Լագունա դել Լախա ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Բիոբիո[1] |
| Հիմնվել է | հունիսի 25, 1958[1] |
| Մակերես | 11 600 հեկտար[1][2] |
| ԲԾՄ | 2612 մետր |
| Անվանված է | Laja Lake? |
| 37°21′S 71°15′W / 37.35°S 71.25°W | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Չիլի" does not exist. | |
Լագունա դել Լախա ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional Laguna del Laja), ազգային պարկ Չիլիում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկն առանձնանում է իր լեռնային լանդշաֆտներով, որոնց հիմնական գրավչությունն են Անտուկո հրաբուխը, Սիեռա Վելուդան և Լախա լիճը։ Պահպանվող տարածքը կրում է վերջինիս անունը, սակայն այն միայն սահմանակցում է պարկին։ Լագունա դել Լախա ազգային պարկի բարձրությունը տատանվում է 976 մետրից մինչև 3585 մետր՝ Սիեռա Վելուդայում։ Թեև ձյան քանակությունը Անտուկո հրաբխի վրա այդքան էլ շատ չէ, սակայն այն զարդարում է հարավային երկու խոշոր գագաթները նույնիսկ ամռան ընթացքում։ Լեռնաշղթաները և խորը հովիտները հատում են այս խորդուբորդ շրջանը, որում իրար են հաջորդում ժայռերն ու փարթամ բուսականությունը[3]։ Եվս մեկ գագաթ պարկում Սերրո Կոնդորն է, որն ունի ընդամենը 1668 մետր բարձրություն։
Պարկը կազմում է Բիո-Բիո գետի ավազանի մի մասը։ Լախա գետի որոշ փոքրիկ վտակներ ծնունդ են առնում ազգային պարկում։
Կենսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը գտնվում է Վալդիվյան անտառների էկոշրջանում[4]։
Այն վայրի կենդանիների ապաստարանն է. այստեղ են բնակվում պումաներ և աղվեսներ (մասնավորապես՝ հարավամերիկյան գորշ աղվեսը և անդյան աղվեսը)։ Հայտնաբերվել է թռչունների 47 տեսակ[5]։
Պարկում կան վտանգված ու հազվագյուտ բուսատեսակներ, դրանց թվում են` ավստրոցեդրուսը, արաուկարիան և այլն[5]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկի սահմաններում և շրջակա տարածքներում կարելի է իրականացնել լեռնագնացություն, արշավներ, դահուկային սպորտ ու ձկնորսություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարկի ջրվեժներից մեկը
- Ազգային պարկում
- Անտուկո հրաբուխ
- Սառցե քարանձավ, ձևավորվել է ամռանը Սիեռա Վելուդա հրաբխի լեռնային ստորոտին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 National Forest Corporation — 1970.
- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ «Cerro Antuco and Laguna de Laja, Chile». EO Newsroom: New Images. NASA. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Olson, D. M, E. Dinerstein; և այլք: (2001). «Terrestrial Ecoregions of the World: A New Map of Life on Earth». BioScience. 51 (11): 933–938. doi:10.1641/0006-3568(2001)051[0933:TEOTWA]2.0.CO;2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - 1 2 «Áreas Silvestres». Región del Bío Bío. Sernatur. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագունա դել Լախա ազգային պարկ» հոդվածին։ |
| ||||||