Իցիկ Վիտենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իցիկ Վիտենբերգ
Ծնվել է 1907[1]
Ծննդավայր Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել է հուլիսի 16, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:16|2|0}})
Մահվան վայր Վիլնյուս, ԽՍՀՄ կամ Vilna Ghetto, Վիլնյուս, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լիտվա
Ազգություն հրեա

Իցիկ (Իսահակ) Վիտենբերգ (1907[1], Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:16|2|0}}), Վիլնյուս, ԽՍՀՄ և Vilna Ghetto, Վիլնյուս, ԽՍՀՄ), Վիլնյուսի գետտոյի հրեական ընդհատակի առաջին ղեկավարը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իցիկ Վիտենբերգը[2] ծնվել է Վիլնոյում (ներկայում՝ Վիլնյուս) 1906 թվականին[Ն. 1], բանվոր Իոսել Դովիդ Վիտենբերգի (Ուշպոլի բնիկ) և Ցիվյա Միրլիսի (1861—?, ծնունդով Վիլնոյից)[Ն. 2]: Ունեցել է ավագ եղբայրներ՝ Մորդուխը (1896), Աբրամը (1900) և Շլոյմեն (Շլյոմա, 1901): Աշխատել է որպես դերձակ: Եղել է Լիտվայի ընդհատակյա կոմունիստական կուսակցության անդամ, Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միանալուց հետո ղեկավարել է պրոֆմիություն: Գերմանական զորքերի կողմից Լիտվայի օկուպացիայից հետո անցել է անօրինական դրության[3]:

Գետտոյի ընդհատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի ժամանակ՝ 1942 թվականին՝ Պոնարիում Վիլնյուսի հրեաների առաջին զանգվածային ոչնչացումից հետո Վիլնյուսի գետտոյում նացիստների զինված պայքարի նպատակով ստեղծվում է հրեական առաջին ընդհատակյա կազմակերպությունը՝ Ֆարեյնիկնիկտեր Պարտիզաներ կազմակերպությունը (ՖՊԿ, Պարտիզանական միացյալ կազմակերպությունը): Վիտենբերգի տեղակալներից մեկն է եղել Աբբա Կովները[4]: Ընդհատակում Վիտենբերգի ծածկանունը եղել է «Լեոն»[5]:

1943 թվականի մայիսին գերմանացիներն իմացել են կազմակերպության գոյության մասին և սպառնացել են ոչնչացնել գետտոն: Նույն թվականի հուլիսի 8-ին ընդհատակայինների կապավորներից մեկի՝ լեհ կոմունիստ Կոզլովսկու ձախողումից հետո գերմանացիները պահանջել են հանձնել Վիտենբերգին:

Գետտոյում տեղի է ունեցել խիստ քննարկում անմիջապես ապստամբություն սկսելու կողմնակիցների և նրանց միջև, ովքեր վախենում էին բնակիչների ոչնչացումից և կողմ էին Վիտենբերգի հանձնմանը: Վերջինների կողմից էին նաև յուդենրատի ղեկավար Յակով Գենսը և գետտոյի հրեական ոստիկանության պետ Ֆելիքս Դեսլերը[4][6]:

Հուլիսի 15-ին Վիտենբերգը Գենսի գրասենյակում ձերբակալվել է ոստիկանների կողմից, սակայն ՖՊԿ-ի ընդհատակայինները նրան ազատել են և թաքցրել գետտոյում[4]: Վիտենբերգը հայտարարել է կազմակերպության անդամների մոբիլիզացիա և սկսել է զենքի բաժանումը:

Գերմանացիները վերջնագիր են ներկայացրել. մինչև գիշերվա երեքը Վիտենբերգի չհանձնվելու դեպքում ողջ գետտոն կոչնչացվի: Գետտոյի բնակիչները, վախենալով գետտոյի ոչնչացումից, հարձակվել են Վիտենբերգի կողմնակիցների վրա՝ պահանջելով նրան հանձնել գերմանացիներին: Արդյունքում Վիտենբերգը որոշել է հանձնվել: Նա իր ատրճանակը տվել է Կովներին, նրան նշանակել կազմակերպության ղեկավար և դուրս եկել գերմանացիների մոտ[7]:

