Լալո Շիֆրին
| Լալո Շիֆրին իսպ.՝ Lalo Schifrin | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 21, 1932[1] |
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
| Մահացել է | հունիսի 26, 2025[3][4][5] (93 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուենոս Այրեսի ազգային համալսարան |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, ջազ երաժիշտ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ստուդիական երաժիշտ, երաժշտական գործիքավորող, երաժիշտ և բենդ-լիդեր |
| Ամուսին | Donna Schifrin? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ryan Schifrin? |
| 🌐 | |
Լալո Շիֆրին (իսպ.՝ Lalo Schifrin, հունիսի 21, 1932[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - հունիսի 26, 2025[3][4][5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][2]), արգենտինացի, ամերիկացի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր[8]։ Բազմաթիվ հայտնի կինոնկարների երաժշտության հեղինակ է և ջազային ստեղծագործությունների գործիքավորող[9][10]։ «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ կինոարվեստում ունեցած նշանակալի ներդրման համար (2018)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լալո Շիֆրինը ծնվել է հրեական ընտանիքում, ջութակահար Լուիս Շիֆրինի որդին է։ Երաժշտությամբ զբաղվել է 6 տարեկանից, վաղ տարիքից հետաքրքրվել ջազով։ Սկզբում սովորել է սոցիոլոգիա և իրավագիտություն Բուենոս Այրեսի համալսարանում, սակայն արդեն 20 տարեկանում ստացել է կրթաթոշակ, որը նրան հնարավորություն է տվել ուսանել Փարիզի կոնսերվատորիայում։ Գիշերները Շիֆրինը աշխատել է որպես ջազային դաշնակահար՝ փարիզյան ակումբներում։ 1955 թվականին Փարիզում անցկացված ջազի փառատոնում ներկայացրել է Արգենտինան։
Վերադառնալով Արգենտինա՝ Շիֆրինը ստեղծել է ջազային նվագախումբ և հաճախ հանդես է եկել արգենտինական հեռուստատեսությամբ։ 1956 թվականին նա ծանոթացել է Դիզի Գիլեսփիի հետ և ստացել է առաջարկ՝ գրել ստեղծագործություն «Գիլեսփիի Բիգ Բենդ»-ի համար։ 1960 թվականին Նյու Յորքում երիտասարդ դաշնակահարը կրկին հանդիպել է Գիլեսփիին, և վերջինս առաջարկել է նրան միանալ իր հնգյակին։ 1963 թվականին Շիֆրինը գրել է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը Հոլիվուդի համար, և այդ պահից ի վեր որպես կոմպոզիտոր մասնակցել է ավելի քան 100 ֆիլմի ստեղծմանը[11][12][13].։
Շիֆրինի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործությունը բազմասերիանոց «Անհնարին առաքելություն» (1966) հեռուստատեսային ֆիլմի երաժշտությունն է, որը գրված է 5/4 բարդ չափով՝ հազվադեպ հանդիպող փոփ երաժշտության մեջ։
Լալո Շիֆրինը ունի իր աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Մահացել է 2025 թվականի հունիսի 26-ին՝ 93 տարեկանում, Լոս Անջելեսի հիվանդանոցում՝ թոքաբորբի բարդություններից[14][15][16][17]։ Ունեցել է 3 երեխաներ և կինը՝ Դոննան։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լալո Շիֆրինը 21 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի և 4 անգամ հաղթել, այդ թվում՝ 4 անվանակարգում և 1 հաղթանակ՝ կինոյի և հեռուստատեսության երաժշտության համար, մասնավորապես՝ «Անհնարին առաքելություն» (1966) սերիալի երաժշտության համար։
Կոմպոզիտորը 6 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ 2018 թվականին Շիֆրինը պարգևատրվել է պատվավոր «Օսկար»-ով՝ կինոարվեստում ունեցած ներդրման համար։
Հեռուստաֆիլմերի երաժշտություն (ընտրված)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - «Գազանները» (Les Félins, ֆրանս.)
- 1965 - «Ռնգեղջյուր» (Rhino!, անգլ.), «Ցինցինատի Քիդ» (The Cincinnati Kid), «Լիկվիդատոր» (The Liquidator), «Գող ծնվածը» (Once a Thief)
- 1966 - «Սպանողները» (Murderers’ Row)
- 1967 - «Աղվեսը» (The Fox) - «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների առաջադրում
- «Նախագահի հոգեվերլուծաբանը» (The President's Analyst)
- «Սառնասիրտ Լյուկ» (Cool Hand Luke) — «Օսկար»-ի առաջադրում
- 1968 - «Բուլիտ» (Bullitt), «Եղբայրությունը» (The Brotherhood), «Դժոխք Խաղաղ օվկիանոսում» (Hell in the Pacific), «Կուգանի խորամանկությունը» (Coogan's Bluff)
- 1969 - «Չե!» (Che!)
