Լամարա Ճղոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամարա Ճղոնիա
Lamara Chkonia Tbilisi 1975.jpg
Բնօրինակ անուն վրաց.՝ ლამარა გრიგოლის ასული ჭყონია
Ծնվել է դեկտեմբերի 27, 1930(1930-12-27)[1] (88 տարեկան)
Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Մասնագիտություն երգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Երգչաձայն սոպրանո
Գործիքներ վոկալ
Շրջանավարտ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

Լամարա Գրիգորիի Ճղոնիա (վրաց.՝ ლამარა ჭყონია, ծնվել է՝ 27 դեկտեմբերի, 1930, Բաթում, Աջարիայի ԻՍՍՀ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային օպերային և կամերային երգչուհի (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամարա Ճղոնիան ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթում քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Գոգիչիձեի ղեկավարությամբ (նախկինում սովորել է Վ. Կաշակաշվիլիի մոտ)[2]:

1956-1960 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է։ 1960-1968 թվականներին եղել է Կիևի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում, Լենինգրադի Ս. ԿԻրովի անվան օպերայի և բալետի թատրոնում:

Զբաղվել է համերգային գործունեությամբ։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում էր վրացի, ռուս ու արտասահմանյան կոմպոզիտորների շուրջ 400 ստեղծագործություններ։ Համերգներ է տվել նաև արտասահմանում (Ռումինիա, Բուլղարիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Իտալիա, Կանադա, Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունգարիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն)։

1976 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1987 թվականից պրոֆեսոր է)։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-րդ գումարման պատգամավոր (1979-1984)։

1996 թվականից Լամարա Ճղոնիան ապրում է Մադրիդում (Իսպանիա) իր կրտսեր աղջկա՝ օպերային երգչուհի (սոպրանո) Էթերի Լամորիսի (Eteri Lamoris) հետ։ Այնտեղ նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը։ Նրա ավագ դուստրը՝ Նաթելա Նիկոլին, նույնպես օպերային երգչուհի է[3]:

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոկալիստների Մ. Գլինկայի անվան համամիութենական մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, Մոսկվա, 1960)
  • «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնի վոկալիստների մրցույթի մրցանակակիր (1960)
  • Օպերային երիտասարդ երգիչների միջազգային մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, Սոֆիա, 1963)
  • «Մադամ Բատերֆլայ» միջազգային մրցույթի մրցանակակիր (2-րդ մրցանակ, Տոկիո, 1967, Չիո-Չիո-սանի դերերգի լավագույն կատարում)
  • Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)[4]
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
  • Ուկրաինայի ժողովրդական արտիստ[5]
  • «Պատվո նշան» շքանշան (1974)
  • Նախագահական մրցանակ «Շող» (Վրաստան, 2011)
  • Թամար թագուհու շքանշան (Վրաստան, 2011)[6]
  • Սուրբ Վարվառայի շքանշան (Ուկրաինական ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքություն, 2011)
  • «Կրեդո» 12 ճաճանչով աստղ - «հասարակության զարգացման գործում ունեցած ներդրման համար» («Грандов рейтингов и номинаций» (ГРИН) հասարակական կազմակերպություն, 2011)
  • «Cigno D'Oro» մրցանակ (Իտալիա, 2011)
  • մեդալներ

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]