Լակմուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լակմուս

Լակմուս ( հոլ.՝ lakmoes), ներկանյութ, առավել հայտնի քիմիական ինդիկատորներից մեկը։ Ստացվում է քարաքոսի որոշ տեսակներից (օրինակ, Roccella tinctoria)։ Լակմուսի կառուցվածքն ու բաղադրությունը բարդ է և վերջնականորեն հաստատված չէ։ Լակմուսի ներկող բաղադրիչը թույլ թթու ազոլիտմինն է, որի աղերը ունեն կապույտ գույն։ Կիրառվում է որպես ինդիկատոր. թթվային միջավայրում ներկվում է կարմիր, հիմնային միջավայրում՝ կապույտ։ Գործնականում օգտագործում են լակմուսով ներծծված թղթեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476