Լակիերների երկրորդ տուն (Տագանրոգ)
| Տեսակ | տեսարժան վայր |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Տագանրոգ |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
| 47°12′36″N 38°56′26″E / 47.21°N 38.940555555556°E | |
| Լակիերների երկրորդ տուն | |
Լակիերների երկրորդ տուն (ռուս.՝ Второй дом Лакиеров), պատմության և ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 44 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին և կեսերին Տագանրոգի Հունական փողոցի երկու տները` թիվ 42-ն ու թիվ 44-ը, որոնք կառուցված էին աղյուսային ոճով, Իվան Անդրեևիչ Վարվացիի սեփականությունն էին[2], այնուհետև պատկանել են նրա ժառանգներին։ 1906-1910 թվականներին թիվ 44 տունը եղել Ալեքսանդրա Պոպուդովայի և Ելենա Լակիերի սեփականությունը։
Այս տնատիրության հետ է կապված տագանրոգցի մի քանի ընտանիքների կյանքի պատմությունը[3]։
1836 թվականին տան սեփականատեր, կոլեգիալ խորհրդական, Ռոստովի նահանգի ազնվականության առաջնորդ Մարկ Նիկոլաևիչ Վարվացին ամուսնացել է տիտուլյար խորհրդականի դուստր Սոֆյա Դմիտրիևնա Ալֆերակիի հետ։ Վարվացիների ընտանիքն ունեցել է երկու դուստր` Ալեքսանդրա և Ելենա։ Ալեքսանդրան ամուսնացել է հունական թագավորի պալատական Պոպուդովի հետ, իսկ Ելենան դարձել է «Ռուսական հերալդիկայի» հեղինակ Ալեքսանդր Բորիսովիչ Լակիերի կինը։ Այդ գիրքը լույս է տեսել 1854 թվականին, և նրա հեղինակն այս աշխատության համար արժանացել է Դեմիդովյան մրցանակի[4]։
Ալեքսանդր Լակիերը մահացել է 1870 թվականին, իսկ նրա կինը` Ելենան` 1915 թվականին[3]։ Ալեքսանդր ու Ելենա Լակիերներն ունեցել են հինգ երեխա. որդիները` Մարկ, Իվան[4], և դուստրերը՝ Սոֆյա, Ալեքսանդրա և Ելենա[3] (ըստ մեկ այլ տարբերակի` Մարիա)[4]։
1892 թվականին այդ տանը գործել է Ի. Յ. Ֆիվիչի կարի արհեստանոցը։ Խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում «Տոպոլյոկ» մանկապարտեզը։ Ներկայումս շենքը զբաղեցնում է դատախազությունը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական փողոց, տուն 44 շենքը ձևավորված է ավելի համեստ, քան Լակիերների թիվ 42 տունը։ Այս շենքի ճարտարապետական կոմպոզիցիան համաչափ է, նրա դասական ոճը խախտվում է քիվի վերևի ատտիկոսի կորաձև տարրերով։ Տունն ունի ցածր առաջին հարկ, քառալանջ տանիք, միջհարկային քիվ, ճակատին` ութ պատուհան։ Ճակատի ճարտարապետական ձևավորումը բաղկացած է առաջին հարկի համատարած լուսամուտագոգից, միջհարկային գոտուց, պսակող քիվից և կոպտատաշ քարով շարված անկյունային թիակներից։ Պատուհանների ուղղանկյուն բացվածքները եզրակալված չեն։
Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101196000
- ↑ Энциклопедия Таганрога
- ↑ 3,0 3,1 3,2 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0
- ↑ 4,0 4,1 4,2 «Дома Лакиеров». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

