Լալազարի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լալազարի կամուրջ
Мост Лалазара
Երկիր Ադրբեջան
ՏեղանքԼՂՀ Քաշաթաղի շրջան
ՏեսակԿամարակապ
ՆյութՔար
Թռիչքների քանակ2
Հատում էՈրոտան գետը
Կառուցվել է1867թ.
ԿառուցողՀովակիմ Լալազարյանց
Լայնություն4,31 մ
Բարձրություն9,1 մ
Բացման տարեթիվ1867
Քարտեզ
Քարտեզ

Լալազարի կամուրջ, քարե կամարակապ կամուրջ Որոտան գետի վրա, Արցախի Հանրապետություն Քաշաթաղի շրջանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում` Որոտան գետի ստորին հոսանքի շրջանում (այս մասում գետն ավելի հայտնի է Բարգուշատ անվամբ)։ Կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900-1902 թվականներին վերանորոգել է նրա որդին` Սիմեոնը. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած։ Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է։ Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա։ Ինքը, Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա»։ Կամրջի հիմնադրման և նորոգման տարեթվերը տակավին ընթերցվում են նաև ձախափնյա խելից վեր` գետի հոսքընթաց ճակատին արված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգ թռիչքներով քարե կամարակապ կամուրջ է։ Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 և 12,66 մ երկարություն։ Թռիչքները միմյանց հանդիպում են անկյուններում։ Կամարների ճակատը կառուցված է տաշած քարով։ Կառույցը ջրի մակարդակից ունի 9,10 մետր բարձրություն։ Կամրջի լայնությունը 4,31 մետր է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карапетян С. Г. Мосты Арцаха. — Ереван, 2009. — С. 110—113. — 144 с.
  • «Մշակ», 1902, № 161, էջ 2։