Լազար Սիտերման
Լազար Սիտերման բելառուս․՝ Лазар Якаўлевіч Сітэрман | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1894 կամ 1892[1] |
Ծննդավայր | Մոզր, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1941 |
Մահվան վայր | Minsk Ghetto, Մինսկ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ, գիտնական, chief physician և medical administrator |
Աշխատատու | Բելառուսի պետական համալսարան և Մինսկի պետական բժշկական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Լազար Յակովլևիչ Սիտերման (բելառուս․՝ Лазар Якаўлевіч Сітэрман, 1894 կամ 1892[1], Մոզր, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Minsk Ghetto, Մինսկ), խորհրդային բժիշկ-թերապևտ, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Պատմաբան Յակով Էթնիգերի հայրը[2]։
Կենսագրությունման
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազարը ծնվել է 1894 թվականի հոկտեմբերին Մոզր քաղաքում, դեղագործի ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1916 թվականից եղել է ռազմական բժիշկ՝ Ռուսական և Կարմիր բանակներում։ 1920-ական թվականների սկզբին մասնակցել է Մինսկում բժշկական-սանիտարական աշխատանքների կազմակերպմանը։ 1921 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո նշանակվել է Մինսկի կենտրոնական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ։ 1923-1930 թվականներին եղել է Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի բուժական կլինիկայի ասիստենտ։ 1931 թվականից զբաղեցրել է Մինսկի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1933 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
1936 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Գիտական աշխատանքի մեթոդիկային տվել է առաջնային տեղ։ 1938 թվականին գիտական աշխատանքների համար պատրաստել է ուղեցույցներ։ 1939 թվականին դարձել է «Կլինիկական դեղատոմսերի հավաքածու» աշխատության հեղինակ։ Նույն թվականին ստացել է ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։
Հրապարակել է մի շարք աշխատություններ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառների և դրանց բուժման վերաբերյալ։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո մի քանի օր Մինսկում օգնություն է ցույց տվել վիրավորներին։ Գերմանական զորքերը Մինսկը գրավելուց հետո նրան որպես հրեա ուղարկել են Մինսկի գետտո[3]։
Մահացել է 1941 թվականի աշնանը․ ենթադրվում է, որ Սիտերմանը խոշտանգումներից հետո Գեստապոյի կողմից կախաղան է հանվել բանտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Album Studiosorum Academiae Dorpatensis Nr.Nr. 23440-25429
- ↑ Яков Этингер (2002). «Жизнь и смерть профессора Ситермана». Лехаим. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «ЖИЗНЬ И СМЕРТЬ ПРОФЕССОРА СИТЕРМАНА». lechaim.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Снитковский В. С чего начинается Родина Արխիվացված 2020-09-21 Wayback Machine(ռուս.)
- Яков Этингер Жизнь и смерть профессора Ситермана(ռուս.)
- 1894 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1941 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Բելառուս բժիշկներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Հոլոքոստի զոհեր
- Խորհրդային թերապևտներ
- Խորհրդային պրոֆեսորներ
- Խորհրդային գիտնականներ