Լակշմի Ագարվալ
| Լակշմի Ագարվալ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 1, 1990 (35 տարեկան) |
| Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ակտիվիստ, հեռուստահաղորդավարուհի և կանանց իրավունքների պաշտպան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լակշմի Ագարվալ (հինդի՝ लक्ष्मी अग्रवाल, հունիսի 1, 1990, Նյու Դելի, Հնդկաստան), թթվային հարձակումից փրկված հնդիկ ակտիվիստ, թթվային հարձակումից փրկվածների իրավունքների պաշտպան և հեռուստահաղորդավար։ Լակշմին Լակշմի հիմնադրամի հիմնադիրն ու նախագահն է, որը ոչ կառավարական կազմակերպություն է, որն օգնում է թթվային հարձակումից տուժածներին[1]: Chhanv հիմնադրամի նախկին տնօրենն է։
2019 թվականին Կանանց և երեխաների զարգացման նախարարության, Խմելու ջրի և ջրահեռացման նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից արժանացել է Կանանց հզորացման միջազգային մրցանակին՝ «Կանգնեցնենք թթվի վաճառքը» արշավի համար: 2014 թվականին ստացել է «Խիզախ կանանց միջազգային մրցանակ»[2]:
«Շիթեր» ֆիլմը հիմնված է նրա կյանքի վրա, գլխավոր դերում Դիպիկա Պադուկոնեն է[3]։
Վաղ կյանք և հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակշմին ծնվել է Նյու Դելիում։ 2005 թվականին Լակշմին եղելէ 15 տարեկան և սովորում էր 11-րդ դասարանում։ Նրան է մոտեցել Նաիմ Խանը՝ 32-ամյա տղամարդ, որը աշխատում էր հարևանությամբ։ Նա լակշմիին առաջարկություն է արել,բայց Լակշմին մերժել է այն: Աղջիկը ոչ ոքի չասաց այդ մասին, քանի որ ընտանիքը նրան կմեղադրեր և թույլ չէր տա, որ նա սովորի: Տասը ամիս անց, առավոտյան ժամը 10:45-ին, Լակշմին վերադարձել է Հան շուկայից և կրկին ամուսնության առաջարկ ստացավ Նաիմից: Ագարվալը չի պատասխանել: Շուտով Նաիմը և նրա ավագ եղբայր Քամրանը հարձակվել են և թթու լցրել նրա դեմքին։ Քամրանը գոռացել է Լակշմիի անունը, երբ Լակշմին շրջվել է, Նայիմը հետևի նստատեղից թթուն լցրել է նրա դեմքին: Լակշմին կորցրել է գիտակցությունը, իսկ ուշքի գալով՝ փորձել է գնալ և օգնություն կանչել, սակայն հայտնվել է մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ։ Արան Սինգհ անունով տղամարդը ոստիկանություն է կանչել, բայց նա տեսել է, որ նրա մաշկը հալվում է թթվից և հասկացել է, որ եթե օգնության սպասես, կարող է շատ ուշ լինել: Ինչ-որ մեկը ջուր է ցողել նրա դեմքին՝ հույս ունենալով նվազեցնել այրվածքները, արդյունքում, թթուն ցած է իջել և այրել նրա պարանոցը: Արոնը նրան նստեցրել է իր մեքենայի հետևի նստատեղին և նրան տարել է բժիշկ Ռամ Մանոհար Լոխիայի հիվանդանոց, որտեղ անմիջապես ժամանել է ոստիկանությունը: Այնուհետև Արունը Լակշմիին հարցրել է իր ընտանիքի և այն մասին, թե որտեղ է նա ապրում: Ենթարկվել է մի քանի վիրահատության, այդ թվում՝ աչքի վիրահատության։ Նաիմ Խանը ձերբակալվել է և ավելի ուշ դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
Հանրային շահերի պաշտպանության հարցերով Գերագույն դատարանի դատական նիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Ագարվալը հանրային շահերի հայց է ներկայացրել Հնդկաստանի Գերագույն դատարան՝ փնտրելով նոր օրենք կամ փոփոխություններ գործող քրեական օրենքներում (ինչպիսիք են Հնդկաստանի Քրեական օրենսգիրքը, Հնդկական ապացույցների մասին օրենքը և Քրեական դատավարության օրենսգիրքը)՝ թթվային հարձակման հանցագործությունների հետ կապված և փոխհատուցում ստանալու համար: Նա կոչ է արել ամբողջովին արգելել թթվի վաճառքը՝ պատճառաբանելով կանանց նկատմամբ նման հարձակումների աճը ողջ երկրում:
Նիստի ընթացքում Կենտրոնը դատարանին հավաստիացրել է, որ կաշխատի նահանգների կառավարությունների հետ՝ թթուների վաճառքը կարգավորող օրենքներ ընդունելու և հարձակումներից տուժածների բուժման, փոխհատուցման, խնամքի և վերականգնման քաղաքականություն մշակելու համար[4]։
2013 թվականին Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Ագարվալի՝ ստեղծելով Հնդկաստանում թթվի վաճառքի նոր սահմանափակումներ։ Նոր կանոնների համաձայն՝ թթուն չի կարող վաճառվել 18 տարեկանից ցածր որևէ մեկին, և գնորդները պետք է տրամադրեն անձը հաստատող լուսանկար: Դատարանը նաև հրամաններ է արձակել՝ կապված թթվային հարձակումից տուժածների բուժման, հետագա խնամքի, վերականգնման և փոխհատուցման վերաբերյալ[5]:
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Լակշմին հայտնվել է իր կերպարանքով «Նորածիններ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորն է Մեգա Ռամասվամին[6]։
«Շիթեր» ֆիլմը, որը թողարկվել է 2020 թվականի հունվարի 10-ին, հիմնված է Ագարվալի կյանքի պատմության վրա։ Ֆիլմում Լակշմիին մարմնավորում է դերասանուհի Դիպիկա Պադուկոնը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ thelaxmi.org
- ↑ «Michelle Obama honours acid attack victim Laxmi». Firstpost. 2014 թ․ մարտի 5.
- ↑ «Chhapaak movie review: Deepika Padukone is stellar in Meghna Gulzar's impactful film». Hindustan Times (անգլերեն). 2020-01-09. Արխիվացված օրիգինալից 2022-03-27-ին. Վերցված է 2022-03-27-ին.
- ↑ Monalisa,PTI (2013-07-09). «Supreme court demands action on acid attacks». mint (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-26-ին. Վերցված է 2024-03-26-ին.
- ↑ Singh, Mohit (2013-07-18). «Laxmi vs. Union of India - (2014) 4 SCC 427 - (Acid attack compensation order)». One Law Street (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-26-ին. Վերցված է 2024-03-26-ին.
- ↑ «Newborns: A Gaze Within». India Independent Films. 2017-03-14. Արխիվացված է օրիգինալից 2021-09-14-ին. Վերցված է 2021-09-14-ին.
- ↑ «Deepika Padukone dedicates first award for Chhapaak to Laxmi Agarwal for showing 'what beauty truly means'». Hindustan Times (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2024-12-25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.