Լամբերտ Կրաե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամբերտ Կրաե
Lambert Krahe (1781).jpg
Ծնվել էմարտի 15, 1712(1712-03-15)[1][2][3]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Գերմանիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 2, 1790(1790-11-02)[1][4] (78 տարեկանում)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Պաշտոնmuseum director
Lambert Krahe Վիքիպահեստում

Լամբերտ Կրաե (գերմ.՝ Lambert Krahe, մարտի 15, 1712(1712-03-15)[1][2][3], Դյուսելդորֆ, Գերմանիա[1] - նոյեմբերի 2, 1790(1790-11-02)[1][4], Դյուսելդորֆ, Գերմանիա[1]), գերմանացի նկարիչ և արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտ Կրաեն ծնվել է 1712 թվականի մարտի 15-ին Դյուսելդորֆում, կուրֆյուրստ պաշտոնյայի ընտանիքում: Նրա վաղ շրջանի կրթության մասին ոչինչ հայտնի չէ: Նրա հովանավորը եղել է Ֆերդինանդ ֆոն Պլետտենբերգը (գերմ.՝ Ferdinand von Plettenberg), պետական գործիչ, որը 1736 թվականին նշանակվում է պապական թեմի կայսերական դեսպանորդի պաշտոնում: Հաջորդ տարի Պլետտենբերգը հանկարծակի մահանում է և Կրաեն Հռոմում ընկերուհի է գտնում, որը գերմանացի ճիզվիտներից էր: Նրա նոր հովանավորներն են դառնում Ալեսանդրո Ալբանին և Յոհան Յոախիմ Վինկելմանը: Այդ ժամանակ Լամբերտը աշխատում էր իտալացի նկարիչ Մարկո Բենեֆիալի և ֆրանսիացի Պիեռ Սուբլեյրասի արվեստանոցներում և հենց այդ ժամանակ էլ սկսում է հավաքել իր գեղարվեստական հավաքածուն:

1749 թվականին, Վատիկանի պետական քարտուղար Սիլվիո Վալենտին Գոնզագայի հանձնարարականով Բավարիայի կուրֆյուրստ Կարլ IV Թեոդորի միջոցներով, Լամբարտ Կրաեն նկարազարդեց Մանհեյմի ճիզվիտների եկեղեցու խորանը: 1756 թվականին նա դառնում է Դյուսելդորֆի Գեղարվեստական պատկերասրահի կառավարիչը: Հետագայում կուրֆյուրստը նրան նշանակում է Մանհեյմում և Մյունխենում ստեղծված նոր պատկերասրահների կառավարիչ: 1761 թվականին նրան հանձնարարվում է նկարազարդել Բենրատ պալատի հանդիսությունների դահլիճի և գրադարանի առաստաղները[5]:

1762 թվականին Կրաեն բացում է գեղարվեստական դպրոց, որը 1773 թվականին վերափոխվում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի և նա դառնում է դրա առաջին տնօրենը: Նրա հանրաճանաչ աշակերտներից մեկը դարձավ Մորից Կելերհոֆենը, նրա որդին` Պետեր Ժոզեֆ Կրաեն դարձավ ճարտարապետ:

Աչքերի հիվանդության պատճառով կյանքի վերջին տարիներին նկարիչը չէր նկարում: Նա մահանում է 1790 թվականի նոյեմբերի 2-ին, Դյուսելդորֆում:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմում, իր հավաքածուն ստեղծելու ընթացքում, Կրաեն համալրեց այն Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆրանսիայում շրջագայությունների ժամանակ, որի արդյունքում հավաքածուում ընդգրկվեց ավելի քան երեք հարյուր նկարներով և 15-18-րդ դարերի շուրջ հազար նկարներով ու փորագրություններով: Հավաքածուի գլխավոր մասն էին կազմում Ռաֆայել Սանտիի, Միքելանջելոյի և Պաոլո Վերոնեզեի գծանկարչական ստեղծագործությունները, դրա մեջ էին մտնում նաև Ալբրեխտ Դյուրերի ու Մարտին Շոնգաուերի փորագրությունները և Ռեմբրանդտի օֆորտները: 1778 թվականին հավաքածուն գնվեց Բերգ կոմսության կողմից: 1932 թվականից դրանց մեծ մասը գտնվում է Դյուսելդորֆի Կունստպալաստ թանգարանում, փոքր մասը՝ Քյոլնի Վալրաֆ-Ռիխարց թանգարանում, ինչպես նաև՝ Լուվրի թանգարանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11894519X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Wilhelm Lambert Krahe
  3. 3,0 3,1 Lambert Krahe — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 RKDartists
  5. Johann Georg von Vierbahn, in: Topographie des Regierungsbezirks Düsseldorf, Erster Teil, 1836, S. 284.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]