Լաբիրինթաբորբ
Լաբիրինթաբորբ Labyrinthitis | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | սրտխառնոց, ջերմություն, ականջացավ, փսխում, լսողության կորուստ |
Բժշկական մասնագիտություն | Քիթ-կոկորդ-ականջաբանություն |
Լաբիրինթաբորբ կամ բավիղաբորբ (անգլ.՝ Labyrintitis) ներքին ականջի հիվանդություն։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիան ներքին ականջ է թափանցում նախադռան պատուհաններով, կարիոզ պրոցեսով կիսաբոլոր խողովակների պատերի քայքայման, խոլեստեատոմայի դեպքում։ Հաճախ վնասվում է լատերալ կիսաբոլոր խողովակի ամպուլան, քանի որ աjն ամենամոտն է գտնվում պտկաձև ելունի խորշիկներին, որտեղ և զարգանում են դեստրուկտիվ պրոցեսները։ Լաբիրինթաբորբը կարող է լինել սահմանափակ և տարածուն, շճային և թարախային։
Սահամանափակ լաբիրինթաբորբին բնորոշ է ֆիստուլային սիմպտոմը. ականջը մաքրելու ժամանակ հավանդը հանկարծ գլխապտույտ է ունենում և իր գլուխը կարծես թե թեքվում է կողք։
Դիֆուզ լաբիրինթաբորբի դեպքում հիվանդի մոտ դիտվում է ուժեղ գլխապտույտ, որը կարող է տևել մի քանի ժամ, և ուղեկցվում է ծանր փսխումով։
Թարախային լաբիրինթաբորբը կարող է բերել վեստիբուլյար և լսողական անալիզատորների ռեցեպտորային ապարատի ամբողջական քաքայման, այսինքն տվյալ կողմի առեֆլեքսիա, լսողության լրիվ բացակայում[1]։
Առաջացման պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբիրինթաբորբի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է(օր.՝ մրսածությունը, գրիպը, կարմրուկը, տենդը կամ հերպեսի վիրուսների խմբի վիրուսով վարակվածությունը, որն առաջացնում է ջրծաղիկ)։ Երբեմն ականջի վարակը կարող է հանգեցնել լաբիրինթաբորբի։
Ավելի քիչ են հանդիպում բակտերիալ վարակներից՝ մենինգիտից կամ միջին ականջի վարակից առաջացումը։ Որոշ աուտոիմուն պայմանները, ալերգիաները և դեղամիջոցները նույնպես կարող են հանգեցնել լաբիրինթաբորբի[2]։
Հիմնական ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ախտանշաններն են.
- հավասարակշռության կորուստ,
- գլխապտույտ,
- սրտխառնոց և փսխում,
- մշուշոտ տեսողություն,
- զնգոց ականջ(ներ)ում,
- կենտրոնանալու դժվարություն,
- Լսողության կորուստ,
- նիստագմուս (աչքի ակամա շարժումներ)[3]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբիրինթաբորբի բուժումը կախված է հիվանդության հիմնական պատճառից։ Օրինակ, եթե լաբիրինթաբորբը պայմանավորված է վիրուսով, նշանակվու է հակավիրուսային դեղամիջոցներ, եթե բակտերիաներով՝ հակաբիոտիկներ։ Բացի այդ, կորտիկոստերոիդներ կարող են նշանակվել նյարդերի բորբոքումը նվազեցնելու համար, իսկ գլխապտույտի և սրտխառնոցի համար նախատեսված դեղամիջոցներ՝ կարճաժամկետ հիմունքներով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լաբիրինթիտ». www.doctors.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Australia, Healthdirect (2023 թ․ ապրիլի 24). «Labyrinthitis». www.healthdirect.gov.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Labyrinthitis: Symptoms». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Labyrinthitis: Treatment & Management». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 5-ին.
|