Հուլիսի 16-ին Վիտենբերգը բանտում ինքնասպանություն է գործել՝ թունավորվելով ցիանակալիումով[4][8][6]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելիկ Խիրշ Կալմանովիչը 1943 թվականի հուլիսի 18-ին՝ Վիտենբերգի մահվանից երկու օր անց, գրել է. «Այս պատանին կմնա սուրբ... թող օրհնյալ լինի նրա հիշատակը...»: Պատմաբան Մարկ Դվորժեցկին այդ խոսքը գնահատում է որպես Վիտենբերգի արարքի կապում «կիդուշ խա Շեմի» հայեցակարգին՝ մահվան ընտրություն հանուն սկզբունքների[9]:

Իցիկ Վիտենբերգի մասին են պատմում իդիշով գրված «Իցիկ Վիտենբերգ» նույն վերնագրով երկու պիեսները՝ գրված Ավրոմ Կարպինովիչի (1958) և Յակով Յոսադեի (1947) կողմից, Խավա Ռոզենֆարբի «Դեր ֆոյգլ ֆուն գետո» (Թռչունը գետոյում, 1958) երեք գործողությամբ դրաման[10], ինչպես նաև բանաստեղծ և պարտիզան Շմերկե Կաչերգինսկու «Իցիկ Վիտենբերգ» երգը կոմպոզիտոր Մատվեյ Բլանտերի երաժշտությամբ[11]:

Որպես գլխավոր հերոս՝ Իցիկ Վիտենբերգը հանդես է գալիս խորհրդային հրեա գրող Իոսիֆ Ռաբինի «Ես տեսնում եմ քեզ, Վիլնյուս...» վեպում: Ավրոմ Սուցկևերը գրել է «Իցիկ Վիտենբերգ» բանաստեղծությունը:

Վիտենբերգի անունով կոչվել են փողոցներ Իսրայելի Թել Ավիվ[12] և Բեեր Շևա[13] քաղաքներում:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1942 թվականի Վիլնյուսի գետտոյի բնակիչների ցուցակներում, որ հասանելի են JewishGen.org կայքում, Իսահակ Վիտենբերգը (Izaak Witenberg)՝ ծնված 1906 թվականին, նշված է Ստրաշունո փողոց 11/13 հասցեով: Այնտեղ էր ապրում նաև նրա կինը՝ Ռիվա Վիտենբերգը (1901) և նրանց երեխաները՝ Խիրշը (1927) ու Մոյշեն (1930):
  2. Վիտենբերգ ընտանիքի մայրական կողմի տվյալները հասանելի են JewishGen.org կայքում: Ցիվյա Վիտենբերգը (16 նոյեմբերի, 1861 — ?) 1930-ական թվականներին ապրել է որդու՝ Մորդուխի ընտանիքի հետ Ժիժմորում: Նրա օրիորդական ազգանունը տարբեր փաստաթղթերում նշված է որպես Միրլիս և Միրլես: Նա Մովշի-Յանկել Աբրամ Իցկովիչի (1803-1868) և Հանա Լեա Միրլեսի դուստրն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120846993 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «יצחק ויטנברג» (եբրայերեն)։ partisans.org.il։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-01-ին։ Վերցված է 2011-10-21 
  3. 4,0 4,1 4,2 4,3 Ихлов Е. В.։ «Уточнения к статье Ю. Мухина»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 2010-03-23 
  4. Корчак Р. Пламя под пеплом. — Библиотека Алия, 1977. — 367 с.
  5. 6,0 6,1 «Resistance in the Vilna Ghetto» (անգլերեն)։ Американский мемориальный музей Холокоста։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-01-ին։ Վերցված է 2011-10-21 
  6. «The Wittenberg Affair: One or Twenty Thousand?» (անգլերեն)։ Yad Vashem։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-01-ին։ Վերցված է 2011-10-21 
  7. Lester D.։ Suicide and the Holocaust։ Nova Publishers։ էջ 7։ ISBN 9781594544279 
  8. Марк Дворжецкий։ «Повседневное противостояние евреев нацистам»։ Яд ва-Шем։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-01-ին։ Վերցված է 2011-10-21 
  9. איציק ויטנברג ציפור הגטו
  10. «Music and the Holocaust: Ицик Виттенберг»։ holocaustmusic.ort.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-01-ին։ Վերցված է 2011-10-21 
  11. Yitshak Wittenberg Tel Aviv-Yafo, Израиль
  12. Улица Ицхака Виттенберга, Беэр-Шева.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]