- 1970 - «Քելլիի հերոսները» (Kelly's Heroes)
- 1971 - «THX 1138», «Կեղտոտ Հարի» (Dirty Harry)
- 1972 - «Առաջին կարգի ապրանք» (Prime Cut), «Ջո Քիդ» (Joe Kidd), «Ցասում» (Rage), «Աստծո զայրույթը» (The Wrath of God)
- 1973 -«Բարձրագույն ուժ» (Magnum Force), «Վիշապի ելքը» (Enter the Dragon), «Չարլի Վարիկ» (Charley Varrick)
- 1974 - «Չորս հրացանակիրները․Միլեդիի վրեժը» (Four Musketeers)
- 1976 - «Արծիվը վայրէջք է կատարում» (The Eagle Has Landed), «Դատապարտվածների ճանապարհորդությունը» (Voyage of the Damned) — «Օսկար» և «Ոսկե Գլոբուս»-ի առաջադրում
- 1977 - «Ամերիկյան սահնակ» (Rollercoaster), «Հեռախոս» (Telefon)
- 1978 - «Վերադարձ դեպի Վհուկների լեռ» (Return from Witch Mountain), «Մանիտու» (The Manitou)
- 1979 - «Ամիտիվիլի սարսափը» (The Amityville Horror) — «Օսկար» և «Ոսկե Գլոբուս»-ի առաջադրում
- «Փախուստ դեպի Աթենա» (Escape To Athena), «Կոնկորդ. Օդանավակայան 79» (The Concorde — Airport '79), «Սեր և գնդակներ» (Love and Bullets)
- 1980 - «Բրուբեյքեր» (Brubaker), «Մեծ կռիվը» (The Big Brawl), «Երբ ժամանակը սպառվում է» (When Time Ran Out), «Մրցույթ» (The Competition) — «Օսկար» և «Ոսկե Գլոբուս»-ի առաջադրում
- 1981 - «Քարանձավային մարդը» (Caveman)
- 1982 - «Գայթակղություն» (The Seduction)
- 1983 - «Հանկարծակի հարված» (Sudden Impact), «Օստերմանի հանգստյան օրերը» (The Osterman Weekend), «Դոկտոր Դետրոյտ» (Doctor Detroit), «Խաբեություն 2» (The Sting 2) - «Օսկար»-ի առաջադրում
- 1984 - «Տանկ» (Tank)
- 1985 - «Բարձր սեզոն» (The Mean Season)
- 1986 - «Սև լուսնի վերելքը» (Black Moon Rising)
- 1987 - «Չորրորդ արձանագրությունը» (The Fourth Protocol)
- 1988 - «Մահացու ցուցակ» (The Dead Pool)
- 1991 - «Սպանության պատրանք 2» (F/X 2), «Կին, որի անունը Ջեքի էր» (A Woman Named Jackie)
- 1993 - «Գյուղացին Բևերլի Հիլզում» (The Beverly Hillbillies)
- 1998 - «Տանգո» (Tango), «Պիկ ժամ» (Rush Hour) — «Գրեմմի»-ի առաջադրում
- 2001 - «Պիկ ժամ 2» (Rush Hour 2)
- 2004 - «Արքա Լյուդովիկոսի կամուրջը» (The Bridge of San Luis Rey)
- 2007- «Պիկ ժամ 3» (Rush Hour 3)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Burlingame J. Lalo Schifrin, Prolific Film Composer Who Wrote ‘Mission: Impossible’ Theme, Dies at 93 — 2025.
- 1 2 Lalo Schifrin, le compositeur du thème de « Mission impossible », est mort à 93 ans (ֆր.) — 2025.
- 1 2 Longman J. Lalo Schifrin, 93, Dies; Composer of ‘Mission: Impossible’ and Much More / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2025. — ISSN 0362-4331
- 1 2 InfoVeloz.com Murió Lalo Schifrin, el compositor argentino que hizo historia en Hollywood (իսպ.)
- ↑ La Orquesta Sinfónica Nacional estrena ¡Viva la Libertad! de Lalo Schifrin y Rod Schejtman (իսպ.)
- ↑ Madison E. Goldberg (26 июня 2025). «Lalo Schifrin, Mission: Impossible and Dirty Harry Composer, Dies at 93». People (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Grein, Paul (2025 թ․ հունիսի 26). «Lalo Schifrin, Composer of the Classic 'Mission: Impossible' Theme, Dies at 93». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Lalo Schifrin, composer of Mission: Impossible theme and more than 100 film and TV scores, dies aged 93». The Guardian (բրիտանական անգլերեն). 2025 թ․ հունիսի 27. Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Tim Greiving (26 июня 2025). «Lalo Schifrin, composer of jazzy 'Mission: Impossible' score, dies at 93». The Washington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 27 июня 2025-ին.
- ↑ Kaufman, Anna (26 июня 2025). «Lalo Schifrin, mastermind behind 'Mission: Impossible' theme, dies at 93: Reports». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Lalo Schifrin, composer of the 'Mission: Impossible' theme, dies at 93». CNN (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հունիսի 27. Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Barnes, Mike (2025 թ․ հունիսի 26). «Lalo Schifrin, Acclaimed Composer of 'Mission: Impossible' and 'Mannix' Themes, Dies at 93». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Pedersen, Erik (2025 թ․ հունիսի 26). «Lalo Schifrin Dies: 'Mission: Impossible' Theme Composer Who Wrote Scores For 'Dirty Harry', 'Cool Hand Luke' & 100-Plus Others Was 93». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Burlingame, Jon (2025 թ․ հունիսի 26). «Lalo Schifrin, Prolific Film Composer Who Wrote 'Mission: Impossible' Theme, Dies at 93». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Tracy Brown (2025 թ․ հունիսի 26). «Lalo Schifrin, award-winning composer known for 'Mission: Impossible' theme, dies at 93». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին.
- Հունիսի 21 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 2025 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Առաքելությունն անիրագործելի է
- Արգենտինացի դաշնակահարներ
- Արգենտինացի երաժիշտներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ջազմեններ
- Բուենոս Այրեսի համալսարանի շրջանավարտներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Երկարակյացներ