Իրվին Ուոլես
Իրվին Ուոլես | |

Ծնվել է | մարտի 19, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունիսի 29, 1990[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Hillside Memorial Park |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | David Wallechinsky? |
Իրվին Ուոլես (անգլերեն` Irving Wallace. մարտի 19, 1916[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հունիսի 29, 1990[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող և սցենարիստ, բեսթսելլերների հեղինակ։ Համբավվել է հատկապես իր լայնորեն ուսումնասիրված վեպերով, որոնցից շատերը սեռական թեմայով են[5]:
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլեսը ծնվել է Չիկագոյում, Բեսսի Լիսի և Ալեքսանդր Ուոլեսի ընտանիքում (Ուոլեսը Վոլեչինսկի օրիգինալ ազգանվան ամերիկանացված տարբերակն է): Ընտանիքը հրեական էր[6], ծագումով Ռուսաստանից։ Ուոլեսին տրվել է իր մորական պապի անունը, որը հաշվապահ ու թալմուդագետ է եղել Լեհաստանի Նարևկա քաղաքում: Ուոլասը մեծացել է Վիսկոնսին նահանգի Քենոշա քաղաքում[7], հաճախել է այդ քաղաքի կենտրոնական ավագ դպրոցը[8]: Նա օլիմպիական շարժման պատմաբան Դեյվիդ Վոլեչինսկու և գրող Էմի Ուոլեսի հայրն էր:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլասը սկսել է պատմվածքներ վաճառել ամսագրերին, երբ դեռևս դեռահաս էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամնակ նա ծառայել է Ֆորտ Ֆոքսի Ֆրենկ Կապրա ստորաբաժանումում Թեոդոր Սուս Գեյզելի հետ [9], որն ավելի հայտնի էր որպես դոկտոր Սյուս: Ընդ որում՝ այդ ընթացքում նույնպես շարունակել է գրել ամսագրերի համար: Նա նաև ծառայել է բանակի ռազմաօդային ուժերի առաջին կինոստորաբաժանումում[10]: Շուտով Ուոլեսն անցել է ավելի եկամտաբեր աշխատանքի՝ հանդես գալով որպես հոլիվուդյան սցենարիստ։ Նա աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Ուեսթփոյնթյան պատմությունը» (1950), «Սպլիտ երկրորդ» (1953), «Հանդիպիր ինձ տոնավաճառում»-ը (1953), «Մեծ կրկես»-ը (1959): Նա նաև երեք սցենարով [11] մասնակցել է վեսթերնյան Have Gun – Will Travel ծրագրին:
Բավարարում ու բավականություն չստանալով հոլիվուդյան իր աշխատանքից՝ իրեն ամբողջությամբ նվիրել է գրքեր գրելուն։ 1955 թվականին հրապարակել է իր առաջին ոչ գեղարվեստական աշխատանքը՝ «Առասպելական բնագրերը», իսկ գեղարվեստական գրականության բնագավառում նրա առաջնեկը լույս ընծայած «Ֆիլիպ Ֆլեմինգի մեղքերը » գիրքն էր։ Վերջինս անտեսվեց քննադատների կողմից, բայց դրան հաջորդեց չափազանց հաջողակ The Chapman Report-ը : Ուոլեսը կենդանության օրոք հրատարակել է 33 գիրք, որոնք թարգմանվել են աշխարհի ժողովուրդների 31 լեզուներով։
Իրվին Ուոլեսը ամուսնացած էր Սիլվիա (օրիորդական ազգանունով՝ Կան) Ուոլեսի հետ, որը նախկինում ամսագրային գրող ու խմբագիր էր։ Նրա առաջին վեպը՝ «Շատրվանները», եղել է ամերիկյան բեսթսելլեր, ունեցել է նաև տասներկու արտասահմանյան հրատարակություն։ Սիլվիայի երկրորդ վեպը՝ Կայսրուհին, լույս է տեսել 1980 թվականին։ Նա նաև օգնել է ամուսնուն, իրենց երկու երեխաներին մեծացնելու հետ մեկտեղ, ստեղծել «Ցուցակների գիրքը#2» և «Հայտնի մարդկանց ինտիմ սեքսուալ կյանքը» երկը: Իր ինքնակենսագրության մեջ դուստրը՝ Էմի Ուոլեսը գրել է, որ մոր ներդրումները միշտ չէ, որ օգտակար են եղել, և մթնոլորտը միշտ չէ, որ ներդաշնակ էր: Սիլվիա Ուոլեսը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 20-ին՝ 89 տարեկան հասակում։
