Իր (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իր (այլ կիրառումներ)

Իր, փիլիսոփայական տերմին, որ նշանակում է օբյեկտիվ աշխարհի հարաբերականորեն առանձին գոյություն ունեցող երևույթը՝ նույնն է ինչ «առարկա», «օբյեկտ»։ Դիալեկտիկական մատերիալիզմը Իր համարում է՝ «իր-հատկություն-հարաբերություն» համակարգի տարր։ Իր կարելի է ճանաչել միայն հատկությունների միջոցով, որոնք դրսևորվում են այլ իրերի հետ հարաբերությունների շնորհիվ։ Այս իմաստով Իր որոշակի հատկությունների ու հարաբերությունների ամբողջությունն է և դրանից դուրս վերածվում է անճանաչելի «ինքնին իրի»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 442