Լայթհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենեթ Ֆեդերը, ով արել է պեղումներ Լայթհաուսում, պեղումներ Կոնեկտիկուտում,

Լայթհաուս, 18-րդ 19-րդ դարերում բնիկ ամերիկացիների, եվրոպացիների և աֆրկացիների ստեղծված գյուղ։ Բնակիչները ապրել են Ֆարմինգտոն Ռիվերի հարևանությամբ (Կոնեկտիկուտում)։ Այդտեղ գտնվել են դեն նետված և կոտրված սպասք, մետաղական գործիքներ, քարի կտորներ, ծխամորճեր, ժանգոտված մեխեր, կորցված մետաղադրամներ, վերարկուներից պոկված կոճակներ, սննդի մնացորդներ, գերեզմանաքարեր։

Հնէաբանաբան կենտրոնում գտնված նյութերը լեռնային տարածքում բնակվող մարդկանց կյանքի արտացոլանքը և ապացույցն են համարվում։ Լայթհաուսի պատմությունը լեգենդ է, որը գրվել էր դեռ մինչ գյուղի լքվելը։ 1855 թվականին «New Haven» ամսագրի խմբագիր Մասոնը այցելեց այնտեղ և գրեց երկու մասից բաղկացած հոդված։

Լեգենդի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլսը պատմում է Ջեյմս Չաումանի, Նարագանսեթի հնդկացու մասին, ով ճամփորդում էր Կոնեկտիկուտի ջրերով և հասել էր Վետերսֆիլդ մոտ 1740 թվականին, փնտրելով աշխատանք և բնակավայր[1]։ Չանգամը ծնվել է մոտ 1710 թվականին Բլոկ Այսլանդում։ Մոլին ծնվել է Իռլանդիայում մոտ 1714 թվականին։ Հայտնի չէ նաև թե Մոլին և նրա հայրը երբ են Վեստերսֆիլդ եկել։ Լյուիս Միլսը պատմում է Մոլի Բարբերը, ուժեղ կամքով կին էր՝ ապրող Վետերսֆիլդում, Կոնեկտիկուտ, ընդդիմացել էր հորը, ով արգելել էր նրան ամուսնանալ երիտասարդի հետ։ Մոլին ամուսնացավ այլ մարդու հետ, Ջեյմս Չաումանի հետ, ով Նարագանսեթի հնդկացի էր։ Վախենալով հոր արձագանքից, նրանք երկուսով փախչեցին Կոնեկտիկուտի հյուսիսարևմտյան լեռները։ Լեգենդի համաձայն նրանք ունեին մեծ ընտանիք՝ ութ երեխայից բաղկացած։ Երեխաների անվանումներն էին՝ Սալի, Սոլոմոն, Սամուել, Մերիբա կամ Մերի, Հանա Սանդ, Մերսի, Մարի կամ Պոլի, և Էլիզաբեթ[2]։ Այստեղ տեղափոխվել են այլ սպիտակամորթներ, հնդկացիներ և սևամորթներ։ Ավելի քան 40 բնակավայրեր և վիգվամներ ենթադրվում է, որ կային գյուղի ծաղկման ժամանակ։

Բնակիչները զբաղվում էին որսորդությամբ և գետում ձկնորսությամբ՝ հնդկացիների պես։ Աճեցնում էին հացահատիկ և պատրաստում զամբյուղներ, որոնք վաճառում էին 19-րդ դարում դեպի Կոնեկտիկուտի հյուսիսարևմտյան հատվածը գնացող սպիտակամորթներին։ Նրանք թաղում էին մահացածներին բլրակի վրա՝ գյուղից դեպի հյուսիս։ Ջեյմս Չաուգամը մահացել է 1800 թվականին։ Մոլին ապրել է 105 տարի, մահացել է 1820 թվականին։ Երկուսն էլ ըստ լեգենդի թաղված են բլրակի վրա։

Մոլիի մահվանից հետո գյուղը լքվել է։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում, ճանապարհ էր ստեղծվում Ալաբամայից, Նյու Յորքից մինչև Հարթֆոլդ։ Փոստակառքի վարորդները ճանապարհորդելով Ալաբամայից Հարթֆոլդ անցնում էին անմարդաբնակ անտառով և տեսել էին կրակ Չաումանի բնակավայրից։ Այդ վարորդները բնակավայրը անվանել են Լայթհաուս՝ փարոս և անվանումը այդպես մնացել է[3]։

Խեցե բեկոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Ջեյմս Դալստրոմը գտել է բեկոր, որը տիպիկ էր 19-րդ դարի սկզբների և միջին ժամանակների համար։ Դրա մեկ երեսին կար տպագրված գրե նմուշ։ Հակառակ կողմի վրա նշված էր պատրաստողի նշանը՝ կազմակերպության անվանումը և լոգոն։ Այնտեղ նշված էր A N O V A և բացի այդ L. O. N. G. P տառերը։ Պարզ չէ թե ինչ են նշանակում ANOVA-ն և L-O-N-G-P-ն։

Բացի այդ Քեթի Լաբադիան գտել էր խեցե կտոր, որի վրա գրված էր կավագործի անվանումը՝ T. Mayer: Ջեֆի և Քեթիի բեկորները ենթադրաբար նույն սպասքից էին։ Միացնելով իրար ստացվում է CANOVA T. MAYER LONGPORT: Թոմաս Մայերը 19-րդ դարի առաջին կեսին Անգլիայում լավ հայտնի խեցեգործ է եղել, որը CANOVA-ն խեցեգործական նշան էր, որը նա օգտագործում էր։ Թոմաս Մայերը կավը 1826 թվականին է ձեռք բերել՝ Լոնգփորթում։ Դա հավանաբար այն ժամանակաշրջանն է եղել, երբ սպասքը, որի կտորները գտնվել էին Լայթհաուսում, պատրաստվել էր։

Կոճակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճակների հավաքածուն արտացոլում է 19-րդ դարի եվրոամերիկյան նյութական մշակույթի ազդեցությունը այս տեղամասի վրա։ Հաջողվել է որոշել 179-ից 88 կոճակների ծագումը։ 88 որոշված կոճակներից միայն չորսն (4.5 տոկոսը) է, որ 18-րդ դարի է, իսկ մնացած 83-ը ՝ 94 տոկոսը արտացոլում են 19-րդ դարը՝ ըստ իրենց ոճի և տեխնոլոգիայի։ Մնացած 48-ը 1837 թվականից հետո եղած ժամանակաշրջանի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  2. http://freepages.genealogy.rootsweb.ancestry.com/~mypages/Lighthouse%20Tribe/Lighthouse.html
  3. Kennet L. Feder, Human Antiquity, Mayfield Publishing Company, Central Connecticut State University, 1994,448