Լազար Գլոբա
Լազար Գլոբա | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1793 |
Մահվան վայր | Դնեպր, Yekaterinoslav Viceroyalty, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Դնեպր |
Լազար Օստապի Գլոբա (ուկրաիներեն՝ Лазар Остапович Глоба, ծննդ․ թվ․ անհայտ է, Վեդմեդովկա - 1793, Եկատերինոսլավ (այժմ՝ Դնեպրոպետրովսկ)), զապորոժյան բանակի յասաուլ։
1743 թվականին, պաշտոնաթող լինելուց հետո, հիմնավորվում է այժմյան Դնեպրոպետրովսկի տարածքում և երեք այգի է հիմնում՝ Միաբանության կղզում, այս կղզու դիմաց Դնեպրի ափին և Պոլովիցա սլոբոդայի մերձակայքում։ Դնեպրի ափին չորս ալրաղաց է կառուցում[1]։
Եկատերինոսլավ քաղաքի կառուցումը սկսելու ժամանակ իշխան Պոտյոմկինը Գլոբայից գնում է վերին այգին, որը հետագայում անվանվում է Պոտյոմկինի անվամբ (այժմ՝ Շևչենկոյի այգի)։ Դրանից հետո Գլոբան տեղափոխվում է Պոլովիցա և հիմնում նոր այգի։ Ապրել է մինչև խոր ծերություն[2]։ 19-րդ դարում այգին անցել է քաղաքի տնօրինության տակ։ Այս այգին 1993 թվականին՝ Ուկրաինայի անկախության տարելիցին, կոչվել է Լազար Գլոբայի անվամբ[3]։
1972 թվականին, Դնեպրոպետրովսկի 200-ամյակի տոնակատարությունների շրջանակում, Լազար Գլոբայի շիրմին հուշարձան է դրվել[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լազար Գլոբայի այգիները
- ↑ կարծիք կա, որ ապրել է 100 տարի
- ↑ Մինչև այդ կրում էր Չկալովի անունը
- ↑ Դնեպրոպետրովսկի պատմությունից