Լալ Կիշանչանդ Ադվանի (անգլ.՝ Lal Kishanchand Advani, սինդհի՝ لال ڪشن چند آڏواڻي, նոյեմբերի 8, 1927(1927-11-08)[1][2], Կարաչի, Sind Division, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), ավելի հայտնի է որպես Լալ Կրիշնա Ադվանի (անգլ.՝ Lal Krishna Advani, սինդհի՝ लाल कृष्ण आडवाणी}}), հնիկ քաղաքական և պետական գործիչ, Բխարատիա ջանատա կուսակցության նախկին նախագահ (Հնդկաստանի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը)։ 2002-2004 թվականներին զբաղեցրել Է Հնդկաստանի փոխվարչապետի պաշտոնը, իսկ 1998-2004 թվականներին կատարել է Հնդկաստանի ներքին գործերի նախարարի պարտականությունները։ Լոկ սաբհայի[4]10-րդ և 15-րդ գումարումների ժամանակ եղել է ընդդիմության առաջնորդ։ Ադվանին իր քաղաքական կարիերան սկսել է որպես Ռաշտրիա սվայամսևակ սանգհ հինդուիստական ազգայնական կազմակերպության քարտուղար։ 2015 թվականին արժանացել է Հնդկաստանի երկրորդ քաղաքացիական պարգևի՝ Պադմա Վիբհուշանին[5][6]։