Լամպրոֆիր (հունարեն՝ λαμπρός - փայլուն և ցորֆիր), մելանոկրատ երակային մագմատիկ ապար։ Համապատասխան մագմատիկ ապարներից տարբերվում է գունավոր միներալների պարունակությամբ, քիմիական կազմով և կառուցվածքով։ Գույնը՝ մուգ մոխրագույնից մինչև սև։ Լամպրոֆիրի կազմի մեջ մտնում են դաշտային սպաթ և գունավոր միներալներ (բիոտիտ, ամֆիբոլ, պիրոքսեն)։ Լամպրոֆիրի պորֆիրային տարատեսակների պորֆիրային անջատումները ներկայացված են գունավոր միներալներով՝ լամպրոֆիրային կառուցվածք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 480)։