ԼՂՀ ժողովրդագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԼՂՀ ժողովրդագրություն, Ղարաբաղյան շարժման և 1991-94 թվականների պատերազմի հետևանքով զգալի փոփոխության է ենթարկվել երկրի ժողովրդագրական պատկերը։ 1988 թվականին շուրջ 23 հազար փախստական է եկել Լեռնային Ղարաբաղ, իսկ պատերազմի տարիներին բնակչության մեծ տեղաշարժեր են եղել ռազմական գործողությունների գոտուց դեպի համեմատաբար խաղաղ շրջաններ, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետություն ու արտերկիր, նրանց զգալի մասը չի վերադարձել։

Այդ տարիներին հանրապետությունից հեռացել է շուրջ 80 հազար բնակիչ, ավերվել է 149 բնակավայր։ Եղել են նաև հազարավոր մարդկային կորուստներ, հիմնականում՝ սերնդաճ և աշխատուժ ապահովող տարիքի։

Ուստի երկրի տնտեսության վերականգնման, աճի ու բնակչության կենսամակարդակի բարձրացման խնդիրները, որոնց լուծմամբ կբարելավվի նաև ժողովրդագրական պատկերը, հայտարարված են ԼՂՀ պետական քաղաքականության գերակա ուղղություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր։

2008 թվականին ԼՂՀ-ում տեղի է ունեցել մեծ հարսանիք։ Կատարվել է շուրջ 100 հոգու միաժամանակյա պսակադրություն։

2010 թվականին Կառավարությունը հաստատել է «ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը», որով նախատեսված են ժողովրդագրական կայուն զարգացման ուղիներն ու եղանակները։ Լուրջ խնդիր է նաև միգրացիոն հեռահար քաղաքականության մշակումը, որտեղ կարևոր դեր կունենա յուրացվող հողերի նկատմամբ բնակչության սեփականության իրավունքի ամրագրումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png