Լադիսլավ Մնյաչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադիսլավ Մնյաչկո
սլովակ.՝ Ladislav Mňačko
Ladislav Mňačko 1919-1994, Slovak writer and journalist.jpg
Ծնվել էհունվարի 29, 1919(1919-01-29)[1][2][3] կամ հունվարի 28, 1919(1919-01-28)
ԾննդավայրՎալաշսկե Կլոբոուկի[2][3]
Վախճանվել էփետրվարի 24, 1994(1994-02-24)[4][5][1][…] (75 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, լրագրող, բանաստեղծ և հրապարակախոս
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա և Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[2]
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներThe Taste of Power?
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Commons-logo.svg Ladislav Mňačko Վիքիպահեստում

Լադիսլավ Մնյաչկո (սլովակ.՝ Ladislav Mňačko, 29 հունվարի, 1919, Վալաշսկե Կլոբոուկի – 24 փետրվարի, 1994, Բրատիսլավա), սլովակ լրագրող և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադիսլավ Մնյաչկոն ծնվել է 1919 թվականի հունվարի 29-ին Մորավիայի Վալաշսկե Կլոբոուկի քաղաքում (չեխ․՝ Valašské Klobouky, ներկայում՝ Չեխիայի Զլինի երկրամասում)։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Սլովակիայի Մարտին քաղաքում, որտեղ դեղատանն աշխատել է որպես վաճառող, ապա եղել է բանվոր շինարարությունում։

1939 թվականին Լադիսլավ Մնյաչկոն փորձել է փախչել ԽՍՀՄ, սակայն դա նրան չի հաջողվել։ 1940 թվականին փորձել է անցնել գերմանա-հոլանդական սահմանը, ինչի համար ուղարկվել է համակենտրոնացման ճամբար և հարկադիր աշխատանքի Գերմանիայում։ 1944 թվականին նրան հաջողվել է փախչել։ Պայքարել է պարտիզանների շարքում։

1945 թվականին Լադիսլավ Մնյաչկոն դարձել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության անդամ։ 1950-ական թվականների սկզբին եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կառույցի հայտնի լրագրողների շարքում։ 1945-1953 թվականներին որպես խմբագիր աշխատել է չեխական «Rudé právo» («Կարմիր իրավունք») և սլովակյան «Պրավդա» թերթերում։ 1954-1966 թվականներին եղել է թղթակից եվրոպական ու ասիական երկրներում։ 1956 թվականին դարձել է սլովակյան «Մշակույթի կյանքը» ամսագրի գլխավոր խմբագիր։

Ժամանակի ընթացքում Լադիսլավ Մնյաչկոն հիասթափվել է կոմունիզմի գաղափարներից և 1967 թվականի աշնանը մեկնել Իսրայել՝ բողոքելով արաբա-իսրայելական պատերազմի նկատմամբ Չեխոսլովակիայի վերաբերմունքի դեմ։ Մի քանի ամիս անց նա վերադարձել է, սակայն զրկվել է Չեխոսլովակիայի քաղաքացիությունից[6]։

1968 թվականի աշնանը Վարշավայի պայմանագրի զորքերի ներխուժումից հետո երկար ժամանակով արտագաղթել է Ավստրիա։ Լադիսլավ Մնյաչկոն հեռացվել է Սլովակ գրողների միությունից, նրա ստեղծագործություններն արգելվել են և հանվել դասագրքերից[6]։ 1989 թվականին Լադիսլավ Մնյաչկոն վերադարձել է Չեխոսլովակիա։ Հանդես է եկել Սլովակիայի առանձնացման դեմ նաև միասնական պետության անկումից հետո։ 1993 թվականին բնակություն է հաստատել Պրահայում[7]։

Լադիսլավ Մնյաչկոն մահացել է 1994 թվականի փետրվարի 24-ին՝ Բրատիսլավա այցելության ժամանակ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Smrt si říká Engelchen (Պրահա, 1963)[8]
  • Oneskorené reportáže, 1963
  • Ako chutí moc (Հզորության համը), 1967
  • Siedma noc (Յոթերորդ գիշերը), 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 Evidence zájmových osob StB (EZO)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. filmportal.de — 2005.
  5. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. 6,0 6,1 «Ладислав Мнячко»։ Заметки по еврейской истории։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-05-07 
  7. Михал Лаштовичка. (2004-09-17)։ «Ладислав Мнячко — коллега из соседней комнаты»։ Radio Praha։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-05-07 
  8. Ладислав Мнячко, Смерть зовётся Энгельхен. Роман. Пер. со словацкого Е.Аронович., М., Роман-газета, 1963, №11(287).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]