Արցախի Հանրապետության սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԼՂՀ սպորտից)
Սպորտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) սպորտի զարգացումն սկսվել է 1994 թվականի զինադադարից հետո։ 1999 թվականին ստեղծվել է Կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեն և նրան կից՝ «Արցախ» կամավոր, ֆիզկուլտուրային մարզ, ընկերությունը։

2011 թվականին հանրապետությունում գործել են շախմատի և շաշկու հանրապետական, Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի («Խաչեն»), Շուշիի մանակապատանեկան մարզադպրոցները, 216 մարզակառույց, 20 մարզ, ֆեդերացիաներ, մարզադպրոցներում՝ 20 մարզաձև՝ 245 մարզախմբով։ Ուսումնամարզական պարապմունքներում ընդգրկված է 3216 մարզիկ (Ստեփանակերտում՝ 1662, շրջաններում՝ 1540)։ Պարապմունքներն անցկացրել են Ստեփանակերտում՝ 80, շրջաններում՝ 97 մարզիչ-մանկավարժևեր։

2010-11 թվականներին ԼՂՀ մարզիկները (1297 մարզիկ) մասնակցել են Հայաստանի Հանրապետության 115 թիմային և 38 (248 մարզիկ) անհատական՝ միջազգային մրցաշաշարերի, 16 (42 մարզիկ)՝ Եվրոպայի, 8 (16 մարզիկ) աշխարհի առաջնությունների, նվաճել 60 առաջին, 33 երկրորդ և 36 երրորդ մրցանակային տեղեր։ Միջազգային կարգի սպորտի վարպետ, սամբիստ Աշոտ Դանիելյանը 74 կգ քաշային կարգում 2010 թվականին դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (2010 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն սամբիստ), իսկ ուշուիստ Դավիթ Գրիգորյանն Անկարայում՝ աշխարհի երկրորդ մրցանակակիր, թեթև աթլետ Աշոտ Հայրապետյանը Ռեյկյավիկի առաջնությունում 3000 մ վազքատարածությունում գրավել է երրորդ տեղը, Վառնայում (Բուլղարիա) Արթուր Առուշանյանը դարձել է կիոկուշին-կան կարատե-դո մարզարվեստի Եվրոպայի պատանիների չեմպիոն։

Արցախի մարզիկները մասնակցել են նաև Համահայկական բոլոր խաղերին (1999-2011 թվականնորին)։ ԼՂՀ-ում սպորտը կարևորվում է նաև որպես քարոզչության միջոց՝ դեռևս միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ն համաշրհային հանրությանը ներկայացնելու հնարավորություն։ Այդ նպատակով Ստեփանակերտում կազմակերպվում են նաև միջազգային միջոցառումներ՝ 2008 թվականին սեղանի թենիսի գավաթի (մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և ԼՂՀ մարզիկները), 2010 թվականին՝ արևելյան մարտարվեստիի (Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն Ֆրանսիա, ԼՂՀ) մրցումներ, իսկ ԼՂՀ մարզիկները միջազգային միջոցառումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության թիմերի կազմում։

ԼՂՀ-ում ավանդույթ է դարձել զոհված ազատամարտիկների հիշատակիննվիրված մրցաշարերի անցկացումը (2008 թվականին՝ Ստեփանակերտում՝ թեթև աթլետիկայի գծով, Երևանում՝ սամբոյի միջազգային մրցաշար՝ նվիրված սամբոյի՝ ղարաբաղցի առաջին չեմպիոն Գառնիկ Ավանեսյանի հիշատակին)։ Բերդաշենում 2008 թվականին կազմակերպվել է վաղամեռիկ շախմատիստ Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշար։

2004 թվականից ԼՂՀ-ում անցկացվում է նաև ԼՂՀ ֆուտբոլի հանրապետական առաջնություն, որին մասնակցում է 7 շրջանային՝ «Ավո» (Մարտունի), «Բերդ» (Ասկերան), «Ղիզակ» (Հադրութ), «Ջրաբերդ» (Մարտակերտ), «Գանձասար» (Վանք, 2009 թվականից), «Քիրս» (Շուշի), «Բերձոր» (Քաշա-թաղ), և Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի «Ղարաբաղ» թիմի ժառանգորդն է) թիմերը։ Առանձին տարիների առաջնություններին մասնակցում են նաև Սյունիքի թիմերը։ 2004 թվականին և 2009 թվականին ֆուտբոլի հանրապետության չեմպիոն է եղել «Լեռնային Արցախը», 2010 թվականին՝ «Ջրաբերդը»։ Ռազմիկ Հովասափյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։