Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
բելառուս․՝ Ленінградскі інстытут жывапісу, скульптуры і архітэктуры, ադրբ.՝ İ. Repin adına Leninqrad Rəssamlıq, Heykəltəraşlıq və Memarlıq İnstitutu և ուկրաիներեն՝ Ленінградський інститут живопису, скульптури й архітектури
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է1918[1]
Անվանված էԻլյա Ռեպին
ՌեկտորՍեմյոն Իլյիչ Միխայկովսկի
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքartsacademy.ru
Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (Ռուսաստան)##
Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (Ռուսաստան)
Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգի աշխատանքի կարմիր դրոշի շքանշանակիր Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (ռուս.՝ Санкт-Петербу́ргский ордена Трудово́го Кра́сного Зна́мени госуда́рственный академи́ческий институ́т жи́вописи, скульпту́ры и архитекту́ры и́мени И. Е. Ре́пина), Ռուսաստանի ամենահին և խոշորագույն գեղարվեստի ուսումնական հաստատություն, որի արմատները գալիս են Գեղարվեստի կայսերական ակադեմիայից։ Հիմնադրվել է 1757 թվականին[2]։ Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան գեղարվեստի պետական ակադեմիական ինստիտուտի հետ միասին մտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի կազմում։ 2015 թվականից ինստիտուտը գտնվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ներքո[3]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարչության ֆակուլտետ
Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ` հաստոցային նկարչություն, մոնումենտալ և եկեղեցական-պատմական, թատերական-դեկորատիվ, վերականգնման։ Թատերական-դեկորատիվ, եկեղեցական-պատմական գեղանկարչության, վերականգնման արվեստանոցներում ընդունելությունը կատարվում է առաջին կուրսից։ Արվեստանոցներ անցումը կատարվում է երկրորդ կուրսի ավարտից հետո։
  • Գրաֆիկայի ֆակուլտետ
Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ` գրքային, հաստոցային գրաֆիկայի։ Անցումը կատարվում է երկրորդ կուրսի դասընթացի ավարտից հետո։
  • Քանդակագործության ֆակուլտետ
Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ` հաստոցային քանդակագործության, քանդակի և քանդակի վերականգնման։ Արվետանոցներում անցումը կատարվում է երկրորդ կուրսի դասընթացի ավարտից հետո։
  • Ճարտարապետության ֆակուլտետ
Ֆակուլտետում գործում են անհատական արվեստանոցներ։ Ուսուցումը` երկրորդ կուրսի ավարտից հետո։
  • Գեղարվեստի տեսության և պատմության ֆակուլտետ
Ֆակուլտետում գործում են առկա դասընթացներ (դասընթացը 4 տարի) և հեռակա դասընթացներ (ուսուցումը` 5 տարի, բարձրագույն կրթության հենքով` 3 տարի)։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էռնեստ Էկաբովիչ Շտալբերգ (1917-1922)
  • Ալեքսանդր Տերենտևիչ Մատվեև (1932-1934)
  • Իսահակ Իզրաիլևիչ Բրոդսկի (1934-1935)
  • Պավել Ալեքսանդրովիչ Շիլինգովսկի (1935-1937)
  • Ալեքսեյ Իվանովիչ Զակոլոդին-Միտին (1937-1938)
  • Վլադիմիր Յակովլևիչ Ռոդիոնով (1938-1941)
  • Ալեքսանդր Իզրաիլևիչ Սեգալ (1941-1943)
  • Վիկտոր Ֆեոդորովիչ Տվելկմեյեր (1944-1947)
  • Ալեքսանդր Դիմիտրիևիչ Զայցև (1948-1951)
  • Վասիլի Վասիլևիչ Կոլեգաև (1951-1953)
  • Վիկտոր Միխայլովիչ Օրշնիկով (1953-1977)
  • Բորիս Սերգեևիչ Ուգարով (1977-1983)
  • Պյոտր Տիմոֆեևիչ Ֆոմին (1983-1990)
  • Օլեգ Արկադեևիչ Երեմեև (1990-2001)
  • Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկին (2001 - 2004 թ. հունիս)
  • Օլեգ Անդրեևիչ Խարչենկո (2004 թ. հունիս-հուլիս)
  • Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկին (2004 թ. հուլիսից - 2009 թ. դեկտեմբեր)
  • Սեմյոն Իլյիչ Միխայկովսկի (2009 թ. ռեկտորի պաշտոնակատար, 2010 թ. մարտից` ռեկտոր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Ленинградский институт живописи, скульптуры и архитектуры // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
  3. Российская академия художеств (РАХ) передаст в ведение Министерства культуры России образовательные заведения, в числе которых Санкт-Петербургский государственный академический институт живописи, скульптуры и архитектуры имени Репина.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 225 лет Академии художеств СССР. Каталог выставки. Т. 1, 2. - М.: Изобразительное искусство, 1983.
  • Лисовский В. Академия художеств. - СПб.: Алмаз, 1997.
  • Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915-2005. - СПб.: Первоцвет, 2007.
  • Родосская О. Академия художеств в 1920-1930. // Диалог искусств. - № 5. - 2008. - С. 6-13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]