Լակերի Է. Կապիևի անվան երաժշտա-դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Լակերի Է. Կապիևի անվան երաժշտա-դրամատիկական թատրոն
Русский театр в Махачкале.jpg
Հիմնադրման ամսաթիվ1935
Կայքlakral-teatr.ru

Լակերի Է. Կապիևի անվան երաժշտա-դրամատիկական թատրոն, թատրոն Մախաչկալա քաղաքում, հիմնադրվել է 1935 թվականին։ Գտնվում է Ռասուլ Գազմատովի հրապարակ, 38 հասցեում, Մ. Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում[1]։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակերի Է. Կապիևի անվան երաժշտա-դրամատիկական թատրոնն սկիզբ է առել Լակերի մտավորականներից կազմված սիրողական թատերական խմբակից, որն սկսել է աշխատել Կումուխ բնակավայրում, 1914 թվականին։ 1920 թվականին սիրողական թատրոնը կոչվել է Սաիդ Գաբիևի անվան խորհրդային թատրոն։ 1935 թվականին շրջանային կոմիտեի որոշմամբ բացվում է Դաղստանի Լակերի Է. Կապիևի անվան թատրոնը։ Թատրոնի պաշտոնական բացմանը ներկայացվել է Գ. Սաիդովի «Մարդուկներ» սոցիալական դրաման, որը պատմում էր լակերյանի աշխատավորների ծանր կյանքի մասին։ Այս ներկայացումը պարբերաբար ներառվում է թատրոնի խաղացանկի մեջ և միշտ հաջողությամբ է ընդունվում։ Թատրոնի սկզբնավորման հիմքում կանգնած են եղել Ի. Բալուգովը, Ա. Ջալալովը, Ա. Ալիևը, Ա. Գունաշևը, Գ. Բուգանովը, Զ. Սուլթանովը, Ա. Հուսեյնովը, Մ. Ռամազանովան։ Բեմադրվել են երիտասարդ դրամատուրգ Ա. Չերինովի պիեսները լեռներում ապրող կնոջ կյանքի մասին։ 30-ականների սկզբին թատրոնը բեմադրել է Ա. Օմարշաևի «Կուլտսանշտուրմ» հակապիեսը, որը պատմում է խորհրդային իշխանությունների կողմից լեռներում անցկացվող միջոցառումների մասին։ Թատրոնին են միացել դրամատուրգներ Մ. Ալիևը, Մ-Խ. Փաշաևը։ 30-ական թվականների երկրորդ կեսին թատրոնի գեղարվեստական ղեկավարի կողմից թատրոն է հրավիրվում Թբիլիսիի թատերական արվեստների ինստիտուտի շրջանավարտ Պ. Ջափարիձեն։ Նա բեմադրել է Ա. Կարասևի «Փարոսի կրակը», Մ. Ալիևի «Ադզար և Զեյնաբ» պիեսները։ 40-ական թվականներին թատրոնը ղեկավարում է ռեժիսոր Ա. Վասիլևը, ով շարունակում է Ջափարիձեի կողմից սկսված դերասանական վարպետության ուղղությամբ տարվող աշխատանքը։ Դերասաններ Մ. Մուսալաևը, Զ. Օմարովան, Մ, Ռամազանովան, Ի, Բալուգովը կերտել են համոզիչ ու վառ կերպարներ։ Հաջողություն է ունեցել Բ. Լավրենևի «Բեկում» ներկայացումը։

Թատրոնը Հայրենական մեծ պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1943 թվականներին, պատերազմի սկզբում, թատրոնը փակվել է նյութական խնդիրների պատճառով։ Թատրոնի 30 դերասաններ մեկնել են ռազմաճակատ։ Շատերը պատերազմից չեն վերադարձել։ Մինչև պատերազմը թատրոնում աշխատող Յակուբ Սուլեյմանովն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Դերասաններ Շ. Իբրահիմովան, Գ. Բութաևը, Բ. Մահոմեդովան, Ա. Սայպուևան և ուրիշներ գործել են աշխատանքային ճակատում։ 1943 թվականին վերջին թատրոնը վերսկսել է իր աշխատանքը։ Խաղացանկը թարմացվել է, բեմադրվել են Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս», Ու. Հաջիբեկովի «Արշին մալ Ալան», Վ. Կատաևի «Գնդի տղան» պիեսները։

