Ռենե Լաեննեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լաեննեկից)
Jump to navigation Jump to search
Ռենե Լաեննեկ
René Laënnec
Rene-Theophile-Hyacinthe Laennec.jpg
Ծնվել էփետրվարի 17, 1781(1781-02-17)[1][2][3][4][5]
Կեմպեր
Մահացել էօգոստոսի 13, 1826(1826-08-13)[1][2][3][4][5] (45 տարեկանում)
Պլոարե, Ֆրանսիա
բնական մահով
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունբժիշկ, գյուտարար և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[6]
Գործունեության ոլորտբժշկություն
ԱնդամակցությունԱզգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերՆանտի համալսարան
Տիրապետում է լեզուներինբրետոներեն և ֆրանսերեն[1]
Ինչով է հայտնիստետոսկոպի ստեղծող
ՊարգևներՊատվավոր Լեգեոնի շքանշան
ՀայրԹեոֆիլ-Մարի Լաեննեկ
René-Théophile-Hyacinthe Laennec Վիքիպահեստում

Ռենե Թեոֆիլ Հիացինտ Լաեննեկ (ֆր.՝ René-Théophile-Hyacinthe Laënnec, փետրվարի 17, 1781, Կեմպեր, Ֆինիստեր դեպարտամենտ, Ֆրանսիաօգոստոսի 13, 1826, Կեռլուանեկ, Ֆինիստեր դեպարտամենտ, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1781 թ. փետրվարի 17-ին, ֆրանսիական Կեմպեր քաղաքում։ 1786 թ.-ին, մոր մահից հետո Ռենեին դաստիարակել է սկզբում վանական հորեղբայրը, իսկ վեց տարի հետո՝ մյուս հորեղբայրը՝ Նանտի համալսարանի ռեկտոր, հայտնի բժիշկ Գիյոմ Լաեննեկը։ 14 տարեկանում ավարտել է դասական դպրոցը՝ լավ տիրապետելով գերմաներեն, անգլերեն, հունարեն և լատիներեն լեզուներին։ Արդեն 14 տարեկանից բժշկագիտություն էր սովորում Նանտի հոսպիտալներում, հաճախում էր սեկցիանների։ Լաեննեկի սիրելի բժիշկն էր համարվում Ֆրանսիայի ինստիտուտի և Փարիզյան գիտությունների ակադեմիայի անդամ, փարիզյան բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Գիյոմ Դյուպյուիտրենը։ 1799 թվականին ծառայության է անցել հանրապետական բանակ, որպես վիրաբույժի ասիստենտ։ 1801 թ.-ին աշխատել է Փարիզի կլինիկաներից մեկում՝ Մ. Բիշի և Ժ. Կորվիզարի (վերջինս եղել է Նապոլեոն Բոնապարտի անձնական բժիշկը) ղեկավարությամբ։ 1802 թվականին լույս է տեսել Լաեննեկի առաջին գիտական աշխատանքը՝ նվիրված պերիտոնիտի սիմպտոմների նկարագրությանը։ Շուտով դրան հետևում են նոր հոդվածներ լյարդի ցիռոզի և գլխուղեղի թաղանթների անատոմիայի վերաբերյալ։ 1804 թվականին Լաեննեկը պաշտպանել է «Հիպոկրատի ուսմունքը և պրակտիկ բժշկությունը» դիսերտացիան։ Այնուհետև զբաղվել է մասնավոր բժշկական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հիվանդների զննման արդյունքներին։ 1814 թ.-ին դարձել է «Բժշկական հանդես»-ի («Journal de Médecine») գլխավոր խմբագիր։ Առաջին համաշխարհայինի ժամանակ աշխատել է Սալպետրիեր հոսպիտալում։ 1816 թվականից աշխատել է Նեկկերի փարիզյան հիվանդանոցում՝ որպես բժիշկ։

Լաեննեկի ստետոսկոպը
Այժմյան ստետոֆոնենդոսկոպ

Փարիզի դիահերձման դահլիճներից մեկում, տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց դիակների վրա աշխատելու (տուբերկուլյոզային ողի սղոցման) ժամանակ, Լաեննեկը վնասել է իր ցուցամատը. որոշ ժամանակ անց վերքի տեղում առաջացել է տուբերկուլյոզային թմբիկ, որն էլ 21 տարի անց պատճառ է դարձել նրա մահվան՝ միլիար տուբերկուլյոզից։

Լաեննեկը ընտրվել է Կոլլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր և Բժշկական ակադեմիայի անդամ, ամբիոն է ստացել Շարիտե կլինիկական հիվանդանոցում։

Մահացել է Կեռլուանեկում, 1826 թ.-ի օգոստոսի 13-ին։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1816 թ.-ին ստեղծել է ստետոսկոպը և մշակել հիվանդների լսման նոր եղանակ։ Իր այդ գործիքի օգնությամբ Լաեննեկը բացահայտել է կրծքավանդակի օրգանների հիվանդությունների սիմպտոմները, տվել է այդ հիվանդությունների ստույգ նկարագրությունը, համադրել կլինիկական տվյալները պաթոանատոմիական պատկերի հետ։ Հետազոտության արդյունքները 1818 թվականի փետրվարին ներկայացրել է Բժշկական հանրության նիստին, իսկ 1819 թվականի ապրիլին հրատարակել է «Տրակտատ անուղղակի աուսկուլտացիայի և թոքերի ու սրտի հիվանդությունների մասին» (Traité de l'auscultation médiate, et des maladies des poumons et du coeur) աշխատությունը՝ յուրաքանչյուր օրինակին կցելով մեկական ստետոսկոպ։ Այդ տրակտատում Լաեննեկը առաջին անգամ տվել է թոքերի տուբերկուլյոզի պարզ նկարագիրը՝ կլինիկական և անատոմիական ասպեկտներում, նշել հնարավոր բուժման եղանակները, բերել կավեռնաների սպիացման անատոմիական և կլինիկական օրինակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
  5. 5,0 5,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  6. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