ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հոդվածի բովանդակությունը վերնագրի հետ գրեթե կապ չունի: Իսկ բովանդակության մեջ առկա առանձին տեղեկություններ կարելի է տեղափոխել այլ հոդվածներ:
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանք|Հոդվածի բովանդակությունը վերնագրի հետ գրեթե կապ չունի: Իսկ բովանդակության մեջ առկա առանձին տեղեկություններ կարելի է տեղափոխել այլ հոդվածներ:}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Անկախության հռչակումից և հատկապես զինադադարից հետո ԼՂՀ-ում ձևավորվել են հասարակական նոր հարաբերություններ, հաստատվել է բազմակուսակցական համակարգ։ Ավանդաբար ԼՂ կոմկուսից բացի՝ սկսել են գործել նաև ԼՂՀ ՀՅԴ և Արմենական կուսակցությունները, ստեղծվել նոր՝ «Ազատ հայրենիք», «Սոցիալական արդարություն», «Շարժում-88» և այլ կուսակցություններ։

Արցախի Գերագույն Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի դեկտեմբերի 28-ին անցկացվել են ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին գումարման (5 տարի ժամկետով) ժողովրդական պատգամավորների ընտրություններ։ Նախագահ է ընտրվել Արթուր Մկրտչյանը։ Մինչև 1994 թվականը տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններով ընտրվել է ընդհանուր թվով 81 պատգամավորից բաղկացած Գերագույն Խորհուրդը։ ԼՂՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվել է նախագահական, կառավարման ինստիտուտ, սահմանվել է Գերագույն Խորհրդի պատգամավորների նոր թվաքանակ՝ 33։ 1995 թվականի ապրիլի 30-ին անցկացվել են ԼՂՀ Գերագույն Խորհուրդի 2-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները։

Բակո Սահակյան

1996 թվականի մարտին ԼՂՀ Գերագույն Խորհուրդն վերանվանվել է ԼՂՀ Ազգային ժողով։ Նոյեմբերին տեղի են ունեցել ԼՂՀ առաջին նախագահական ընտրությունները։ Հանրապետության նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինիս՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո, 1997 թվականի սեպտեմբերին ԼՂՀ-ում անցկացվել են արտահերթ նախագահական ընտրություններ, և նախագահ է ընտրվել Արկադի Ղուկասյանը։ ԼՂՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման ընտրություններում (2000 թվականի հունիսի 18-ին) ձայների գերակշիռ մեծամասնությունն ստացել է Արցախի ժողովրդավարական, կուսակցությունը (33 մանդատից՝ 20-ը) և կազմել կառավարություն։

ԼՂՀ 3-րդ նախագահական, ընտրություններին (2002 թվականի օգոստոսի 11-ին) մասնակցել է կուսակցության 4 թեկնածու. ԼՂՀ նախագահ է վերընտրվել Արկադի Ղուկասյանը ԼՂՀ Ազգային Ժողովի 4-րդ գումարման ընտրություններում (2005 թվականի հունիսի 19-ին) առաջատարը դարձյալ Արցախի ժողովրդավարական, և «Ազատ հայրենիք» կուսակցություներն էի 2007 թվականի հուլիսի 19-ին տեղի են ունեցել ԼՂՀ 4-րդ նախագահական ընտրությունները, որին մասնակցել է 5 թեկնածու։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը, որը վերընտրվել է նաև 2012 թվականին։ 2010 թվականի 5-րդ գումարման խորհրդարանական ընտրություների արդյունքում ԼՂՀ Ազգային ժողովում ընտրվել են 3՝ «Ազատ հայրենիք» 14 պատգամավոր), Արցախի ժողովրդավարական (7), ՀՏՂ (6) կուսակցություններ և 6 անկուսակցական պատգամավորներ։

Ներկայումս ԼՂՀ-ում գործում են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, ԼՂ կոմունիստական, «Սոցիալական արդարություն», «Բարոյական վերածնունդ», Արցախի Արմենական, «Մեր տունը Հայաստանն է», «Շարժում-88», «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունները և մի շարք հասարակական ու ոչ պետական կազմակերպություններ՝ կանանց, երիտասարդական, մշակութային, ստեղծագործական և այլ միություններ։ Հասարակական կազմակերպություններից համեմատաբար ակտիվ են Արցախյան պատերազմի մասնակիցների, և Զինուժի վետերանների, անհետ կորած ազատամարտիկների հարազատների, զոհված ազատամարտիկների ծնողների և «Երկրապահ» միությունները, Արցախյան գոյամարտի վիրավոր մարտիկների օգնության «Վիտա» և այլ կազմակերպություններ։

Ազատ Հայրենիք կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին,նախագահական (2009 թվականից)՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյան։ ԼՂՀ ներկայիս Ազգային ժողովում ունի 14 պատգամավոր։ Հրատարակվել է «Ակունք» պաշտոնաթերթը։ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականի, նախագահ՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյան։ 2005 թվականին ընտրված Ազգային ժողովում ուներ ամենամեծ պատգամավոր, խմբակցությունը (16 մանդատ)։ 5-րդ գումարման ժամանակ Ազգային ժողովը ուներ 11 պատգամավոր։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն Լեռնային Ղարաբաղում գործունեություն է ծավալել Արցախյան շարժման սկզբներից. ակտիվորեն մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ մշտապես ներկայացված լինելով խորհրդարանում։ Ներկայիս Ազգային Ժողովն ունի 6 պատգամավոր։

Ընդդիմադիր են ԼՂՀ կոմկուսը (հիմնվել է ՝1996 թվականին, 1-ին քարտուղար՝ Հրանտ Մելքումյան) և «Բարոյական վերածնունդ» (2005 թվականին, նախագահ՝ Մուրադ Պետրոսյանի) կուսակցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png