Լագո Պուելո ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ և national park of Argentina? |
|---|---|
| Երկիր | Արգենտինա |
| Վարչատարածք | Չուբուտ |
| Հիմնվել է | 1971 և մայիսի 11, 1937[1] |
| Մակերես | 27 674 հեկտար |
| ԲԾՄ | 1672 մետր |
| 42°11′00″S 71°41′00″W / 42.183333333333°S 71.683333333333°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Արգենտինա" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Լագո Պուելո ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Lago Puelo), ազգային պարկ Արգենտինայում։ Տեղակայված է Չուբուտ պրովինցիայի հյուսիսարևմտյան հատվածում, Պատագոնիայում։ Ընդգրկում է 276.74 քառ․ կմ տարածք։ Այն ստեղծվել է պաշտպանելու տեսարժան վայրերն ու վալդիվյան անտառները։ 1971 թվականին Լոս Ալերսե ազգային պարկը միացվել է նրան և հայտարարվել է` որպես ինքնուրույն արգելավայր ։
Պաշտպանված տարածքը կոչվում է Պուելո լճի անունով և պատկանում է Պատագոնիա անտառին ու տափաստաններին, ինչպես նաև՝ բարձր Անդերի էկոշրջաններին։
Լեռնային գոտին, որտեղ տեղակայված է պարկը, փոփոխման է ենթարկվել սառցադաշտերի ազդեցության պատճառով, որից էլ ստեղծվել են բազմաթիվ գետեր և լճեր, այդ թվում Պուելո լիճը, ինչից էլ պարկը ստացել է իր անունը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղանակը սառն է և խոնավ, չնայած տարածաշրջանի մյուս պարկերում ջերմաստիճանն ավելի բարձր է[2]։ Ձմռանը միջին ջերմաստիճանը 5 °C է, իսկ ամռանը տատանվում է մինչև 17 °C[2]։ Տեղումների քանակը միջինը՝ 1400 մմ է, ամենաշատ տեղումները թափվում են մայիսից մինչև օգոստոս ամիսներին[2]։ Երբեմն ամենացուրտ ամիսներին կարող է ձյուն գալ[2]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհի մեծ մասը պատկանում է վալդիվյան անտառներին։
Կենդանական աշխարհը ներառում է պուդու, կարմիր աղվեսը, պուման, կոպոն։ Թռչուններից են խուալան, բանդուրիան և այլն։ Լիճն առանձնահատուկ է տեղական ձկներով, ինչպիսիք են պելադիլլան ու այլ տեսակի կարմրախայտեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանի առաջին բնակիչները եղել են որսորդական հավաքչությամբ զբաղվող մարդիկ, ովքեր ապրում էին տափաստաններում և պատրաստում էին քարե գործիքներ՝ գուանակո որսալու համար։ Պարկում կան քարանձավային պատկերներ, որոնք ցույց են տալիս անտառի արահետների առկայությունը։ Այժմ ազգային պարկի արևելյան մասում բնակվում են Մապուչե համայնքի ներկայացուցիչներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Los Parques Nacionales Los Glaciares, Perito Moreno, Los Alerces, Lago Puelo y Lanín celebran el 89° aniversario de su creación (իսպ.) — 2026.
- 1 2 3 4 «Parque Nacional Lago Puelo» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագո Պուելո ազգային պարկ» հոդվածին։ |
| ||||||
