Լալե Քարաբըյըք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լալե Քարաբըյըք
Lale Karabıyık (cropped).png
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Bursa Uludağ University?
Գիտական աստիճան՝ գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ ակադեմիկոս և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 22, 1965(1965-08-22) (55 տարեկան)
Ծննդավայր Բիլեջիք, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

Լալե Քարաբըյըք (օգոստոսի 22, 1965(1965-08-22), Բիլեջիք, Թուրքիա), թուրք դասախոս և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալե Քարաբըյըքը ծնվել է 1965 թվականին Բիլեջիքում[1]։ 1982 թվականին ավարտել է Էրթուղրուլ Գազիի ավագ դպրոցը, իսկ 1986 թվականին՝ Ուլուդաղի համալսարանը։ 1989 թվականին նա ստացել է Ուլուդաղի համալսարանին կից հասարակական գիտությունների ինստիտուտի մագիստրոսի աստիճան։ 1993 թվականին Քարաբըյըքը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1994 թվականից Ուլուդաղի համալսարանում դասավանդել է հաշվապահական և ֆինանսական դասընթացներ։ Հրատարակել է 6 գիրք և 29 հոդված[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից ապրում է Բուրսայում։ Ամուսնացած է Նեզիհ Քարաբըյըքի հետ։ Նրանք ունեն մեկ երեխա[3]։

2011 թվականին Քարաբըյըքն առաջադրվել էր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից Ազգային մեծ ժողովում, սակայն չկարողացավ հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ 2015 թվականի փետրվարին Լալե Քարաբըյըքը հեռացել է Ուլուդաղի համալսարանից՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար[4]։ Նույն թվականի հունիսին Բուրսա քաղաքից նա ընտրվեց Մեծ Ազգային ժողովի անդամ[3]։ 2015 թվականի նոյեմբերին վերընտրվել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lale KARABIYIK»։ Habertürk։ Վերցված է հունվարի 30, 2016 
  2. «Prof. Dr. Lale KARABIYIK»։ Uludağ University։ Վերցված է հունվարի 30, 2016 
  3. 3,0 3,1 «LALE KARABIYIK»։ Sabah։ Վերցված է հունվարի 30, 2016 
  4. «CHP’de Lale Karabıyık: Göreve hazırım»։ Yeni Eksen։ Վերցված է հունվարի 30, 2016 (չաշխատող հղում)
  5. «Bursa'da AK Parti 11, CHP 5, MHP 2, Vekillik Kazandı»։ haberler.com։ Վերցված է հունվարի 30, 2016