ԼԵԳՕ Մայնդստորմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլֆ խաղացող ռոբոտ, որը ստեղծվել է NXT հավաքծոյի միջոցով
Ռոբոտ-ձեռք, որը ստեղծվել է NXT հավաքծոյի միջոցով

ԼԵԳՕ Մայնդստորմս (անգլ.՝ LEGO Mindstorms), հավաքովի խաղալիք է (մեխանիկական մասերի և էլեկտրոնային բլոկեր համատեղություն) նախատեսված ծրագրավորվող ռոբոտ ստեղծելու համար։ Առաջին անգամ ներկայացվել է LEGO ընկերության կողմիցն 1998 թվականին։ Ութ տարի անց՝ 2006 թվականին թողարկվել է LEGO Mindstorms NXT մոդելը, իսկ 2009 թվականին - LEGO Mindstorms NXT 2.0-ը։[1]

Հավաքածոներ[խմբագրել]

LEGO Mindstorms հավաքածոները կոմպլեկտավորվում են LEGO հավաքածոյի ստանդարտ մասերից և հավաքածոյից, որը կազմված է ծրագրավորվող բլոկից և սենսորներից։ Հավաքածոն երկու ձևի է՝ հիմնական և ընդլայնված։ Հիմնական հավաքածոն մատակարարվում է երկու տարբերակով՝ լայն վաճառքի և հիմնարար ուսումնական։ Երկու տարբերակն էլ կարող են օգտագործվել ռոբոտատեխնիկայի մրցույթներում (անգլ.՝ World Robot Olympiad)։ Ընդլայնված տարբերակը ավելի շատ մասեր ունի։[2]

Набор Lego Mindstorms RCX.
Անիվներ և թրթուրներ Lego Mindstorms
Հեծաններ և ատամնավոր անիվ Lego Mindstorms

Բլոկներ[խմբագրել]

Կազմում կարող են լինել տարբեր մոդիֆիկացիայի բլոկներ։ Ներկա պահին դրանք երկուսն են։

RCX NXT
LegoMindstormsRCX.jpg Nxt-brique.jpg

Սենսորներ[խմբագրել]

LEGO Mindstorms հավաքածոները ունեն ինչպես LEGO ընկերության, այնպես էլ այլ (HiTechnic, Mindsensors) ընկերությունների սենսորներ։ LEGO Mindstorms NXT ստանդարդ սենսորների օրինակներ՝

Ձայնի սենսոր NXT Տարածության սենսոր NXT (ուլտրաձայնային սենսոր) Լուսավորության սենսոր NXT Հպման սենսոր NXT Շարժիչ-տախոմետր NXT
Capteur-sonore.jpg
Capteur-ultrasons.jpg
Capteur-photosensible.jpg
Capteur-tactile.jpg
Servo-moteur.jpg

Ծրագրեր[խմբագրել]

LEGO Mindstorms հավաքածոյի կազմում կան ստանդարտ ծրագրեր NXT-G և Robolab, բայց այլ կազմակերպություններ էլ են ստեղծել LEGO Mindstorms-ի ծրագրավորման ծրագրեր։ LEGO Mindstorms-ի ծրագրավորման լեզուները լինում են գրաֆիկական և տեքստային։ Ամենաժամանակակից ծրագրավորման միջավայրը Microsoft Robotics Developer Studio-ն է;

Ծրագիր Կայք
NXT-G www.mindstorms.lego.com
RoboLab www.mindstorms.lego.com
Microsoft Robotics Developer Studio www.mrds.com
odno-lego www.odno-lego.ru
NBC www.bricxcc.sourceforge.net
NXC www.bricxcc.sourceforge.net
RobotC www.robotc.net
LabVIEW for Lego Mindstorms www.ni.com/academic/mindstorms
leJOS NXJ www.lejos.sourceforge.net
pbLua www.hempeldesigngroup.com
LEJOS OSEK www.lejos-osek.sourceforge.net
ICON www.teamhassenplug.org
QReal http://se.math.spbu.ru/SE/qreal

Մրցույթներ[խմբագրել]

Շատ երկրների դպրոցներում տարածված են LEGO Mindstorms հավաքածոների օգտագործմամբ Ռոբոտիքս դասընթացները։ Դասընթացների շնորհիվ պատանիները սովորում են ծրագրավորել և կառավարել ռոբոտներին, բացահայտում են սենսորների տեսակները և դրանց կիրառումը ռոբոտների ծրագրավորման գործում։ Նման փորձի տարածման արդյունքում մեծ ժողովրդականություն են վայելում ռոբոտների մրցությունները, ուր ամեն մի ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել իր թիմը։ Անցկացվում են նաև Ռոբոտների Միջազգային Օլիմպիադաներ՝ WRO (անգլ.՝ World Robot Olympiad)

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մեդիա լաբորատորիայի պրոֆեսոր Սեյմուր Փեյփերթը իր «Mindstorms» գրքի նախաբանում գրել է՝

Aquote1.png Համակարգչային ծրագրավորման և կարգավորման տրամաբանությունը թույլ է տալիս զարգացնել այնպիսի մտավոր պաշարներ, որոնք շատ օգտակար կլինեն իրական կյանքում և ապագայում: Հետևաբար կրթական Ռոբոտիքսը կարող է դառնալ շատ հարմար փորձադաշտ, որտեղ կարելի է ստեղծարար մտածողություն դրսևորել, ակտիվորեն զարգանալ, փորձարկել ու կիսել գիտելիքները և վերջապես զարգացնել սեփական նախաձեռնությունը: Aquote2.png
Մրցակցային դաշտը
Ռոբոտը

Հայաստանում առաջին անգամ Ռոբոտիքս դասընթացներ են կազմակերպվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 2012 թվականի փետրվար ամսին։ Դասընթացները վարել է Իսպանիայից հրավիրված ճարտարապետ DTEC Consulting ընկերության հիմնադիր և ղեկավար Ջուզեպ Ֆարգասը (անգլ.՝ Jozep Fargas[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]