Լահեմաա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Լահեմաա ազգային պարկ
EE-Lahemaa-Bagno Viru.jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
ՎարչատարածքԿուուսալու, Հալջալա գյուղական համայնք և Կադռինա
Հիմնվել էհունիսի 1, 1971[1]
Մակերես748 կմ²[2]
Լահեմաա ազգային պարկը գտնվում է Էստոնիաում
Լահեմաա ազգային պարկ

Լահեմաա ազգային պարկ (էստ․՝ Lahemaa), պարկ, որը տեղակայված է Էստոնիայի հյուսիսային մասում։ Գտնվում է մայրաքաղաք Տալլինից 70 կիլոմետր արևելք։ Պարկի հյուսիսում Ֆիննական ծոցն է իսկ հարավում՝ Տալլին-Նարվա մայրուղին։ Ազգային պարկն ընդգրկում է 725 քառ. կմ տարածք (ներառյալ ծովը՝ 250,9 քառ. կմ)[3]։ Լահեմաան առաջին տարածքն էր, որ հռչակվել է որպես ազգային պարկ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում։ Այն Էստոնիայի ամենամեծ ազգային պարկն է, ինչպես նաև՝ Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկը։ Նրա կանոնադրությունը կոչ է անում պահպանել, ուսումնասիրել և աջակցել հյուսիսային Էստոնիայի բնատեսարաններին, էկոհամակարգերին, կենսաբազմազանությանը և ազգային ժառանգությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լահեմաա անունը ծագում է Հյուսիսային Էստոնիայի ափի անվանումից, որտեղ կան չորս մեծ թերակղզիներ՝ Յումինդա, Պեռիսպեա, Կեսմու և Վեռգի։ Դրանք միմյանցից բաժանված են չորս ծովածոցերով՝ Կոլգա, Հառա, Էռու ու Կեսմու։ Լահեմաա թարգմանաբար նշանակում է «Ծովածոցերի երկիր»[3]։

Ազգային պարկը հիմնադրվել է 1971 թվականին։ Զբոսաշրջության գլխավոր շրջաններից մեկն է։ Թեև զբոսաշրջային ընկերություններն առաջարկում են շրջագայությունների փաթեթ Տալլինից, սակայն շատ մարդիկ իրենք են կազմակերպում ուղևորություններ դեպի ազգային պարկ։ Լահեմաայի ավելի քան 70 տոկոսը ծածկված է անտառներով, որոնք ունեն հարուստ բուսական ու կենդանական աշխարհ։ Լանդշաֆտում կան շատ տորֆային հողեր՝ ներառյալ 7000-ամյա Լաուկասու արգելոցը։ Պարկում բնակվում է վարազ, ազնիվ եղջերու, գայլ, արջ և սովորական լուսան։

Ազգային պարկում կան չորս դղյակներ, ինչպիսիք են Պալմսեն, գունագեղ Վիհուլան, Կոլգան և Սագադին, որը կառուցված է բարրոկո ոճով[4]։

Մինչ 1991 թվականը ԽՍՀՄ-ը շահագործում էր գաղտնի սուզանավակայան Հարայուն[5] ։ Կայանը հիմնվել է 1950-ական թվականներին Սառը պատերազմի ժամանակ[5]։ Նախկին խորհրդային սուզանավակայանի ավերակներն այժմ ամբողջապես գտնվում են Լահեմաային կից համանուն փարոսում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://kaitsealad.ee/en/protected-areas/lahemaa-national-park
  2. Estonian Environmental Register
  3. 3,0 3,1 Estonica, Lahemaa National Park: from coastal drumlins to Kõrvemaa Archived 2007-06-10 at the Wayback Machine., Estonica, Encyclopedia About Estonia
  4. Sagadi, Sagadi Manor, Retrieved 7 August 2012
  5. 5,0 5,1 5,2 Ryan (մարտի 15, 2015)։ «Take a Look Inside These Abandoned Submarines & Bases»։ History in Orbit website։ էջ 31-3։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին։ Վերցված է հուլիսի 6, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]