Իրվին Ուոլեսի մի շարք գրքեր էկրանավորվել են: Դրանց թվում են «Չապմենի զեկույցը», «Մարդը», «Յոթ րոպեները» և «Նյու Դելի»-ն: Նրա ամենահայտնի գրքերից են նաև «Մրցանակը» (1962թ.), «Խոսքը» (1972թ.) և «Ֆան ակումբը» (1974թ.):
Մայքլ Կորդան և Պիտեր Շվեդը Ուոլասի խմբագիրներն էին Simon & Schuster հրատարակչությունում: Իր «Ուրիշ կյանք» խորագիրը կրող ինքնակենսագրական գրքում Կորդան այն միտքն է առաջ քաշում, որ Ուոլեսը հորինել է վեպի մի ոճ, որն առաջին հերթին ուժեղ պատում է և միաժամանակ՝ հանրագիտարան: Ընդ որում՝ «պատումի մեջ նետում է որոշ սեքս, որպեսզի շարունակի լարված պահել ընթերցողի երակազարկը»[12]:
Իր որդու, դստեր և կնոջ հետ Իրվին Ուոլեսն ստեղծել է մի քանի նշանավոր ոչ գեղարվեստական գործեր, այդ թվում՝ «Ժողովրդական ալմանախի» երեք հրատարակությունները (որդու՝ Դեյվիդի հետ) և «Ցուցակների գիրքը» (դրա երկրորդ հատորը՝ Դեյվիդի, Էմիի և կնոջ՝ Սիլվիայի հետ): Ուոլասն իր վեպերում օգտագործել է իր բացահայտած տարօրինակ փաստերից շատերը:
Իրվին Ուոլասը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 1990 թվականի հունիսի 29-ին՝ 74 տարեկան հասակում: Նրան թաղել են Կալիֆոռնիայի Քալվեր Սիթի քաղաքի Հիլսայդ Մեմորիալ պարկի գերեզմանատանը :
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Sins of Philip Fleming: A Compelling Novel of One Man's Intimate Problem / Ֆիլիպ Ֆլեմինգի մեղքերը. մեկ մարդու ինտիմ հիմնախնդրի ազդեցիկ վեպ (1959)
- The Chapman Report (1960); էկրանավորվել է 1962 թվականին
- The Prize / Մրցանակը (1962)
- The Three Sirens / Երեք սիրենները (1963)
- The Man / Մարդը (1964)
- The Plot / Սյուժեն (1967)
- The Seven Minutes / Յոթ րոպե (1969)
- The Word / Խոսքը (1972)
- The Fan Club / Երկրպագուների ակումբը (1974)
- The R Document / R փաստաթուղթը (1976)
- The Pigeon Project (1979)
- The Second Lady / Երկրորդ տիկինը (1980)
- The Almighty / Ամենակարողը (1982)
- The Miracle / Հրաշքը (1984/2005)
- The Seventh Secret / Յոթերորդ գաղտնիքը (1986) (Թոմ Պոշի հեղինակած լրացուցիչ գլխով՝ 1989 թվականի հոլանդական թարգմանության մեջ)
- The Celestial Bed / Երկնային մահճակալը (1987)
- The Golden Room / Ոսկե սենյակը (1988)
- The Guest of Honor / Պատվավոր հյուրը (1989)
Ոչ գեղարվեստական
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Fabulous Originals: Lives of Extraordinary People Who Inspired Memorable Characters in Fiction /Առասպելական բնօրինակներ. Արտասովոր մարդկանց կյանքեր, ովքեր ոգեշնչել են գեղարվեստական գրականության հիշարժան կերպարներ (1955)
- The Square Pegs: Some Americans Who Dared to Be Different / Քառակուսի ցցեր. որոշ ամերիկացիներ, ովքեր համարձակվեցին տարբերվել (1958)
- The Fabulous Showman: The Life and Times of P.T. Barnum / Առասպելական շոումեն. PT Barnum-ի կյանքն ու ժամանակները (1959)
- The Twenty-Seventh Wife / Քսանյոթերորդ կինը (1961)
- The Sunday Gentleman / Կիրակնօրյա ջենթլմենը (1966)
- The Writing of One Novel / Մեկ վեպի գրելը (1968)
- The Nympho and Other Maniacs: The Lives, the Loves and the Sexual Adventures of Some Scandalous and Liberated Ladies / Նիմֆոն և այլ մոլագարներ. որոշ սկանդալային և ազատաբարո տիկնանց կյանքերը, սերերը և սեքսուալ արկածները (1971)
- The People's Almanac / Ժողովրդական ալմանախ (1975)
- The Book of Lists#2 (1980) (with David Wallechinsky, Amy Wallace and Sylvia Wallace) / Ցուցակների գիրքը (1977) (Դեյվիդ Վալեչինսկու և Էմի Ուոլեսի հեղինակակցությամբ)
