Լամբերտո Զանիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամբերտո Զանիեր
 
Կրթություն՝ Տրիեստի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և իրավաբան
Ծննդյան օր հունիսի 15, 1954(1954-06-15) (69 տարեկան)
Ծննդավայր Ֆագանյա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա

Լամբերտո Զանիեր (իտալ.՝ Lamberto Zannier, հունիսի 15, 1954(1954-06-15), Ֆագանյա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), ինչպես նաև Լամբերտո Զանիեր, իտալացի դիվանագետ, ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար (2011-2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հունիսի 15-ին Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Ուդինեի մունիցիպալիտետում։

1976 թվականից՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Ավստրիայում և Նիդերլանդներում Իտալիայի դեսպանատներում։

1998-1999 թվականներին մասնակցել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) ադապտացման շուրջ բանակցություններին։

2002-2006 թվականներին զբաղեցրել Է Վիեննայում հակամարտությունների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի տնօրենի պաշտոնը։

2008 թվականի հունիսից մինչև 2011 թվականի հունիսը եղել է ՄԱԿ-ի Կոսովոյի գծով հատուկ ներկայացուցիչը և Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը։

2011 թվականի հունիսին Լամբերտո Զանիերն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։

2017 թվականի հուլիսի 19-ից մինչև 2020 թվականի հուլիսի 18-ը՝ ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն կոմիսար[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոբելյանական մեդալ «Garaşsyz, Baky Bitarap Türkmenistan»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Europe / OSCE – Appointment of Harlem Désir as Representative on Freedom of the Media for the Organization for Security and Cooperation in Europe (18 July 2017)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Туркменистан: золотой век». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբերտո Զանիեր» հոդվածին։