Լայլա Շու Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լայլա Շու Նիլսեն
Bundesarchiv R 8076 Bild-0100, Olympische Winterspiele, Abfahrtslauf Damen.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական
Բնօրինակ անուն` նորվ.՝ Laila Schou Nilsen
Ազգություն` Նորվեգուհի
Մասնագիտացում` Չմշկասահք, հանդբոլ, թենիս, լեռնադահուկային սպորտ, ավտոմոբիլային մրցարշներ
Երկիր` Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ` Մարտի 18, 1919թ.  
Ծննդավայր` Օսլո, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ` Հուլիսի 30, 1998թ.
Մահվան վայր` Լանսարոտե, Լաս Պալմաս, Իսպանիա

Լայլա Շու Նիլսեն (նորվ.՝ Laila Schou Nilsen, մարտի 18, 1919թ., Օսլո, Նորվեգիա - հուլիսի 30, 1998թ., Լանսարոտե, Լաս Պալմաս, Իսպանիա), նորվեգուհի չմշկասահորդուհի, հանդբոլիստուհի, թենիսիստուհի, լեռնադահուկորդուհի, ավտոմոբիլային մրցարշավորդուհի: Հանդիսանում է չմշկասահքի 1935, 1937 և 1938 թվականների աշխարհի առաջնության հաղթող դասական չմշկասահք դասակարգում: 1936 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկասպորտի բրոնզե մեդալակիր:

Լայլա Շու Նիլսենը 1937 թվականին դարձել է Դավոսում տեղի ունեցած աշխարհի առաջնության հաղթող: Այդ ժամանակ երկու օրվա ընթացքում 500, 1000, 3000 և 5000 մ տարածություններում սահմանել է միջազգային ռեկորդներ: 500 մետր մրցավազքում նրա սահմանած ռեկորդը հնարավոր է եղել գերազանցել խորհրդային չմշկասահորդուհի Թամարա Ռիլովայի կողմից միայն 1955 թվականին:

16-ամյա Լայլա Շու Նիլսենի կողմից 1936 թվականին տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճված ոսկե մեդալը մինչ օրս հանդիսանում է նորվեգուհիւ լեռնադահուկորդների կողմից օլիմպիական կաղերում նվաճած միակ ոսկե մեդալը:

Լայլան հանդես է եկել նաև Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականում, ինչպես նաև դարձել է Նորվեգիայի թենիսի առաջնության հաղթող:

1963 թվականին մասնակցել է Մոնտե Կարլոյի ռալիին:

Լ.Շ.Նիլսեն մահացել է իսպանական Լանսարոտե քաղաքում 1998 թվականի հուլիսի 30-ին:

Օգտագործված աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]