Թատրոնի հետպատերազմական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին թատրոնի կյանքում առավել կարևոր դեր են սկսում խաղալ կենտրոնական քաղաքներից հրավիրված պրոֆեսիոնալ ռեժիսորները։ Նրանք էին Ա. Վասիլևը, Վ. Տերեխինը, Պ. Ջափարիձեն, Մ. Սելի-վանոբը, Վ. Տուրգենևը և այլն։ Այս ժամանակաշրջանը հատկանշական է որպես թատրոնի ընդհանուր գեղարվեստական մակարդակը բարձրացնելու, բարձր պրոֆեսիոնալիզմի հասնելու փորձերի շրջան։ Այս տարիներին թատրոնն անդրադառնում է Ա. Օստրովսկու «Մեր մարդիկ են, կհասկանանք», Ֆ. Շիլլերի «Սեր և ատելություն», Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» պիեսներին։ 1960 թվականին Լակերի թատրոնը Մոսկվայում Մ. Ալիևի «Հայրենի գյուղում» ներկայացմամբ մասնակցում է դաղստանյան գրականության ու արվեստի տասնօրյակին։ Մոսկովյան քննադատությունը ջերմորեն է արձագանքում ներկայացմանը։ Շատ դերասաններ ստանում են բարձր գնահատական ու կառավարական պարգևներ։ Նրանցից են Մ. Մուսալաևը, Շ. Իբրահիմովան, Ի. Բալուգովը, Գ. Իբրահիմովն ու Ա. Գ. Ջալալովը։ Լակերի թատերական ուսումնարանի 14 շրջանավարտների` թատրոն գալը 1964 թվականին մեծապես ակտիվացնում է հաստատության գործունեությունը։ Հետաքրքիր բազմապլանային դերասաններ Դ. Դինմահոմեդովը, Վ. Էֆռնդիևը, Ս. Հայդակովը, Մ. Չավտարաևան սկսում են առաջատար դերեր խաղալ թատրոնում։ Թատրոնի բեմում իրար հետևից հայտնվում են պրոֆեսիոնալիզմով, հասունությամբ, քաղաքացիական դիրքորոշմամբ, վառ արտահայտված էներգետիկայով աչքի ընկնող ներկայացումներ։ 1960-70-ական թվականներին շարունակում է ընդլայնվել թատրոնի համար գրող ազգային դրամատուրգների շրջանակը։

Թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կովկասի թատրոնների «Բեմ առանց սահմանների» 5-րդ միջազգային փառատոնին, որ անց է կացվում հոկտեմբերի 4-9 Վլադիկավկազում, թատրոնը հանդես է եկել իսպանացի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը» պիեսի բեմադրությամբ։ Ներկայացումն արժանացել է մրցանակների երեք` «Փառատոնի լավագույն ներկայացում», «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն կանացի կերպար» անվանակարգերում[2]։

Թատրոնի խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդուկներ» Գ. Սաիդով (1935)
  • «Հաբիբաթ և Խաջիյան» Մ. Չարինով
  • «Կուլտսնշտուրմ» Ա. Օմարշաև
  • «Փարոսի կրակները» Ա. Կարասև
  • «Ազդար և Զեյնաբ» Մ. Ալիև
  • «Պարտու Պատիմա» Մ. Ալիև
  • «Անջելո» Վ. Հյուգո
  • «Անմեղ մեղավորները» Ա. Օստրովսկի
  • «Զվարճալի դեպք» Կ. Գոլդոնի
  • «Ամուսնություն» Ն. Գոգոլ
  • «Ռեվիզոր», Ն. Գոգոլ
  • «հատուցում» Ց. Քամալով
  • «Սարեցիներ» Ռ. Ֆատուև
  • «Բեկում» Բ. Լավրենև
  • «Նամուս» Ա. Շիրվանզադե
  • «Արշին մալ Ալան» Ու. Հաջիբեկով
  • «Գնդի որդին» Վ. Կատաև
  • «Սեր և ատելություն» Ֆ. Շիլլեր
  • «Երկու տիրոջ ծառան» Կ. Գոլդոնի
  • «Հայրենի գյուղում» Մ. Ալիև (1960)
  • «Բեռնարդա Ալբայի տունը» Ֆ. Գ. Լորկա (2011)
  • «Ռոմեո և Ջուլիետ» Վ. Շեքսպիր (2011)

Թատրոնի դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսմայիլ Բալուգով (1935—1973)
  • Շահուն Իբրահիմովա (1947—2010-ականներ)
  • Մահոմեդ Մուսալաև (1937—1964)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]