Լադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադու
Ենթատեսակmithai?
Առաջացման երկիր Հնդկաստան
 Laddu Վիքիպահեստում

Լադու (անգլ.՝ Laddu կամ Laddoo, հինդի՝ लड्डू), աղանդեր սիսեռի ալյուրից, բուսայուղից, ընկույզով, կոեկոսի փաթիլներով և քաղցր համեմունքներով՝ դարչին, հիլ և մշկընկույզ, որոնք շատ տարածված են հարավային Ասիայում, ինչպիսիք են Հնդկաստանը, Պակիստանը, Նեպալը, Բանգլադեշը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լադու» անվանումը ծագում սանսկրիտերեն լադդուկա (կամ լատիկա) բառից, որը նշանակում է «փոքրիկ գնդիկ»։ Այն իրենից ներկայացնում է քաղցր ծիրանի չափի քաղցր գնդիկներ։ Այն պատրաստում են սպիտակաձավաից, սիսեռի կամ ցորենի ալյուրից. կան պատրաստման բազում ձևեր և բաղադրատոմսեր։ Լադուն հաճախակի պատրաստում են տոնակատարությունների և ֆեստիվալների համար։

Բաղադրատոմսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բաղադրատարերը.

  • Բուսայուղ
  • Կոկոսի փաթիլներ
  • Աղացած մշկընկույզ
  • Պնդուկ
  • Աղացած դարչին
  • Շաքարի փոշի

Պատրաստման ժամանակահատվածը. 20-30 րոպե[1]։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադուն հաճախ պատրաստում են ֆեստիվալների կամ ընտանեկան միջոցառումների համար, ինչպիսիք են հարսանիքները, ծնունդները, կամ մատուցվում է պռասադի տեսքով (prasad) հնդկական տաճարներում, հատկապես Անդհա-Պրադեշի Տիրումալի Վենկատեշվարի տաճարում։ ԼԱդուն համարվում է ավանդական աղանդեր Ուրազ-բայրամ տոնակատարությանը որոշ մուսուլմանական համայնքներում։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այուրվեդան առաջարկում է այս աղանդերի մի քանի տեսակներ, օրինակ շամբալայով լադու, որը հանդիսանում է այուրվեդական միջոց ստամոքսի հետ կապված խնդիրների ժամանակ:

Կամ չամիչով պատրաստված լադուն, որը այուրվեդան խորհուրդ է տալիս հղիներին և կերակրող մայրերին։ Որպեսզի հաղորդվի հատուկ համ այս աղանդերին , դրա տարբեր տեսակներում օգտագործում են ընկույզ, հնդկական ընկույզ, չրեր, կոկոսի փաթիլներ։

Ռավա լադուն հայտնի հնդկական աղանդեր է , որը քաղցր գնդիկներ են պատրաստված սպիտակաձավարից, շաքարից, բուսայուղից։ Բաղադրատոմսի տարբեր տեսակներում ավելացնում են չամիչ, հիլ, հնդկական ընկույզ, կոկոսի փաթիլներ, կակաչասերմ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ладду (индийская сладость)
  2. «Индийская кухня»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2016-10-29