- The Two: The Biography of The Original Siamese Twins (1978) (Էմի Ուոլեսի հետ)
- The People's Almanac #2 (1978) (with David Wallechinsky) / Ժողովրդական ալմանախ #2 (1978) (Դեյվիդ Վալեչինսկու հեղինակակցությամբ)
- The Book of Lists#2 (1980) (with David Wallechinsky, Amy Wallace and Sylvia Wallace) / Ցուցակների գիրքը #2 (1980) (Դեյվիդ Վալեչինսկու, Էմի Ուոլեսի և Սիլվիա Ուոլեսի հեղինակակցությամբ)
- The Book of Predictions (1981) (with David Wallechinsky and Amy Wallace)Կանխատեսումների գիրքը (1981) (Դեյվիդ Վալեչինսկու և Էմի Ուոլեսի հեղինակակցությամբ)
- The People's Almanac #3 (1981) (with David Wallechinsky) / Ժողովրդական ալմանախ #3 (1981) (Դեյվիդ Վալեչինսկու հեղինակակցությամբ)
- The Intimate Sex Lives of Famous People (1981) (with David Wallechinsky, Amy Wallace and Sylvia Wallace) / Հայտնի մարդկանց ինտիմ սեռական կյանքը (1981) (Դեյվիդ Վալեչինսկու, Էմի Ուոլեսի և Սիլվիա Ուոլեսի հեղինակակցությամբ)
- The Book of Lists#3 (1983) (with Amy Wallace and David Wallechinsky) / Ցուցակների գիրքը #3 (1983) (Էմի Ուոլեսի և Դեյվիդ Վալեչինսկու հեղինակակցությամբ)
- Significa (1983) (Էմի Ուոլեսի և Դեյվիդ Վոլեչինսկու հեղինակակցությամբ)
1974 թվականին Ջոն Լևերանսը՝ Բոուլինգ Գրին նահանգային համալսարանի (Օհայո) ժողովրդական մշակույթի բաժնից, հրատարակեց «Իրվինգ Ուոլես. գրողի նկարագիրը» աշխատությունը, որտեղ տրված են Ուոլեսի գրական ստեղծագործության վերլուծությունն ու գնահատականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #124599508 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Korda, Michael (1999). Another life : a memoir of other people (1st ed.). New York: Random House. ISBN 0679456597.
- ↑ Bloom, Nate (December 22, 2006). «Celebrities».
- ↑ Leverence, John; Weidman, Jerome; Browne, Ray Broadus (June 13, 1974). Irving Wallace: A Writer's Profile. Popular Press. էջ 31. ISBN 9780879720636 – via Internet Archive. «6103 18th Avenue, Kenosha irving wallace.»
- ↑ Short biography on the WLA website Արխիվացված Փետրվար 7, 2009 Wayback Machine.
- ↑ Pease, Donald E. (2010). Theodor SEUSS Geisel. Oxford University Press, Google eBook. էջ 68. ISBN 978-0199746002. Վերցված է April 1, 2014-ին.
- ↑ Betancourt, Mark. «World War II: The Movie». Air & Space Magazine.
- ↑ «Irving Wallace». listofepisodes.org. Արխիվացված է օրիգինալից 21 June 2014-ին. Վերցված է 6 June 2022-ին.
- ↑ Korda, Michael (1999). Another life : a memoir of other people (1st ed.). New York: Random House. ISBN 0679456597.Korda, Michael (1999). Another life : a memoir of other people (1st ed.). New York: Random House. ISBN 0679456597.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irving Wallace Կոնգրեսի գրադարանի կայքում, with 44 library catalog records
- Irving Wallace Internet Movie Database կայքում
- Irving Wallace: A Writer's Profile by John Leverence and Sam L. Grogg (Popular Press, 1974)
- The Miracle by Irving Wallace (Google Books preview)
- Irving Wallace Papers, Special Collections, The Claremont Colleges Library, Claremont, California.
- Irving Wallace Collection held by Robert D. Farber University Archives and Special Collections Department, Brandeis University

- Մարտի 19 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 1990 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