Իփոհ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Իփոհ | |||||
| |||||
| 4°36′0″N 101°4′12″E / 4.60000°N 101.07000°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Kinta District? | ||||
| Մակերես | 150 կմ² | ||||
| ԲԾՄ | 22 մետր | ||||
| Բնակչություն | 866 772 մարդ (2016) | ||||
| Հեռախոսային կոդ | 05 | ||||
| Փոստային դասիչ | 30000–30999 և 31000–31999 | ||||
| Պաշտոնական կայք | mbi.gov.my | ||||
|
| |||||
Իփոհ (մալայերեն՝ Ipoh), քաղաք Մալայզիայում, Մալակկա թերակղզու արևմտյան մասում, Կինթա գետի ափին: Փերաք նահանգի վարչական կենտրոնն է, ինչպես նաև անագի արդյունահանմամբ համբավված Կինթա լեռնահանքային տարածաշրջանի կենտրոնը:
Մալայզիայի խոշոր բնակավայրերից է. 2023 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 857.225[1]: Բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում չինացիները։
Իփոհը երկաթգծով կապված է Թելոք Անսոն նավահանգստին։ Ունի օդանավակայան: Գործում են տեխնոլոգիական համալսարանը (հիմնադրվել է 1965 թվականին), երկրաբանական թանգարանը: Մերձակայքում է գտնվում 19-րդ դարում քարանձավում կառուցված Սամ Փոհ Թոնգ ժայռափոր սրբավայրը։
Քաղաքի մոտ՝ Փերաք գետի վրա կառուցվել է էլեկտրակայան:
Իփոհի խորհրդանիշը բուգենվիլի ծաղիկն է: Քաղաքը կոչվել է այդ վայրերում լայնորեն տարածված pokok ipoh ծառի անունով:
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկաթուղային կայարան – կառուցվել է 1917 թվականին՝ վիկտորյանական ոճի տարրերը համակցելով մավրիտանական և իսլամական ոճերին[2]։
- Քաղաքապետարան – կառուցվել է նեոկլասիկական ոճով: Գտնվում է երկաթուղային կայարանի դիմաց:
- Ժամացույցով աշտարակ - կառուցվել է որպես Փերաք նահանգում բրիտանական իշխանությունների առաջին ներկայացուցիչ Ջեյմս Բիրչի հիշատակին նվիրված համալիր։
- Իփոհը հռչակվել է փողոցային նկարչության ինքնատիպ նմուշների առատությամբ:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի կենտրոնի համայնապատկերը
- Քաղաքապետարանը
- Քաղաքային խորհրդի շենքը
- Օդանավակայանը
- Ժամացույցով աշտարակը
- Երկաթուղային կայարանը
- Ամրոցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cytuj |tytuł = Ipoh Population 2023 |data dostępu = 2023-12-17 |opublikowany = worldpopulationreview.com |url = https://worldpopulationreview.com/world-cities/ipoh-population
- ↑ Praca zbiorowa. Eyewitness Guide: Malaysia & Singapore. ISBN 978-0-7566-2835-2.
{{cite book}}: Unknown parameter|miejsce=ignored (|location=suggested) (օգնություն); Unknown parameter|rok=ignored (|date=suggested) (օգնություն); Unknown parameter|strony=ignored (|pages=suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=ignored (|publisher=suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իփոհ» հոդվածին։ |
| ||||||||||
