoninae ենթաընտանիքի ներկայացուցիչ, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրանք ավելի մոտ են Vulpes՝ իրական աղվեսների ենթաընտանիքին։ Լայնականջ աղվեսները մեծ տարածվածություն ունեին Պլեիստոցենի ժամանակաշրջանում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ աղվես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ աղվես» հոդվածին։