ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար (1989)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը

ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար։ 1989 թվականի Օգոստոսի 16-ին գումարվել է ԼՂԻՄ ինքնակառավարման ժողովրդավարական, ընտրովի մարմին՝ Ազգային խահուրդ ստեղծելու նպատակով։ Համազումարի աշխատանքներին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ադրբեջանական կողմը, որպեսզի սահմանադրական եղանակով, համատեղ ուժերով լուծվեին հասունացած հարցերը, ծավալվել երկխոսություն, սակայն ադրբեջանցիները հրաժարվել են մասնակցել համագումարին։ Համագումարն ընդունել է որոշում, հռչակագիր և դիմումներ՝ ուղղված հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի և ՆԳ զորքերի անձնակազմին, ադրբեջանական ժողովրդին։ Որոշման մեջ հիմնավորվել է Ազգային խորհուրդ ընտրելու անհրաժեշտությունը, շեշտվել Հայկական ԽՍՀ-ի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորան վճռականությունը, ինչպես նաև մարզի ներքին գործերին Ադրբեջանի իշխանությունների միջամտության անթույլատրելիությունը։ Համագումարը ողջունել է Շահումյանի շրջանը ԼՂԻՄ-ի հետ վերամիավորելու որոշումը, բնակչությանը կոչ արել դադարեցնել գործադուլները, իսկ որպես պետական խորհրդանիշ՝ ընդունել է ԽՍՀՄ պետական դրոշը։ Հռչակագրում արձանագրվել Է, որ Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունն իր ընտրած մարմինների՝ խորհուրդների որոշումներով հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ը դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու օգտին։ Հռչակազարմ փաստարկված ներկայացվել է ԽՍՀՄ ԳԽ Նախագահության 1989 թվականի հունվարի 12-ի հրամանագրի անօրինականությունը և դրա հակասությունները ԽՍՀՄ Սահմանադրության ու ԽՄԿԿ կանոնադրության հետ։ Համագումարը ԼՂԻՄ-ը հռչակել է միութենական ինքնավար տարածք, նրա սահմաններում դսպարեցրել Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրության և ԼՂԻՄ-ի մասին ընդունված նրա օրենքների գործունեությունը։ Եթե Ադրբեջանը փորձի միջամտել Ղարաբաղի գործերին, ապա դա կդիտվի որպես ագրեսիա և կստանա համարժեք պատասխան։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագումարը դիմել է ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների ԳԽ-ներին՝ ճանաչել Ղարաբաղի Ազգային խորհուրդը, որպես ԼՂԻՄ-ի միակ օրինական իշխանություն, և օժանդակել կառավարման մարմինների վերականգնմանը։ Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման և անկախության ձգտումների իոոգործման խնդրանքով համագումարը դիմել է նաև աշխարհի ժողովրդավարական պետությունների կառավարություններին և ՄԱԿ-ի գլխավոր քարտոպարին։ Համագումարի կողմից հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի ու ներքին զորքերի անձնակազմերին հղած դիմումում բացատրվում էլ ԼՂԻՄ մարգխորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած ԼՂԻՄ-ը ՀԽՄՀ հետ վերամիավորան մասին որոշման արդարացիությունը՝ որպես 1920-ական թվականներին թույլ տված սխալի աբագրման, բռնի ուժով մասնատված ազգի երկու հատվածները վերամիավորելու ժողովրղի կամքի արտահայտություն։ Համագումարը դիմել է նաև ադրբեջանցիներին՝ բացատրելով, որ Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը վերջ կդնի երկու հարևան ժողովուրդների միջև ծագած թշնամությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։